Լորան Լյուկա
Լորան Լյուկա (ֆր.՝ Laurent Lucas, հուլիսի 20, 1965[1], Փարիզ[2]), ֆրանսիացի դերասան։
Լորան Լյուկա ֆր.՝ Laurent Lucas | |
---|---|
Ծնվել է | հունիսի 20, 1965 |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | դերասան |
Կենսագրական տեղեկություններ խմբագրել
Լորան Լյուկան ծնվել է 1965 թվականի հունիսի 20-ին, Փարիզում։ Նրա դերասանական դեբյուտը տեղի է ունեցել 1989 թվականին «Les sirènes de minuit» ֆիլմում։ 1997 թվականին նա կատարեց «Ինձ վախեցնում է սերը» կինոյի գլխավոր դերերից մեկը։ Սիմոնի դերը «Եղիր խիզախ» (1999 թվական) ֆիլմում Լորանին բերեց Փարիզի «Սեզար» ազգային կինոմրցանակաբաշխության մրցանակը «Լավագույն սկսնակ դերասան» անվանակարգով[3]։ 2010 թվականին Լորան Լյուկը կատարեց «Հարի՝ ընկեր, ով բարություն է ձեզ մաղթում» ֆիլմի գլխավոր դերը։ Այդ ֆիլմը պարգևատրվել էր շատ պարգևներով՝ «Սեզար» և առաջադրվել «Կաննի կինոփառատոնին»[4]։ 2002 թվականին Լորանը «Իմ կաշվի մեջ» ֆիլմում կատարեց գլխավոր հերոսուհու՝ Մարինա դե Վանի ամուսնու դերը։ 2003 թվականին հեռարձակվեցին իր մասնակցությամբ մի քանի ֆիլմեր՝ «Ծիծաղ և պատիժ», «Ո՞վ է սպանել Բեմբիին», «Տերեզիա», «Փոխանակումների դաժանությունը բարեխառն միջավայրում» Ներկայումս հեռարտադրության փուլում է գտնվում «V comme Vian» ֆիլմը, որտեղ Լորան Լյուկը կատարում է գլխավոր դերակատարներից մեկը[5]։
Ֆիլմագրություն խմբագրել
Տարի | Հայերեն անվանում | Օրիգինալ անվանում | Դերը |
---|---|---|---|
2010 | Քեյտ Լոգանի հետ սիրավեպը | The Kate Logan Affair | Բենուա Գանդո |
2008 | Պատերազմում | De la guerre | Լորան Լյուկ |
Մայրիկը՝ վարսավիրի մոտ | Maman est chez le coiffeur | Գոուեն | |
2007 | Գրավում | La Capture | հայր |
Հանդիպակած հետաքննություն | Contre-enquête | Դանիել | |
Մասնակիից մասնակիցթյունից մասնավորություն | De particulier à particulier | Ֆիլիպպե | |
2006 | Իգոր Ռիցիի հետքերով | Sur la trace d"Igor Rizzi | Ժան-Մարկ Տոմա |
2005 | Լեմինգ | Lemming | Ալեն Գետի |
2004 | Տանջանք | Calvaire | Մարկ Սթիվենս |
Փոխանակումների դաժանությունը բարեխառն միջավայրում | Violence des échanges en milieu tempéré | Հուգո | |
2003 | Տիրեզիա | Tiresia | Տերանովա- Ֆրենսիսի հայրը |
Ո՞վ է սպանել Բեմբիին | Qui a tué Bambi? | բժիշլ Ֆիլիպ | |
Ծիծաղ և պատիժ | Rire et Châtiment | Ժակ | |
2002 | Իմ կաշվի մեջ | Dans ma peau | Վինսենթ |
2001 | Պոռնոգրաֆ | Le Pornographe | Կարլ |
2000 | 30 տարի | 30 ans | Ավրելիան |
Հարի․ ընկեր, ով բարություն է ձեզ մաղթում | Harry, un ami qui vous veut du bien | Մայքլ | |
1999 | Եղիր խիզախ | Haut les cœurs! | Սիմոն |
Պոլա Իկս | Pola X | Տիբո | |
Ոչինչ Ռոբերի մասին | Rien sur Robert | Ջերոմ Սովեր | |
1997 | Ինձ վախեցնում է սերը | J’ai horreur de l’amour | Լորան Բլոնդել |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Deutsche Nationalbibliothek Record #142906069 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://www.imdb.com/name/nm0524217/awards
- ↑ http://www.imdb.com/title/tt0216800/awards
- ↑ http://www.imdb.com/title/tt1557711/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորան Լյուկա» հոդվածին։ |