Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լոռի բերդ (այլ կիրառումներ)

Լոռի բերդ, համայնքի կարգավիճակով վարչատարածքային միավոր Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում[1]։ Գտնվում է Լոռվա դաշտում՝ Ձորագետ գետի ձախափփնյա հատվածում։ Սահմանակցում է Տաշիր, Ալավերդի, Ստեփանավան և Գյուլագարակ համայնքների հետ։

Լոռի բերդ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԿարգավիճակՀամայնքի
Մտնում էԼոռու մարզ
Ներառում էԼոռի Բերդ, Ագարակ, Բովաձոր, Լեջան, Կողես, Հովնանաձոր, Յաղդան, Սվերդլով և Ուռուտ
ՎարչկենտրոնԼոռի Բերդ
համայնքապետԱրայիկ Ներսիսյան
Բնակչություն (2011)5,343
loriberd.am

Համայնքը ստեղծվել է 2017 թվականի հունիսի 9 -ին ՀՀ Ազգային Ժողովում համայնքների խոշորացման օրինագծով[2][3]։ Կենտրոնը Լոռի բերդ գյուղն է։ Համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունները կայացել են 2017 թվականի նոյեմբերի 5-ին։

Կառավարում խմբագրել

Լոռի բերդ համայնքը կազմված է Ագարակ, Բովաձոր, Լեջան, Կողես, Հովնանաձոր, Յաղդան, Սվերդլով, Ուռուտ և Լոռի Բերդ գյուղերից։ Վերջինս հանդիսանում է համայնքի վարչական կենտրոնը[1]։

Համայնքի ավագանի և ղեկավար խմբագրել

Համաձայն ՀՀ տեղական ինքնակառավարման օրենսգրքի՝ համայնքի բնակչությունը ընտրում է ավագանի, որը նշանակում է համայնքի ղեկավարին՝ համայնքապետին։ Լոռու մարզի Լոռի բերդ համայնքի ավագանին բաղկացած է 16 անդամներից, որոնցից 4-ը Ապրելու երկիր կուսակցությունից, 3-ը Հանրապետություն կուսակցությունից, իսկ 9-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Համայնքի ղեկավարը Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արայիկ Ներսիսյանն է։

Ծանոթագրություններ խմբագրել