Լոնդոն Բրիդ
Լոնդոն Բրիդ (անգլ.՝ London Nicole Breed, օգոստոսի 11, 1974[1], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական և պետական գործիչ, Սան Ֆրանցիսկոյի ներկայիս քաղաքապետ։
Լոնդոն Բրիդ | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Կալիֆոռնիայի համալսարան, Դևիս, Սան Ֆրանցիսկոյի համալսարան և Galileo Academy of Science and Technology? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | օգոստոսի 11, 1974[1] (49 տարեկան) |
Ծննդավայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կայք՝ | sfbos.org/index.aspx?page=13826 |
Ինքնագիր | |
Կենսագրություն խմբագրել
Բրիդը ծնվել և մեծացել է Սան Ֆրանցիսկոյում[2]։ Ծագում է ցածր եկամուտ ունեցող ընտանիքից։ Նրա քույրը 2006 թվականին մահացել է թմրանյութերի գերդոզայից, եղբայրը նրա քաղաքապետ ընտրվելու պահին գտնվել է բանտում։ Բրիդը գերազանցությամբ ավարտել է Գալիլեոյի ավագ դպրոցը[3], 1997 թվականին ավարտել է Դեյվիսի Կալիֆորնիական համալսարանը քաղաքագիտության բակալավրի աստիճանով, 2012 թվականին Սան Ֆրանցիսկոյի համալսարանում ստացել է մունիցիպալ կառավարման մագիստրոսի աստիճան։ 1999 թվականին Բրիդը, որպես սկսնակ աշխատել է քաղաքապետ Ուիլի Բրաունի աշխատակազմում։ 2002 թվականին Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետ Բրաունը Բրիդին նշանակել է աֆրոամերիկյան մշակույթի և արվեստի կենտրոնի գործադիր տնօրեն։
Հինգ տարվա ընթացքում Բրիդը զբաղեցրել է Վերակառուցման քաղաքային գործակալության հանձնաժողովի անդամի պաշտոնը, 2010 թվականին քաղաքապետ Գևին Նյուսոմի աջակցությամբ ընդգրկվել է հրդեհային անվտանգության հանձնաժողով։ Բրիդն ընտրվել է Սան Ֆրանցիսկոյի 5-րդ շրջանի դիտորդական խորհրդի անդամ։ 2015 թվականին ընտրվել է խորհրդի առաջնորդ։ 2017 թվականի դեկտեմբերի 12-ին սրտի կաթվածից մահացել է քաղաքապետ Էդ Լին, որից հետո Բրիդը ժամականավոր կատարել քաղաքապետի պարտականությունները։ 2018 թվականի հունվարի 23-ին դիտորդական խորհուրդը Բրիդի փոխարեն քաղաքապետի պաշտոնակատար է նշանակել Մարկ Ֆարելին՝ այդ պաշտոնում Բրիդի որպեսքաղաքապետի թեկնածու մասնակցության կապակցությամբ։ Լոնդոն Բրիդը հաղթել է քաղաքապետի հատուկ ընտրություններում, որը տեղի է ունեցել նույն տարվա հունիսի 5-ին[4], և հուլիսի 11-ին պաշտոնապես դարձել է Սան Ֆրանցիսկոյի 45-րդ քաղաքապետը[5][6][7]։ Նա այդ պաշտոնում առաջին աֆրոամերիկուհին է։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ «California Birth Index, London N Breed, born 1974». California Birth Index (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «Meet London Breed, San Francisco's first black woman mayor». Newsweek (անգլերեն). 2018 թ․ հունիսի 14. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ Knight, Heather (2018 թ․ հունիսի 13). «It's a really big deal that SF elected London Breed as mayor». San Francisco Chronicle. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
- ↑ Melendez, Lyanne (2018 թ․ հուլիսի 11). «San Francisco welcomes new mayor London Breed, first African-American woman to hold position». abc7news.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ Ostler, Scott. «Big crowd at SF Civic Center sees London Breed sworn in as new mayor». SFChronicle.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ Fracassa, Dominic (2018 թ․ հուլիսի 11). «Big crowd at SF Civic Center sees London Breed sworn in as new mayor». San Francisco Chronicle. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Meet London Breed, San Francisco’s first black woman mayor(անգլ.) / Newsweek
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոնդոն Բրիդ» հոդվածին։ |