Լոմավրենը հայաստանաբնակ գնչուների լեզուն է։ Տարածված է նաև այլ երկրների հայաբնակ վայրերում, որտեղ հայերի հետ ապրում են գնչուները, ինչպես Վրաստանը և Սիրիան են։ Ըստ 2004 թվականի տեղեկությունների խոսողների թիվը 50 է[2]։

Լոմավրեն
Տեսակլեզու և կենդանի լեզու
ԵնթադասPara-Romani?
Երկրներ Հայաստան[1]
Գրերի համակարգլատինական այբուբեն
IETFrmi
ISO 639-3rmi

Բառապաշարը և հնչունակազմությունը հնդարիական ծագում ունեն։ Նաև լոմավրենը մեծ ազդեցություն է կրել հայոց լեզվից և քերականությունից։ Գնչուները օգտագործում են լոմավրենը, երբ որ չեն ուզում, որ շրջապատողները հասկանան, թե խոսքը ինչի մասին է։ Առօրյա կյանքում գնչուները օգտագործում են հայերենը, կամ շրջապատող բնակչության լեզուն։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել