Լոխ Նես
Լոխ Նես (անգլ.՝ Loch Ness, գաել.՝ Loch Nis), մեծ խորը քաղցրահամ լիճ Շոտլանդիայում` ձգված 36 կմ երկայնությամբ Ինվերնեսից հարավ-արևմուտք։
Լոխ Նես | |
---|---|
Տեսակ | լիճ |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Վարչատարածք | Հայլենդ |
Երկարություն | 39 կմ |
Լայնություն | 1,5 կմ |
ԲԾՄ | 16 մետր |
Խորություն | 272 մետր |
Մակերես | 56,4 կմ² |
Ծավալ | 7450 խորանարդ հեկտոմետր |
Մասն է | Կալեդոնյան ջրանցք |
Լեռնաշղթա | Շոտլանդական լեռնաշխարհ |
Ջրի պահման ժամանակ | 2,81 տարի[1] |
Ավազանի տարածք | 1775 կմ² |
Ավազանի երկիր | Շոտլանդիա |
Լիճ հոսող գետ | River Oich?, River Tarff?, Caledonian Canal, section between Loch Oich and Loch Ness?[2], River Farigaig?[3], River Foyers?[4], River Moriston?[5], Allt Doe?[6], Allt Saigh?[7], Allt Luaidhe?[8] և Allt Loch na Sgorthaich?[9] |
Լճից հոսող գետ | Bona Narrows?[10] |
Լոխ Նեսի հրեշը խմբագրել
Լիճը հայտնի է Լոխ Նեսի հրեշի մասին լեգենդի շնորհիվ։ Կան բազմաթիվ առևտրային երթուղիներ լճի ափով զբոսաշրջիկների համար, որոնք ցանկանում են վայելել գեղատեսիլ բնությունը և, միգուցե, տեսնել առասպելական հրեշին։
Նկարագրություն խմբագրել
Լոխ Նեսը ամենամեծ ջրամբարն է Գրեյթ-Գլեն երկրաբանական ճեղքվածքի երկայնությամբ, որն անցնում է հյուսիսից հարավ` Ինվերնեսից մինչև Ֆորտ-Ուիլյամ։ Լիճը Կալեդոնյան ջրանցքի մասն է, որև միացնում է Շոտլանդիայի արևմտյան և արևելյան ծովափերը։
Լոխ Նեսը, ինչպես նաև Շոտլանդիայի այս մասի շատ այլ լճերը, սառցադաշտային ձագում ունեն։ Լիճը բավականին երկարաձիգ է և խորը, մինչդեռ ջուրը շատ պղտոր է` հողի մեջ տորֆի բարձր պարունակության հետևանքով։ Լոխ Նեսը զբաղեցնում է երկրորդ տեղը Շոտլանդիայի լճերի մեջ ըստ ջրի մակերեսի` այն կազմում է 56 կմ²։ Մինչդեռ, ըստ ջրի ծավալի, այն զբաղեցնում է առաջին տեղը, քանի որ ուրիշ լճերից ավելի խոր է։ Քաղցրահամ ջրի պաշարը լճում ավելի մեծ է, քան քաղցրահամ ջրի ընդհանուր ծավալն Անգլիայի և Ուելսի տարածքում։ Այս լճի առավելագույն խորությունը կազմում է 230 մ։
Լիճը հանդիսանում է Ֆոյերսի հիդրոէլեկտրակայանների կասկադի մի մաս, որը մտնում է Մեծ Բրիտանիայի ազգային էներգահամակարգը։
Հարավարևմտյան վերջամասում` Ֆորտ-Օգաստուս քաղաքի մոտ տեղակայված է լճի միակ կղզին։ Լճում կան նաև արհեստական կղզիներ` այսպես կոչված կրաննոգներ։
Լճի ափին կա Լոխ Նեսի հրեշի թանգարան։
Պատկերասրահ խմբագրել
-
Լոխ-Նեսը Կալեդոնյան ջրանցքի ետևում
-
Լոխ-Նեսը հարավից, մայիս 2006 թվական
-
Արևածագը Լոխ-Նեսի վրա
-
Լոխ-Նեսի տեսարան նավից, հուլիս 2008 թվական
-
Լոխ-Նես` Արքարթ ամրոց
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ http://wldb.ilec.or.jp/Details/Lake/EUR-08
- ↑ https://maps.nls.uk/geo/explore/#zoom=13&lat=57.14633&lon=-4.68634&layers=11&b=1&marker=57.146806,-4.676774
- ↑ https://maps.nls.uk/geo/explore/#zoom=14&lat=57.27974&lon=-4.47496&layers=6&b=1&marker=57.281651,-4.456995
- ↑ https://maps.nls.uk/geo/explore/#zoom=13&lat=57.27328&lon=-4.47789&layers=6&b=1&marker=57.256258,-4.498421
- ↑ https://maps.nls.uk/geo/explore/#zoom=13&lat=57.21590&lon=-4.64669&layers=6&b=1&marker=57.209461,-4.603304
- ↑ https://explore.osmaps.com/pin?lat=57.153336&lon=-4.643359&zoom=14.0000&overlays=&style=Standard&type=2d
- ↑ https://explore.osmaps.com/pin?lat=57.234541&lon=-4.559308&zoom=13.0000&type=2d&style=Standard
- ↑ https://explore.osmaps.com/pin?lat=57.195404&lon=-4.586291&zoom=16.0000&style=Standard&type=2d
- ↑ https://maps.nls.uk/geo/explore/#zoom=15.0&lat=57.19720&lon=-4.57779&layers=6&b=1&marker=57.199831,-4.581825
- ↑ https://maps.nls.uk/geo/explore/#zoom=13&lat=57.40871&lon=-4.32791&layers=6&b=1&marker=57.407877,-4.327991
Արտաքին հղումներ խմբագրել
- Tony Harmsworth’s Loch Ness Information Site
- Loch Ness Guide
- Фотографии «Loch Ness». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ ապրիլի 18-ին.
- Google Map on Loch ness
- Nessie & Loch Ness links
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոխ Նես» հոդվածին։ |