Լյուսյեն Մայքլ Ֆրոյդը (անգլ.՝ Lucian Michael Freud, դեկտեմբերի 8, 1922(1922-12-08)[1][2][3][…], Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[4][5] - հուլիսի 20, 2011(2011-07-20)[6][1][2][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[7][5]), գերմանական և հրեական ծագումով բրիտանացի նկարիչ է, հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդի թոռը։ Բրիտանիայի քաղաքացիություն է ստացել 1939 թվականին՝ նացիստական Գերմանիայից Անգլիա տեղափոխվելուց երեք տարի անց։ Սովորել է Տոնտեսի «Դարթինգթոն Հոլլ» (Dartington Hall School) և «Բրայնսթոն» (Bryanston School) դպրոցներում, հանդիսանում է Լոնդոնի «Արվեստի կենտրոնական դպրոց»-ի (Central School of Art), Էսսեքսի Դեդհեմ քաղաքում գտնվող «Նկարչության և Գծանկարչության Արևելյան Անգլիական դպրոց»-ի (East Anglian School of Painting and Drawing) և Լոնդոնի «Գոլդսմիթ Քոլեջ» արվեստի դպրոցի սան։

Լյուսյեն Ֆրոյդ
անգլ.՝ Lucian Freud
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 8, 1922(1922-12-08)[1][2][3][…]
ԾննդավայրԲեռլին, Վայմարյան Հանրապետություն[4][5]
Մահացել էհուլիսի 20, 2011(2011-07-20)[6][1][2][…] (88 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[7][5]
ԳերեզմանՀայգեյթ գերեզմանատուն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[8]
Ազգությունանգլիացիներ
Մայրենի լեզուբրիտանական անգլերեն
ԿրթությունԳոլդսմիթի համալսարան, Արուեստի եւ գծագրութեան կեդրոնական դպրոց[9], Բրայանսթոն դպրոց[10], Dartington Hall School? և East Anglian School of Painting and Drawing?[9]
ԵրկերՍոցիալական տեսուչը քնած է
Մասնագիտություննկարիչ, նկարազարդող, նկարիչ-փորագրող, գծանկարիչ, գծանկարիչ, գծագրող և դիմանկարիչ
ԱշխատավայրՖելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոց
ԱմուսինKitty Garman?[11][10][9] և Լեդի Քերոլայն Բլեքվուդ[11][10][9]
Ծնողներհայր՝ Էրնստ Ֆրոյդ[11], մայր՝ Lucie Brasch?[12][11]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ԵրեխաներAnnie Freud?[11][12], Annabel Freud?[11][12], Alexander Boyt?[12], Rose Boyt?[12], Isabel Boyt?[12], Susie Boyt?[12], Ջեյն ՄաքԱդամ Ֆրոյդ[12], Paul Freud?[12], Lucy Freud?[12], David McAdam Freud?[12], Բելլա Ֆրոյդ[11][12], Էսթեր Ֆրոյդ[11][12], Francis Eliot?[12] և Frank Paul?[12]
 Lucian Freud Վիքիպահեստում

Ամենահայտնի կտավը խմբագրել

2008 թվականի մայիսին Ֆրոյդի՝ 1994-1995 թվականներին նկարած «Օգտվում է վերադասի քնից» կտավը Նյու Յորքի «Քրիստիզ» աճուրդում վաճառվեց 33.6 միլիոն ԱՄՆ դոլարով՝ արձանագրելով կենդանի նկարչի հեղինակությամբ կտավի վաճառքի գնի համաշխարհային ռեկորդ[13]։ Նկարը գնեց հրեական ծագում ունեցող ռուս ձեռնարկատեր Ռոման Աբրամովիչը[14]։

Ֆրոյդի մուսան աշխատանքային կենտրոնի ղեկավար 51-ամյա Սյու Թիլլին էր[15], որի քաշը 127 կգ է և որին կտավի հանրահռչակ դառնալու հետ համաքայլ սկսեցին կոչել «Մեծ Սյու» (Big Sue)։ Նա ամիսներ շարունակ հանդիսացել է նկարչի բնորդուհին, այդ ժամանակահատվածում Ս. Թիլլիին արգելված է եղել մեկնել արձակուրդի, այլապես նա կարող էր վերադառնալ արևահարված մաշկով[16][17]։

Տես նաև խմբագրել

Լյուսյեն Ֆրոյդի կտավների առցանց պատկերասրահ Արխիվացված 2009-04-28 Wayback Machine

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուսյեն Ֆրոյդ» հոդվածին։