Լոնդոնի ամանորյա շքերթ (անգլ.՝ London's New Year's Day Parade; LNYDP), հունվարի 1-ին Լոնդոնի Վեստ Էնդի փողոցներում անցկացվող ամենամյա շքերթ։

Լոնդոնի ամանորյա շքերթ 2019

Պատմություն խմբագրել

Առաջին շքերթը տեղի է ունեցել 1987 թվականին և ի սկզբանե կոչվել է «Վեսթմինսթերի լորդ քաղաքապետի մեծ շքերթ» (անգլ.՝ Lord Mayor of Westminster's Big Parade)։ 1994 թվականին վերանվանվել է «Լոնդոնի շքերթ» (անգլ.՝ London Parade)։ 2000 թվականին անվանվել է «Հազարամյակի շքերթ» (անգլ.՝ Millennium Parade), իսկ հետագայում ստացել է իր ներկայիս անվանումը[1]։

2006 թվականին ամանորյա շքերթն առաջին անգամ ուղիղ եթերով հեռարձակվել է աշխարհի 220-միլիոնանոց հեռուստատեսային լսարանի համար։

2021 թվականին շքերթին խանգարել է COVID-19 համավարակը, իսկ 2022 թվականին դրա պատճառով սահմանված սահմանափակումների պատճառով ամանորյա շքերթը տեղի է ունեցել ժամանակավոր բաց հարթակում, որտեղ այցելելու համար անհրաժեշտ է եղել տոմս գնել։ 2023 թվականի հունվարի 1-ին կրկին անցկացվել է լիարժեք շքերթ, որին անմիջականորեն հետևել են Լոնդոնի փողոցներ դուրս եկած ավելի քան 500 հազար հանդիսականներ[2][3]։

Նկարագրություն խմբագրել

Լոնդոնում ամանորյա շքերթ՝ նման խոշորագույն միջոցառումն է աշխարհում։ Մասնակցում են տասնյակ նվագախմբեր և աջակցության խմբեր, փողոցային արտիստներ, լոնդոնյան բորոյի ղեկավարներ, հին մեքենաներ։ Բացի բուն շքերթից, միջոցառման շրջանակներում տեղի է ունենում նաև համերգների շարք։

Շքերթի երթուղին խմբագրել

Շքերթի երթուղու երկարությունը մոտ երկու մղոն է[4] (≈3,2 կմ)։ Մինչև 2010 թվականը այն սկսվում էր Վեստմինստերի պառլամենտական հրապարակում և անցնում Պառլամենտ փողոցով և Ուայթհոլ փողոցից մինչև Թրաֆալգարյան հրապարակ, այնուհետև Քոքսփեր փողոցով և Ռիջենթ փողոցով։ Վերջնական հատվածը գտնվում էր Փիքադիլիի երկայնքով և ավարտվում էր Գրին պարկում[5]։

2010 թվականին երթի ուղղությունը փոխվել է հակառակ ուղղությամբ, որպեսզի ԱՄՆ-ի հեռարձակողները կարողանան ամերիկացի հանդիսատեսին ցույց տալ Լոնդոնի տեսարժան վայրերի լավագույն տեսարանները, ինչպիսիք են Բիգ Բենը և Թրաֆալգարյան հրապարակը։ Վերանայված երթուղին սկսվում է «Ritz» հյուրանոցից, անցնում Փոլ-մոլ երկայնքով դեպի Փիքադիլի փողոցի հրապարակ, Regent Street-ից և Pell Mell-ից ներքև մինչև Թրաֆալգարյան հրապարակ, այնուհետև՝ Whitehall-ի երկայնքով դեպի Parliament square[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Crump, 2008, էջ 96—97
  2. «London's New Year's Day Parade Returns For 2022, But With Some Big Changes». Londonist (անգլերեն). 2021 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 8-ին.
  3. «"Вышли на Пикадилли": красочный новогодний парад в Лондоне в фотографиях». bbc.com. Русская служба Би-би-си. 2023 թ․ հունվարի 1. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 17-ին.
  4. Crump, 2008, էջ 96
  5. «Thousands watch New Year Parade». BBC News. 2007 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 17-ին.
  6. «London New Year's Day parade reversed for US audience». BBC News. 2010 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 17-ին.

Գրականություն խմբագրել