Լյուկ Ռոբերտ Հեմինգս (անգլ.՝ Luke Robert Hemmings, հուլիսի 16, 1996(1996-07-16), Freemans Reach), ավստրալիացի երգիչ-երգահան և երաժիշտ, առավել հայտնի է որպես ավստրալիական 5 Seconds of Summer փոփ ռոք խմբի անդամ։ Սկսած 2014 թվականից, 5 Seconds of Summer-ը վաճառել է ալբոմների ավելի քան 10 միլիոն օրինակ, համերգների 2 միլիոնից ավելի տոմսեր և խմբի երգերի սթրիմինգը կազմում է 7 միլիարդ, ինչը նրանց դարձնում է ավստրալայի պատմության մեջ ամենահաջողակ արտիստներից մեկը[1][2][3][4]։

Լյուկ Հեմինգս
Բնօրինակ անունանգլ.՝ Luke Hemmings
Ի ծնե անունանգլ.՝ Lucas Robert Hemmings
Ծնվել էհուլիսի 16, 1996(1996-07-16) (27 տարեկան)
Freemans Reach
Երկիր Ավստրալիա
Մասնագիտություներգիչ, կիթառահար, երգերի հեղինակ և երաժիշտ
Գործիքներվոկալ, կիթառ և դաշնամուր
ԼեյբլCapitol Records, Hi Or Hey Records?, Interscope Records և Sony Music Entertainment Australia?
Անդամակցություն5 Seconds of Summer
Կայքlukehemmingsofficial.com
 Luke Hemmings Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Ծնվել է 1996 թվականի հուլիսի 16-ին և մեծացել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Ֆրիմենս Ռիչ քաղաքում[5]։ Նրա հայրը Էնդրյու Հեմինգսն է, որը նախկինում աշխատում էր որպես տեխնիկական սպասարկման աշխատակից, իսկ մայրը՝ Լիզ Հեմինգսը, նախկին հաշվապահ է, որը դարձել է ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ, այժմ աշխատում է լուսանկարչության ոլորտում[6][7]։ Հեմինգն ունի երկու ավագ եղբայր՝ Բենը և Ջեքը, ովքեր նախկինում աշխատում էին որպես շինարարներ, իսկ հիմա փողոցային հագուստների լեյբլ ունեն[8][9]։ Երբ նա 10 տարեկան էր, Հեմինգս եղբայրները նրան կիթառ նվագել են սովորեցնում, իսկ ավելի ուշ խորհուրդ են տալիս պրոֆեսիոնալ պարապունքների գնալ և ՅուԹյուբյան հոլովակներից գործիքին տիրապետել սովորել[5][6]։ Ի վերջո, Հեմինգսը սկսում է փողոցային ելույթներով զբաղվել իր ամբողջ պատանեկության ընթացքում[10]։

7-րդ դասարանում Հեմինգսը փոխում է դպրոցը և սկսում է հաճախել Նորուեսթի Քրիստոնեական Քոլեջ, որտեղ հանդիպում է խմբի ապագա գործընկերներ Քալում Հուդի և Մայքլ Քլիֆորդի հետ, հետագայում պարզվում է, որ նրան սկզբում չեն սիրել և որ նա համարվում էր Քլիֆորդի «թշնամին»[11]։ Ի վերջո, Հեմինգսը ընկերանում է Հուդի հետ, երբ նրանք դպրոցական տաղանդների շոուում կատարում են Secondhand Serenade խմբի երգերի քավերները, իսկ հետագայում ընկերանում է Քլիֆորդի հետ, երբ իմանում է, որ նրանք նույն երաժշտական ճաշակն ունեն[5]։

Այն բանից հետո, երբ խումբը սկսեց հայտնի դառնալ, Հեմինգսը շարունակեց ուսումն ավագ դպրոցում՝ անցնելով հեռավար ուսուցման։ 2013 թվականին նա ավարտել է 12-րդ դասարանը[12][13]։

Կարիերա խմբագրել

2011 թվականին, 14 տարեկանում Հեիմնգսը սկսեց ՅուԹյուբում տեղադրել երգերի քավեր տարբերակների հոլովակներ՝ «hemmo1996» անվան տակ։ Հեմինգսի առաջին հոլովակը Մայք Պոսների «Please Don't Go» երգի քավերն էր, որը հրապարակվել է 2011 թվականի փետրվարի 3-ին։ Երբ Հեմինգսի քավերները սկսեցին ՅուԹյուբում հայտնի դառնալ, նա Հուդին և Քլիֆոդին հրավիրում է միանալ իր հոլովակներին։ Ի վերջո, տրիոն հոլովակների համար հրավիրում է ընդհանուր ընկեր Էշթոն Իրվինին, այդպես ձևավորելով 5 Seconds of Summer խմբի ներկա կազմը[14]  ։ Մի քանի ամիս երգերի քավեր տարբերակներ հրապարակելուց հետո խումբը սկսեց գրավել ձայնագրման լեյբլների ուշադրությունը, ի վերջո պայմանագիր կնքելով Sony/ATV Music Publishing լեյբլի հետ[15]։ Այդ ժամանակից ի վեր Հեմինգսը խմբի հետ թողարկել է չորս ստուդիական ալբոմներ՝ «5 Seconds of Summer» (2014), «Sounds Good Feels Good» (2015), «Youngblood» (2018) և «Calm» (2020)[16]։

Խմբից բացի, Հեմինգսը նաև մոդելի կարիերայով է զբաղվում։ Խումբը պայմանագիր ունի Wilhelmina Models-ի հետ[17][18]։ 2019 թվականի փետրվարին Հեմինգսը այցելել է Նյու Յորքի նորաձևության շաբաթը[19], դեբյուտ կատարելով որպես մոդել և քայլել է Ֆիլիպ Փլեյնի 2019 թվականի աշուն-ձմեռ «Ready-To-Wear» հավաքածուի ցուցադրության պոդիումում[20]։ 2019 թվականի հուլիսին Հեմինգսը նկարահանվել է «Numéro»-ի հոլովակում[21][22]։ 2019 թվականի դեկտեմբերին Հեմինգսը հայտնվել է «Glass Man» ամսագրի շապիկին[23][24]։

Անձնական կյանք խմբագրել

2015 թվականին Հեմինգսը սկսել է հանդիպել Արզայլեյա Ռոդրիգեսի հետ այն բանից հետո, երբ նրանք ծանոթացել են Քայլի Ջենների ծննդյան երեկույթի ժամանակ[25][26]։ Զույգը բաժանվել է 2017 թվականի մայիսին[27]։ 2018 թվականի օգոստոսին հաստատվել է, որ Հեմինգսը հանդիպում է երգչուհի Սիերա Դիթոնի հետ[28]։ Զույգը ներկա պահին ապրում է Լոս Անջելեսում[29]։

2020 թվականին Հեմինգսի ունեցվածքը կազմում է 25 միլիոն դոլար[30]։

Սկավառակագրություն խմբագրել

Հեղինակ խմբագրել

Տարեթիվ Անվանում Արտիստ Ալբոմ Նշումներ
2014 «Teenage Queen» Donghae & Eunhyuk Ride Me Երգահան[31]
2017 «The Knife» Goldfinger The Knife Երգահան[32]
2019 «Forgive» Gnash Ոչ ալբոմային սինգլ Հեղինակ, երգահան, կիթառ, գործիքավորում, ծրագրավորում, վոկալ[33]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Australia's Annual Music Exports Worth $137M: Report». Billboard. 2019 թ․ հուլիսի 17. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  2. «Why 5SOS are finally feeling the love in Australia». Sunshine Coast Daily (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  3. «5 SECONDS OF SUMMER: Umusic». Umusic (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  4. «5 Seconds of Summer». Billboard. 2020 թ․ հունվարի 31. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  5. 5,0 5,1 5,2 Hey, Lets Make a Band!. 2014. էջ 15. ISBN 9780062366443.
  6. 6,0 6,1 «Luke Hemmings». People. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
  7. «Liz Hemmings Photography». Liz Hemmings Photography. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
  8. «Luke Hemmings (5SOS member) family in detail: parents and brothers». Familytron. 2019 թ․ մայիսի 29. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
  9. «Hemm. Clothing - Styled Insubordination». Hemm Clothing (ավստրալիական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  10. «5 Seconds Of Summer on their addiction to board games (and boots)». British GQ. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
  11. «5 Seconds of Summer Band Members Were Once Frenemies». People. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
  12. «5SOS on leaving school to pursue music: 'We had to prove to our parents it was worth it'». Pressparty. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  13. Creswell, Toby (2013 թ․ մարտի 9). «The songs may change but the story of a hit remains the same». The Sydney Morning Herald. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  14. «Meet 5 Seconds Of Summer, Your Hosts For This Evenings Entertainment». Music Feeds. 2012 թ․ մայիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
  15. Creswell, Toby (2012 թ․ հուլիսի 30). «Smells Like Teen Spirit». The Age. Melbourne. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.
  16. Savage, Mark (2018 թ․ հունիսի 24). «5SOS on demons, lies and gun control». BBC News (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  17. «Wilhelmina Agency». www.sec.gov. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.
  18. «Celebrity | WILHELMINA». www.wilhelmina.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.
  19. «Archived copy». iheart.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  20. «Every time celebrities appeared on runway this fashion month». The Independent. 2019 թ․ փետրվարի 19. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
  21. «Luke Hemmings / 5 Seconds of Summer (Numero Homme)». MODELS.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
  22. «5 Seconds of Summer dans une vidéo exclusive pour Numéro». Numéro Magazine (ֆրանսերեն). 2019 թ․ հուլիսի 26. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
  23. Simpson, Caroline. «Welcome to Green – Glass and Glass Man Winter 2019 issues out now – The Glass Magazine». Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
  24. «Luke Hemmings: Every thing is evolving (Glass Man)». MODELS.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
  25. «Luke Hemmings' Girlfriend Arzaylea Speaks Out About Being Hated on Social Media». www.vice.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  26. Reporter, Staff (2015 թ․ դեկտեմբերի 1). «5SOS Member Luke Hemmings And Arzaylea Split: On-Again, Off-Again Couple Breaks Up After Arzaylea Kissed Luke's Friend». Realty Today (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  27. Elizabeth, De. «5SOS's Luke Hemmings Is Getting BLASTED On Social Media By His Ex Who Cheated On Him». Teen Vogue (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  28. Stickney, Carley (2019 թ․ դեկտեմբերի 12). «We're Totally Melting Over Luke Hemmings and Sierra Deaton's Sweetest Pictures». POPSUGAR Celebrity. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
  29. «Luke Hemmings on 'CALM,' How Quarantine Grew His Appreciation for 5SOS | On Air with Ryan Seacrest | Ryan Seacrest». On Air with Ryan Seacrest (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  30. «The Richest Bands In The World». finance.yahoo.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  31. «Teenage Queen Lyrics Super Junior ※ Mojim.com». mojim.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 17-ին.
  32. Who's Laughing Now - Goldfinger | Song Info | AllMusic (ամերիկյան անգլերեն), Վերցված է 2020-07-27-ին
  33. Forgive - gnash | Credits | AllMusic (ամերիկյան անգլերեն), Վերցված է 2020-07-27-ին

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուկ Հեմինգս» հոդվածին։