Լոբելին
քիմիական միացություն
Լոբելին, շնչառական կենտրոնը խթանող դեղանյութ, ալկալոիդ, պարունակվում է լոբելիա ցեղի միամյա խոտաբույսերում։ Ստացվում է նաև սինթետիկ եղանակով։ Բժշկության մեջ օգտագործվում են լոբելինի հիդրոքլորիդի լուծույթի ներերակային կամ միջմկանային ներարկումները։
Նույնացուցիչներ | |
---|---|
CAS համար | 90-69-7 |
PubChem CID | 101616 |
DrugBank | 05137 |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.001.830 |
Նշանակվում է նորածինների ասֆիքսիայի, նարկոտիկներով, ածխածնի օքսիդով թունավորումների և թոքաբորբերի դեպքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 649)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոբելին» հոդվածին։ |