Լյուդվիգ Սվոբոդա (չեխ․՝ Ludvík Svoboda, նոյեմբերի 25, 1895(1895-11-25)[1][2][3][…], Hroznatín[5][6] - սեպտեմբերի 20, 1979(1979-09-20)[1][3][4][…], Պրահա, Չեխոսլովակիա[7][6]), չեխ քաղաքական և ռազմական գործիչ, բանակի գեներալ (1945), Չեխոսլովակիայի եռակի հերոս (1965, 1970, 1975), Խորհրդային Միության հերոս (1965), Չեխոսլովակիայի 7-րդ նախագահը։

Լյուդվիգ Սվոբոդա
չեխ․՝ Ludvík Svoboda
նոյեմբերի 25, 1895(1895-11-25)[1][2][3][…] - սեպտեմբերի 20, 1979(1979-09-20)[1][3][4][…] (83 տարեկան)
ԾննդավայրHroznatín[5][6]
Մահվան վայրՊրահա, Չեխոսլովակիա[7][6]
ԳերեզմանMunicipal cemetery in Kroměříž
Քաղաքացիություն Չեխոսլովակիա
ԶորատեսակԱվստրո-Հունգարիայի զինված ուժեր, Czechoslovak legions in Russia?[5], Czechoslovak Army?, Czechoslovak People's Army?, Czechoslovak army in exile?[5], հետևազոր և Czechoslovak Legions?[8]
ԿոչումGeneral of the Army?, լեյտենանտ, կապիտան, փոխգնդապետ, գնդապետ, բրիգադի գեներալ, դիվիզիոնի գեներալ, փոխգնդապետ[5] և Բանակի գեներալ
Հրամանատարն էրI Corps?
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ, Երկրորդ համաշխարհային պատերազմ, Արևելյան ճակատ, Չեխոսլովակյան կորպուսի խռովություն, Battle of Chelyabinsk?, Q2607647?, Great Siberian Ice March?, Third Battle of Kharkov?, Կուրսկի ճակատամարտ, Belgorod–Kharkov offensive operation?, Դնեպրի ճակատամարտ, Battle of Kiev?, Ժիտոմիր-Բերդիչևյան գործողություն, Կորսուն-Շևչենկովսկայա գործողություն և Battle of the Dukla Pass?
Պարգևներ
ՍտորագրությունИзображение автографа

Ստացել է գյուղատնտեսական կրթություն։ 1915 թվականին զորակոչվել է ավստրո-հունգարական բանակ, եղել է ռուսական ճակատում։ Սվոբոդայի ղեկավարությամբ գործող չեխական խումբն անցել է ճակատային գիծը և 1916 թվականին մտել չեխոսլովակյան լեգիոն։ 1920 թվականին վերադարձել է հայրենիք՝ դարձել չեխոսլովական բանակի կադրային սպա։ 1931-1934 թվականներին դասավանդել է ռազմական ակադեմիայում, ապա եղել է հետևակային գումարտակի հրամանատար։ Նացիստական Գերմանիայի կողմից Չեխոսլովակիան օկուպացնելուց հետո եղել է ընդհատակյա հակաֆաշիստական ռազմական կազմակերպության հիմնադիրներից։ 1939 թվականի ամռանը մեկնել է Լեհաստան, ուր կազմակերպել է չեխական զորական միավորում, որի հետ 1939 թվականի սեպտեմբերին անցել է Խորհրդային Միություն։ Սվոբոդան 1942 թվականի փետրվարին Բուզուլուկում 1-ին Չեխոսլովակյան առանձին հետևակային գումարտակի ստեղծման նախաձեռնողն է, որը Սոկոլովի տակ 1943 թվականի մարտին առաջին անգամ մարտի է բռնվել ֆաշիստական զորքերի դեմ։ 1943 թվականին գլխավորոլ է 1-ին Չեխոսլովակյան առանձին հետևակային բրիգադը, որը մարտնչել է Կիևի, Բելայա Ցերկովի, Ժաշկովի տակ։ 1944 թվականին Սվոբոդայի հրամանատարությամբ գործող 1-ին Չեխոսլովակյան բանակային կորպուսը մասնակցել է Դուկելյան օպերացիային, Սլովակիայում մղվող մարտերին։

1945-1950 թվականներին եղել է ազգային պաշտպանության նախարար։ Չեխոսլովակիայի այլ գործիչների հետ ստորագրել է Կոշիցեի ծրագիրը (1945)։ 1951 թվականին նշանակվել է Չեխոսլովակիայի կառավարության նախագահի տեղակալ և ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ։ 1955-1959 թվականին եղել է Կլեմենտ Գոտվալդի անվան ռազմական ակադեմիայի պետը, 1968-1975 թվականին եղել է ՉԽՍՀ նախագահը, ՉԽՍՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը։

Պարգևատրվել է Գոտվալդի (1959, 1970), Լենինի (1943, 1965), Հոկտեմբերյան հեղափոխության (1970), Սուվորովի 1-ին (1945), 2-րդ աստիճանի (1943) շքանշաններով։ Խաղաղության չեխոսլովակյան (1968), «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման» միջազգային լենինյան (1970) մրցանակներ[9]։

Ծանոթագրություններ խմբագրել