Լյուսիեն Լևի-Բրյուլ
Լյուսիեն Լևի–Բրյուլ (ֆր.՝ Lucien Levy-Bruhl), ապրիլի 10, 1857[1][2][3][…], Փարիզ[4] - մարտի 13, 1939[4][5][6][…], Փարիզ[4]), ֆրանսիացի փիլիսոփա և հոգեբան–պոզիտիվիստ։ Հայտնի է իր պարզունակ «նախապատմական մտածողության» վերաբերյալ տեսությամբ։
Լյուսիեն Լևի-Բրյուլ ֆր.՝ Lucien Lévy-Bruhl | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 10, 1857[1][2][3][…] Փարիզ[4] |
Մահացել է | մարտի 13, 1939[4][5][6][…] (81 տարեկան) Փարիզ[4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | մարդաբան, փիլիսոփա, գրող, սոցիոլոգ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Փարիզի համալսարան |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն և մարդաբանություն |
Պաշտոն(ներ) | նախագահ |
Անդամակցություն | Բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիա և Արտաքին գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Բարձրագույն նորմալ դպրոց և Սորբոն |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[5][7] |
Եղել է գիտական ղեկավար | Alice Voinescu? |
Ազդվել է | Էմիլ Դյուրկհայմ, Օգյուստ Կոնտ, Ռենե Դեկարտ և Իմանուիլ Կանտ |
Պարգևներ | [1] և |
Երեխա(ներ) | Henri Lévy-Bruhl? |
Ներշնչվել է
| |
Lucien Lévy-Bruhl Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Լյուսիեն Լևի–Բրյուլը ծնվել է Փարիզում, Լոթարինգիայից տեղափոխված հրեական ընտանիքում։ Նրա հայրը` Սիլվան Լևին, վաճառական էր, իսկ մայրը` Էռնեստինա Լևին, տնային տնտեսուհի էր։ Ամուսնացել է հարուստ ոսկերիչ Դեյվիդ Բրյուլի դստեր` Ալիսա Լուիզա Բրյուլի հետ և ձեռք է բերել երկրորդ ազգանունը[8]։
Փիլիսոփայության ագրեժեի աստիճանով ավարտել է Բարձրագույն մանկավարժական դպրոցը։
Ղեկավարել է Սորբոնի ժամանակակից փիլիսոփայության պատմության ֆակուլտետը։ Նա Փարիզի էթնոլոգիայի համալսարանի հիմնադիրն է։
Սկսել է որպես փիլիսոփա, առաջին աշխատանքները նվիրված են գերմանական փիլիսոփայության զարգացմանը[9], Ջեյմս Ֆրեզերի «Ոսկե ճյուղը» աշխատությանը ծանոթանալուց հետո հետաքրքրվել է մարդաբանությամբ։ Ըստ մեթոդաբանության, խնդիրների լուծման սկզբունքների գործել է որպես սոցիոլոգ Էմիլ Դյուրկհեյմի աշակերտ։ Եղել է պոզիտիվիստ։
Նա նաև հիմք է դրել պատասխանատվություն հասկացության փիլիսոփայական մշակմանը՝ դրա մասին խոսելով իր «Պատասխանատվության գաղափարը» (1884) տրակտատում։
Փիլիսոփայություն խմբագրել
Բրյուլը հայտնի է իր նախնադարյան «մինչտրամաբանական մտածողության» վերաբերյալ տեսությամբ։ Հակառակվել Է Թեյլորի և ուրիշ էվոլյուցիոնիստների տեսակետին, որոնք վստահ էին, թե նախնադարյան մարդը («փիլիսոփայող վայրենին») նույնքան տրամաբանորեն է մտածել, որքան ժամանակակից մարդը. Լյուսիեն Լևի–Բրյուլը վստահ է եղել, որ «ցածր հասարակության» մեջ տիրապետում են նաև «անհատական պատկերացումներից» սկզբունքորեն ուրիշ «խմբային պատկերացումներ»։ Չնայած, որ Լյուսիեն Լևի–Բրյուլը ենթադրում էր, որ հատուկ է տարբեր հասարակական կառուցվածքների մտածելակերպը, բայց և այնպես «մինչտրամաբանական մտածողությունը» հատուկ չէր համարում մի միայն հետամնաց ժողովուրդներին. ըստ այս տեսության` անձնական փորձի սահմաններում «նախնադարյան մարդը» մտածում և գործում էր ժամանակակց մարդու նման, իսկ ժամանակակից կյանքում ևս առկա են երևույթներ (կրոն, բարոյականություն), որոնցում դրսևորվում են խմբային պատկերացման գործողությունները, կիրառելի չեն տրամաբանական օրենքները։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Леви-Брюль Люсьен // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 Encyclopædia Britannica
- ↑ CONOR.Sl
- ↑ Writing the History of the Mind
- ↑ НФЭ, 2010
Գրականություն խմբագրել
- Балагушкин Е. Г. Леви-Брюль Л. // Культурология. Энциклопедия. В 2-х т. / Гл. ред. и авт. проекта С. Я. Левит. — М.: «Российская политическая энциклопедия» (РОССПЭН), 2007. — Т. 1. — С. 1124—1125. — 1392 с. — (Summa culturologiae). — ISBN 978-5-8243-0838-9, ISBN 978-5-8243-0840-2
- Роговин М. С. Люсьен Леви-Брюль // Философский энциклопедический словарь. / Гл. редакция: Л. Ф. Ильичёв, П. Н. Федосеев, С. М. Ковалёв, В. Г. Панов. — М.: Советская энциклопедия, 1983.
- Леви-Брюль Люсьен՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- Люсьен Леви-Брюль // Философия: Энциклопедический словарь. / Под ред. А. А. Ивина. — М.: Гардарики, 2004.
- Люсьен Леви-Брюль // Философская энциклопедия. В 5-х т. / Под ред. Ф. В. Константинова. — М.: Советская энциклопедия. 1960—1970.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուսիեն Լևի-Բրյուլ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 587)։ |