Լյուկ Լանգ Սքվեր (անգլ.՝ Luke J. Lang Square), հանրային պարկ ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի Քուինս թաղամասերում։ Մակերեսը կազմում է 4 մ²։ Դրա հետ միասին՝ Սերժանտ Ջոյս Կիլմերի եռանկյունին հանդիսանում է Նյու Յորքի ամենափոքր պարկը[1]: Սքվերն անվանվել է ի պատիվ Լյուկ Լանգի, ով զոհվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ[3]:

Լյուկ Լանգ Սքվեր
անգլ.՝ Luke J. Lang Square
Տեսակպուրակ
Երկիր ԱՄՆ
ՎարչատարածքՔուինս
Հիմնվել է1933 թվական, ապրիլ
Մակերես0,000004[1]
Անվանված էLuke J. Lang?[2]
Այցելուներ500 000
Կարգավիճակըհանրային պարկ
Լյուկ Լանգ Սքվերը գտնվում է ԱՄՆում
Լյուկ Լանգ Սքվեր
Լյուկ Լանգ Սքվերը գտնվում է Երկիրում
Լյուկ Լանգ Սքվեր

Նկարագրություն խմբագրել

Լյուկ Լանգ ծնվել է մոտավորապես 1894 թվականին։ Նա ապրել Բլիկեր-սթրիթում, հարևան՝ Ռիջվուդ շրջանում և որպես տպագրող աշխատել է Մանհեթենի Դուեյն-սթրիթի հրատարակչությունում։ 1917 թվականի հունիսին Լանգը ինքնակապ մեկնում է ռազմաճակատ։ 1918 թվականին նա մահանում է. նրա մահվան հանգամանքները անհայտ են։

Տարածքը, որտեղ տեղակայված է սքվերը, մի ժամանակ պատկանել էր Alden Sampson & Son կազմակերպությանը։ 1916 թվականին այս տարածքը առգարվվել էր Նյու Յորքի իշխանությունների կողմից։ 17 տարի անց՝ 1933 թվականի ապրիլին, պարկը ստացել է իր ներկայիս անվանումը։ 1935—1936 թվականներին նրա շրջակա մայթը հարթվել է կապտավուն ավազաքարով և վեցանկյուն սալարկով։ Սքվերում կանգնեցվել է նաև դրոշաձող և դրվել են նստարաններ, ինչպես նաև տնկվել են երեք սրատերև թխկիներ։ Այժմ սքվերում առավելապես ներկայացված են ցանկապատի ձևով բուսականություն, թեև 2000 թվականին քաղաքապետարանը վերջինիս վերականգման համար հատկացրել էր 13 000 դոլար[4]:

  Արտաքին պատկերներ
  Вид на Сквер Люка Ланга. Curbed NY


Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Tatiana Schlossberg (2015 թ․ ապրիլի 7). «New York Today: Striving for Success» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 25-ին.
  2. https://nameexplorer.urbanarchive.org/c/c94c57b9-5fa3-49b7-af54-d4f24a87c6fd
  3. «New York City's 20 tiniest parks, mapped - Luke J. Lang Square» (անգլերեն). Curbed NY. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 25-ին.
  4. «Luke J. Lang Square Highlights» (անգլերեն). New York City Department of Parks & Recreation. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 25-ին.