Լյուսի Աբդալյան

հայ նկարիչ, երաժիշտ, դերասան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբդալյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լյուսի Աբդալյան (, Բեյրութ, Լիբանան), հայ նկարչուհի, դերասանուհի, երաժիշտ։

Լյուսի Աբդալյան
ԾննդավայրԲեյրութ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի, նկարչուհի և երաժիշտ
Ժանրդիմապատկեր
Լյուսի Աբդալյան Վիքիքաղվածքում
 Lucie Abdalyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լյուսի Աբդալյանը ծնվել է Բեյրութում։ Լիբանանյան քաղաքացիական պատերազմի ժամանակ ընտանիքով տեղափոխվել են Մոնրեալ, Կանադա։ Սովորել է հայ-ֆրանսիական Սուրբ Հակոբ վարժարանում, միաժամանակ ստացել է երաժշտական կրթություն McGill համալսարանի «Շուլիչ երաժշտական դպրոցում»։ 3-րդ կուրսում Լյուսիի ուսուցիչ Վիգեն Թուֆենկջյանը նրան է ներկայացնում իսապանացի նկարիչ Գոյայի արվեստը, ինչը լիովին փոխում է Լյուսիի կյանքը, և նրա ամբողջ ուշադրությունը կենտրոնանում է արվեստի վրա։

Լյուսիի աշխատանքները ցուցադրվել են Բրանդ Լայբրի Արտ պատկերասրահում, Իկո ցուցասրահում, Կալիֆոռնիայի ժամանակակից արվեստի պատկերասրահում, Սանտա Աննա քոլեջի հիմնական ցուցասրահում, APW պատկերասրահում և այլն։

 
Լյուսի Աբդալյանը «Հայակ» մրցանակաբաշխության ժամանակ

Լյուսիի ստեղծագործության թեման մարդիկ են, որոնց նա հանդիպում է, և որոնք բարդ են բնույթով։ Լյուսին տիպային նկարներ է արել Մարիա Սահակյանի «Հեքիաթ» ֆիլմի հերոսների համար։ Աշխատանքները գտնվում են տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում, Լիբանանում, Նյու Յորքում, Շվեյցարիայում, Վատիկանում Հայաստանի դեսպանատանը, Քոֆի Անանի հիմնադրամի գրասենյակում։ Ապրում և ստեղծագործում է Նյու Յորքում և Երևանում։

Մրցանակներ խմբագրել

  • «Հայակ» մրցանակ տարվա լավագույն դերասանուհի անվանակարգում «Կաուչո» ֆիլմում մարմնավորած դերի համար, 2014[1]
  • Նորարար փորձառական արվեստի կենտրոնի կողմից ճանաչվել է Տարվա լավագույն նկարիչ, 2014

Ցուցահանդեսներ խմբագրել

Ցուցահանդեսներ է ունեցել Պիտեր Ալեքսանդրի, Շարլ Առնոլդի, Ժան-Միշել Բասկեթի, Բիլլի Ալ Վենստոնի, Դորա Դելարիոսի, Սթիվ Առնոլդի, Հենրի Հոփկինսի և այլոց հետ։

  • 2015 «Օդ», ՆՓԱԿ[2][3]
  • 2014 Joan Quinn, Brand Library Art Galleries
  • 2014 Don Bachardy/Helmut Newton, Brand Library Art Galleries
  • 2013 JOAN, JOAN, JOAN - One Subject, Many Artists, Vi Smith Concourse Gallery
  • 2011 61-րդ ամենամյա Նյու Յորքյան ցուցահանդես, Իկո պատկերասրահ
  • 2011 Mysterious Objects։ Portraits of Joan Quinn, Սանտա Աննա քոլեջի հիմնական ցուցասրահ
  • 2009 Nerg 2009, Left Coast Galleries
  • 2009 60-րդ ամենամյա Նյու Յորքյան ASA ցուցահանդես, Իկո պատկերասրահ
  • 2009 Artist Ball,Icosahedron Gallery
  • 2009 Art On Vinyl,APW Gallery
  • 2009 World of Imagination, Vol. 2,APW Gallery
  • 2008 Reflections of the Bay, Կալիֆոռնիայի ժամանակակից արվեստի պատկերասրահ

Մեջբերումներ Լյուսի Աբդալյանից խմբագրել

  Իմ հերոսներին նկարում եմ տարբեր հարթություններում՝ կտավում պատկերելով նրանց մենությունը, փորձելով գտնել՝ ովքեր են իրականում նրանք, ինչ գաղտնիքներ ունեն և այս ամենը փորձում եմ գտնել աչքերի միջոցով։  

Ծանոթագրություններ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
  1. ««Կաուչո»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
  2. ՆՓԱԿ-ում ներկայացվում են Լյուսի Աբդալյանի «Օդ» տենչող դիմանկարները
  3. «Լյուսի Աբդալյանի օդային էակները». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել