Լյութերական եկեղեցի (Հռոմ)

Հռոմի լյութերական եկեղեցի (իտալ.՝ La chiesa Evangelica Luterana di Roma), հայտնի է նաև որպես Քրիստոսի եկեղեցի (գերմ.՝ Christuskirche, իտալ.՝ Chiesa di Cristo)), եկեղեցական կառույց Հռոմում, որը պատկանում է լյութերական համայնքին։ Վերջինս մտնում է Իտալիայի Ավետարանչական-լյութերական եկեղեցու կազմում։ Տեղակայված է Վիա Սիցիլիա և Վիա Տոսկանա փողոցների անկյունում։

Լյութերական եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունՀռոմ
Դավանանքլյութերականություն
Հիմնական ամսաթվերը1922
ՆվիրվածՀիսուս
ԱնվանվածՀիսուս
ՃարտարապետFranz Schwechten?
Ճարտարապետական ոճՆեոռոմանական ճարտարապետություն
Հիմնադրված1922
Քարտեզ
Քարտեզ
 Christuskirche (Rome) Վիքիպահեստում
ev-luth-gemeinde-rom.org

Պատմություն խմբագրել

Հռոմում Ավետարանչական համայնքը գործում է 1819 թվականից[1], սակայն շուրջ 100 տարի շարունակ այն չի ունեցել եկեղեցական կառույց։ 20-րդ դարի սկզբում ապագա եկեղեցու նախագծի ստեղծման աշխատանքում ներգրավվեց գերմանացի ականավոր ճարտարապետ Ֆրանց Շվեխտենը, որը կառուցել էր Կայսր Վիլհելմի Հիշատակության եկեղեցին Բեռլինում։ Եկեղեցու շինարարությունը ընթացել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, ըստ այդմ կառուցումը տևել է 12 տարի։ 1922 թվականին շինությունը լուսավորվեց և սկսեց գործել։

Նկարագրություն խմբագրել

 
Եկեղեցու խորանում խճանկարով պատկերված է Հիսուսը

Որպես լյութերական եկեղեցական ճարտարապետության օրինակ՝ կառույցն ինքնատիպ է։ Ունի ոչ թե մեկ ամ երկու, այլ երեք աշտարակ, երկուսը՝ ճակատամասի կողմերում, իսկ երրորդը՝ ամենաբարձրը, գտնվում է շինության խորանի կողմում։ Ճակատամասի կամարամուտքի վերևում կերտված են երեք արձաններ՝ Հիսուսինը, Պողոս և Պետրոս առաքյալներինը։

Ներսակողմում կառույցը բաժանված է երեք նավի։ Խորանի հատվածը զարդարված էր խճանկարով, որում պատկերված է Հիսուսը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյութերական եկեղեցի (Հռոմ)» հոդվածին։