Լոնդոնի թանկարժեք մետաղների շուկա

Լոնդոնի թանկարժեք մետաղների շուկա, մեծածախ արտաբորսայական շուկա է ոսկու, արծաթի, պլատինի և պալադիումի առևտրի համար։ Առևտուրն իրականացվում է Լոնդոնի թանկարժեք մետաղների շուկայի ասոցիացիայի (LBMA) անդամների շրջանում ՝ Անգլիայի Բանկի խիստ հսկողության ներքո։ Անդամների մեծ մասը միջազգային խոշոր բանկեր են, թանկարժեք մետաղների դիլերներ և վերամշակողներ։ Շուկայում հաշվարկների ժամանակ օգտագործվող ոսկու և արծաթի ձուլակտորների ֆիզիկական բնութագրերը նկարագրված են Good Delivery չափանիշներով, որը LBMA-ի կողմից թողարկված կանոնների մի շարք է։ Այն նաև առաջադրում է հաստատված պահանջներ՝ վերամշակման գործարաններին LBMA Good Delivery List-ում ցուցակում լինե;ու համար։

Լոնդոնի թանկարժեք մետաղների շուկա
Շուկա Խմբագրել Wikidata
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Խմբագրել Wikidata
Վարչատարածքային միավորՄեծ Լոնդոն
 • Լոնդոն Խմբագրել Wikidata
ՍպասարկողLondon Bullion Market Խմբագրել Wikidata
Կազմված էLondon Bullion Market Խմբագրել Wikidata

Ոսկու առևտուր խմբագրել

Միջազգային մակարդակում ոսկու առևտուրն իրականացվում է արտաբորսայական շուկայի գործարքների միջոցով, այդ թվում ՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) և Տոկիոյի ապրանքային բորսայում (TOCOM):

Օրը երկու անգամ ՝ տեղական ժամանակով ժամը 10:30-ին և 15:00-ին: LBMA-ն հրապարակում է ոսկու գները ԱՄՆ դոլարով[1]։ Այս ֆորվարդային պայմանագրերը հայտնի են որպես ոսկու ֆյուչերսային պայմանագրեր։ Տեղում ոսկին վաճառվում է գործարքի օրվանից երկու աշխատանքային օր հետո, աշխատանքային օրը սահմանվում է որպես այն օրը, երբ Նյու Յորքի և Լոնդոնի շուկաները բաց են գործելու համար։

Ի տարբերություն շատ ապրանքային բորսաների, ոսկու ֆորվարդային շուկան պայմանավորված է սփոթ գներով և տոկոսադրույքների տարբերություններով, ինչպես արտարժույթի շուկաները, այլ ոչ թե հիմնական առաջարկի և պահանջարկի դինամիկայով։ Դա պայմանավորված է նրանով, որ ոսկին, ինչպես արժույթները, փոխառվում և վարկավորվում է Կենտրոնական բանկերի կողմից միջբանկային շուկայում։ Ոսկու տոկոսադրույքները սովորաբար ցածր են ԱՄՆ-ի ներքին տոկոսադրույքներից։ Սա խրախուսում է ոսկու փոխառությունները, որպեսզի կենտրոնական բանկերը կարողանան տոկոսներ վաստակել ոսկու խոշոր պաշարների վրա։ Բացառությամբ հատուկ հանգամանքների, ոսկու շուկան հակված է լինել դրական կոնտանգոյի, այսինքն՝ ոսկու ֆորվարդային գինը ավելի բարձր է, քան սփոթը(գինը՝ տեղում)։ Արդյունքում՝ գրավիչ շուկա ոսկու ֆորվարդային վաճառքի համար,ինչը նպաստել է ակտիվ և համեմատաբար իրացվելի ածանցյալների շուկայի ստեղծմանը։

Շուկայի ծավալը խմբագրել

Ոսկու և արծաթի համաշխարհային առուվաճառքի մեծ մասն իրականացվում է արտաբորսային (OTC) շուկայում։ Լոնդոնը, ըստ էության, OTC գործարքների համաշխարհային խոշորագույն կենտրոնն է, որին հաջորդում են Նյու Յորքը, Ցյուրիխը և Տոկիոն։ Բորսայի վրա հիմնված առևտուրը վերջին տարիներին աճել է, երբ Քոմեքսը (Comex) Նյու Յորքում և Տոքոմը (Tocom) Տոկիոյում ստեղծեցին ակտիվության մեծ մասը։ Ոսկին վաճառվում է նաև արժեթղթերի ձևերով, ինչպիսիք են բորսայական ֆոնդերը (ETF), Լոնդոնի, Նյու Յորքի, Յոհանեսբուրգի և Ավստրալիայի ֆոնդային բորսաներում։

Թեև ոսկու և արծաթի ֆիզիկական շուկան բաշխված է համաշխարհային մասշտաբով, մեծածախ OTC գործարքների մեծ մասը մաքսազերծվում է Լոնդոնի միջոցով։ 2019 թվականի մայիսին LBMA աճուրդներում ոսկու և արծաթի վաճառքի գործարքների միջին օրական ծավալը կազմել է համապատասխանաբար 18,6 միլիոն տրոյական ունցիա (2965 փոխանցում ՝ 23,9 միլիարդ դոլար արժողությամբ) և 211,8 միլիոն տրոյական ունցիա (978 փոխանցում ՝ 3,1 միլիարդ դոլար արժողությամբ)[2]։

Ոսկու հակամենաշնորհային կոմիտեն հայտարարել է, որ քլիրինգի տվյալները զգալիորեն թերագնահատում են վաճառված ոսկու իրական քանակը[3][4]։

Հաշվի տեսակներ խմբագրել

Հատկացված հաշիվներ խմբագրել

Հատկացված հաշիվները դիլերների կողմից հաճախորդների անուններով պահվող հաշիվներ են, որոնց վրա պահպանվում են կոնկրետ հաճախորդին «հատկացված» մետաղի եզակիորեն ճանաչելի ձողերի, թիթեղների կամ ձուլակտորների մնացորդները և առանձնացված են պահոցում պահվող այլ մետաղներից։ Հաճախորդն ունի այս մետաղի ամբողջական իրավունքը, իսկ դիլերը այն պահում է հաճախորդի անունից որպես պահառու։ Որևէ կասկածից խուսափելու համար հատկացված հաշվի մետաղը չի հանդիսանում թանկարժեք մետաղների դիլերի ակտիվների մաս[5]։

Չբաշխված հաշիվներ խմբագրել

Չբաշխված հաշիվները ներկայացնում են ոսկու, արծաթի, պլատինի և պալադիումի առևտրի, հաշվարկների և պահման ամենատարածված ձևը։ Գործարքները կարող են մարվել հաշվի կրեդիտներով կամ դեբետներով, մինչդեռ մնացորդը ներկայացնում է երկու կողմերի միջև ունեցած պարտքը։ Հաշվի վրա եղած վարկային մնացորդները պարտատիրոջը իրավունք չեն տալիս ոսկու կամ արծաթի հատուկ ձուլակտորների կամ պլատինի կամ պալադիումի թիթեղների կամ ձուլակտորների, սակայն ապահովված են թանկարժեք մետաղների վաճառողի ընդհանուր պաշարով, որի մոտ պահվում է հաշիվը։ Այս սցենարի հաճախորդը չապահովված պարտատեր է[5]։

Անդամակցություն խմբագրել

LBMA-ն ընդունում է Լոնդոնի շուկայում ոսկու կամ արծաթի ձուլակտորների բիզնեսով զբաղվող ընկերություններ։ Անդամները տարեկան վճարում են 5,000-ից 12,000 Ֆունտ ստեռլինգ ՝ կախված անդամակցության տեսակից[6]։ LBMA-ի անդամներն են Ավստրալիան, Բելգիան, Կանադան, Չինաստանը, Գերմանիան, Հոնկոնգը, Հնդկաստանը, Իտալիան, Ճապոնիան, Ղազախստանը, Լյուքսեմբուրգը, Մեքսիկան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Ռուսաստանի Դաշնությունը, Հարավային Աֆրիկան, Շվեյցարիան, Թայվանը, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Միացյալ Նահանգները և Ուզբեկստանը[7]։ LBMA-ին լիիրավ անդամակցությունը մասնակիցներին հնարավորություն է տալիս ընդլայնել իրենց գործունեությունը միջազգային մակարդակում, ինչպես դա եղավ, օրինակ, ՎՏԲ բանկի հետ։ Ռուսական ՎՏԲ Բանկը միացել է մեզ 2015 թվականին որպես առաջին լիիրավ անդամ Ռուսաստանից և արդյունքում կարողացել է էքսպանսիա սկսել դեպի Ասիայի զարգացող շուկաներ[8]։

Լոնդոնի թանկարժեք մետաղների շուկայի ասոցիացիայի(LBMA) կանխատեսում խմբագրել

Ամեն տարի LBMA-ի կանխատեսումը հավաքում է ընտրված բանկիրների, առևտրականների և վերլուծաբանների կարծիքները, ովքեր հետևում են թանկարժեք մետաղների շուկաներին իրենց կանխատեսումներով ոսկու, արծաթի, պլատինի և պալադիումի մեկ տրոյական ունցիայի դիմաց դոլարի բարձր, ցածր և միջին ֆիքսված գնի վերաբերյալ։ LBMA-ի կանխատեսման նպատակն է հնարավորինս ճշգրիտ կանխատեսել յուրաքանչյուր մետաղի միջին, բարձր և ցածր գինը։ Հաղթում է միջին գնին ամենամոտ կանխատեսումը։ Ոչ-ոքիի դեպքում հաշվի է առնվում կանխատեսման միջակայքը։ 2009թ. LBMA-ի կանխատեսման ժամանակ Ֆիլիպ Կլապվեյկը արժանացավ ամենաճշգրիտ կանխատեսողի մրցանակին և՛ ոսկու, և՛ արծաթի գների համար[9]։

 
Ֆինանսական ծառայությունների վարչությունը 1987 թվականից կարգավորում է Լոնդոնի ձուլակտորների շուկան

Լոնդոնի այլ շուկաներ խմբագրել

Լոնդոնի թանկարժեք մետաղների շուկան տարբերվում է Լոնդոնի մետաղների բորսայից (LME): Վերջինս Ֆյուչերսային բորսա է ՝ բազային և այլ մետաղների օպցիոնների և ֆյուչերսային պայմանագրերի աշխարհի ամենամեծ շուկայի հետ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Science Engineering & Sustainability: Gold price historical chart: Peak gold price». Science Engineering & Sustainability. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  2. «LBMA - Clearing Statistics». www.lbma.org.uk. Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.
  3. Paul Mylchreest, Thunder Road Report (PDF) GATA, p. 10; (15 October 2009). Retrieved 21 March 2010
  4. Eric King, Interview with Andrew Maguire and GATA board member Adrian Douglas Արխիվացված 15 Հունիս 2011 Wayback Machine King World News (30 March 2010). Retrieved 6 May 2011
  5. 5,0 5,1 Susanne Capano, A Guide to the London Precious Metals Markets Արխիվացված 16 Հուլիս 2011 Wayback Machine Published jointly by the LBMA and the London Platinum and Palladium Market (LPPM), p. 6 (August 2008). Retrieved 21 March 2010
  6. «LBMA – FAQs». The London Bullion Market Association. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
  7. «LBMA – Membership». The London Bullion Market Association. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
  8. Cedricks, Rob, ed. (2015 թ․ ապրիլի 1). «VTB is first Russian bank to enter LBMA». CISTran Finance. Chicago, Illinois. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
  9. 2009 LBMA Forecast winners http://www.gfms.co.uk/Press%20Releases/2009%20Price%20Forecast%20Winners.pdf (PDF) (15 January 2010). Retrieved 29 August 2013

Հղումներ խմբագրել