Լոուրենս Բուն (անգլ.՝ Laurence Boone, մայիսի 15, 1969(1969-05-15), Բուլոն Բիյանկուր[1]), ֆրանսիացի տնտեսագետ։ 2018 թվականից բ.գ.թ. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գլխավոր տնտեսագետ[5].

Լոուրենս Բուն
Դիմանկար
Ծնվել էմայիսի 15, 1969(1969-05-15) (54 տարեկան)
ԾննդավայրԲուլոն Բիյանկուր[1]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԼոնդոնի բիզնես դպրոց[2], Փարիզ-Նանթեր համալսարան և Փարիզի համալսարան
Գիտական աստիճանՏնտեսական գիտությունների թեկնածու[2] և փիլիսոփայության դոկտոր
Մասնագիտությունտնտեսագետ
ԱշխատավայրՏնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն[3]
Զբաղեցրած պաշտոններխորհրդական, գլխավոր տնտեսագետ և Minister of State for European Affairs?
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո ազգային շքանշանի ասպետ և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ[4]
ԱնդամությունCercle des économistes?[2]
 Laurence Boone Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լոուրենս Բունի ընտանիքն իռլանդական ծագում ուներ։ Նրա հայրն ինժեներ էր։ Բունի ամուսինը պոլիտեխնիկ Քսավյե Ֆորեն էր։ Նրանք ունեին երկու երեխա։ Լոուրենս Բունը ստացել է իր մագիստրոսի կոչումները Արևմտյան Փարիզի և Ռեդինգի համալսարաններից, իսկ կիրառական էկոնոմետրիկայի դոկտորի կոչումը՝ Լոնդոնի բիզնես դպրոցից։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

Լոուրենս Բունը 1995-1996 թվականներրին աշխատել է Մեծ Բրիտանիայի Մերիլ Լինչ ներդրումային բանկում։ 1996-1998 թվականներին եղել է անգլ.՝ CEPIIի տնտեսագետ[6]։ 2004-2011 թվականներին եղել է Ֆրանսիական անգլ.՝ Barclays Capital բանկի գործադիր տնօրեն և գլխավոր տնտեսագետ։ 2011-2014 թվականներին եղել է Մերիլ Լինչ ամերիկյան գլխավոր բանկի տնտեսագետ և գործադիր տնօրեն։ Նա դասավանդել է Պոլիտեխնիկական դպրոցում [Ն 1], ԷՆՍԱԵ, Ավագ դպրոցում և Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում։ Հեղինակ է բազմաթիվ հոդվածների։ 2014 թվականի հուլիսին Լոուրենս Բունը նշանակվել է Ելիսեյան պալատի ֆինանսական և տնտեսական խորհրդական[7]։ 2014 թվականի դեկտեմբերի 26-ին Բունի պաշտոնը կոչվեց բազմակողմ և եվրոպական տնտեսական և ֆինանսական հարցերով հատուկ խորհրդական։ Բունը մասնակցել է 2015 թվականին Բիլդերբերգի կոնֆերանսին[8]։ 2021 թվականի հունիսին Բունը նաև նշանակվել է Համաշխարհային բանկ արժույթի միջազգային հիմնադրամի (HLAG) Կայուն և ներառական վերականգնման և աճի բարձր մակարդակի խորհրդատվական խմբում, որի համանախագահներն են Մարի Պանգեստուն, Ջեյլա Փազարբասիօղլուն և Նիկոլաս Սթերնը[9]։

Նշումներ խմբագրել

  1. Պոլիտեխնիկական դպրոցը (ֆր.՝ École Polytechnique ) ինժեներների պատրաստման բարձրագույն դպրոց է, որը հիմնադրվել է ֆրանսիացի գիտնականներ Գասպար Մոնժի և Լազար Կարնոյի կողմից 1794 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
  2. 2,0 2,1 2,2 Hollande change son cabinet, pas sa politique (ֆր.) // Mediapart — 2014. — ISSN 2100-0735
  3. https://www.lefigaro.fr/flash-eco/2018/06/06/97002-20180606FILWWW00266-ocde-laurence-boone-nommee-cheffe-economiste.php
  4. Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 2013. — Iss. 162. — P. 11751. — ISSN 0242-6773
  5. «Laurence Boone, nouveau conseiller économique à l'Elysée (10.06.2014)». fr.reuters.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
  6. «Laurence Boone, une forte tête à l'Élysée (10.06.2014)». lefigaro.fr.
  7. «"Arrêté du 12 juillet 2014 portant nomination à la présidence de la République"». legifrance.gouv.fr.
  8. https://www.lemonde.fr/les-decodeurs/article/2015/06/12/3-questions-sur-le-tres-secret-groupe-bilderberg-objet-de-fantasmes_4653060_4355770.html
  9. https://www.lefigaro.fr/politique/le-scan/coulisses/2016/01/11/25006-20160111ARTFIG00165-la-conseillere-economique-de-hollande-quitte-l-elysee.php

Արտաքին հղումներ խմբագրել