Լոնդոնի աչքը (անգլ.՝ EDF Energy London Eye), աշխարհի ամենամեծ պտտաօղակներից մեկն է, որը գտնվում է Լոնդոնում` Թեմզա գետի հարավային ափին։ Պտտաօղակը ունի 135մ բարձրություն[1] (մոտ 45 հարկանի շենքի բարձրության), որից երևում է Լոնդոնի շքեղ համայնպատկերը։ Կառույցի ճարտարապետներն են Դեյվիդ Մարքսը և Ջուլի Բուրֆիլդը։ Նախագծումը տևել է 6 տարի, իսկ կառուցումը` 1 տարի (1998-1999)։ Պատիճ-խցիկների թիվը 32-ն է, որը խորհրդանշում է Լոնդոնի 32 շրջանները։ Լոնդոնի աչքը ունի 32 փակ, ձվի տեսք ունեցող «սենյակներ» ուղեվորների համար։ Ամեն մի 10 տ. քաշ ունեցող հատված կարող է կրել մինչև 25 ուղեվոր։ Շրջանը պտտվում է 26.4 սմ/վ արագությամբ նրա համար որ 1 շրջանը լինի ուղիղ 30 րոպե։ Շրջանը կանգնում է միայն այն դեպքում, որպիսզի հաշմանդամ մարդիկ բարեհաջող իջնեն։

Դետման պտտաօղակ
Լոնդոնի աչք
անգլ.՝ London Eye
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Նախագծի հեղինակԴևիդ Մարքս, Ջուլիա Բարֆիլդ
Շինարարության սկիզբ1998
Շինարարության վերջ200
Վիճակբաց է այցելության համար
🌐londoneye.com
Քարտեզ
Քարտեզ
Լոնդոնի աչքը Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. London Eye, Structurae