Լոսվիդո (լիճ)
Լոսվիդո (բելառուս․՝ Лосвіда), լիճ Վիտեբսկի մարզի Գորոդոկսկի շրջանում։ Գտնվում է Կորոդկայից 7 կմ հարավ՝ Բոլշոյե Լոսվիդո, Մալոյե Լոսվիդո և Բատալի գյուղերի մոտ։ Հարավային ափին կա հուշարձան, որը նվիրված է սովետական զինվորներին։
Լոսվիդո
բելառուս․՝ Лосвіда | ||
Կոորդինատներ | ||
Երկիր | Բելառուս | |
Վարչատարածքային բաժանում | Վիտեբսկի մարզ Գորոդոկսկի շրջան | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 164 մ | |
Երկարություն | 7,08 կմ | |
Լայնություն | 7,08 կմ | |
Ավազանի մակերեսը | 11,42 կմ² | |
Ծավալը | 0.082 կմ³ | |
Ջրափնյա գծի երկարությունը | 25.6 կմ | |
Ամենամեծ խորությունը | 20.2 մ | |
Միջին խորությունը | 7.2 մ | |
Պարզությունը | 3.6 մ | |
Ջրահավաքի մակերեսը | 107 կմ² | |
Նկարագրություն խմբագրել
Ավազանի մակերեսը 11,42 կմ² է, ջրահավաքի մակերեսը 107 կմ², առավելագույն խորությունը 20,2 մետր է, ջրափնյա գծի երկարություն 25,6 կմ է։
Լիճը դանդաղ հոսող է։ Լոսվիդայի մեջ թափվում են Չերնիցա գետը և մի քանի առվակներ, այնտեղից սկիզբ է առնում վտակ, որը թափվում է Ցիգանովո լիճը, որը իր հերթին կապված է Խրապովլյանկա գետի հետ[1]։
Բուսականություն խմբագրել
Ափերը ծածկված են եղեգով, 15-150 մետր լայնությամբ։ Ֆիտոպլանկտոնն ունի 58 տեսակի մամուռ։ Լճում հանդիպում են Բելառուսի համար հազվագյուտ տեսակներ, ինչպիսինն են ծովային նայադա, փոքր նայադա և այլն։
Կենդանի աշխարհ խմբագրել
Լճի կենդանական պլանկտոնն ունի 34 տարատեսակ։ Կենդանական բենտոսը 68։ Ձկներից տարածված են բրամը, շիղաձուկը, մանրաձուկ, օձաձուկ, գայլաձուկ, շերեփաձուկ, յազ, մանրածածան, պերկես, գուստերա, կարմրալողաթևիկ , սպիտակաձուկ[2]։
Արտաքին հղումներ խմբագրել
- Լոսվիդո լիճը Արխիվացված 2015-06-10 Wayback Machine
Գրականություն խմբագրել
- Витебск: Энциклопедический справочник / Гл. редактор И. П.Шамякин. — Мн.: БелСЭ им. П. Бровки, 1988. — 408 с. — 60 000 экз.
Ծանոթագրություններ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոսվիդո (լիճ)» հոդվածին։ |