Լյուդվիգ Ավգուստ ֆոն Բենեդեկ

Լյուդվիգ Ավգուստ ֆոն Բենեդեկ (գերմ.՝ Ludwig August Ritter von Benedek, հուլիսի 14, 1804(1804-07-14)[1][2][3][…], Շոպրոն[4] - ապրիլի 27, 1881(1881-04-27)[1][2][3], Գրաց, Ավստրո-Հունգարիա[5]), հունգարական ծագմամբ ավստրիացի ռազմական գործիչ, ֆելդցոյգմաստեր։

Լյուդվիգ Ավգուստ ֆոն Բենեդեկ
Ludwig August Ritter von Benedek
Լյուդվիգ Ավգուստ ֆոն Բենեդեկ, 1849 թվական
հուլիսի 14, 1804(1804-07-14)[1][2][3][…] - ապրիլի 27, 1881(1881-04-27)[1][2][3] (76 տարեկան)
ԾննդավայրՇոպրոն[4]
Մահվան վայրԳրաց, Ավստրո-Հունգարիա[5]
ԳերեզմանFriedhof St. Leonhard[6]
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն[7]
ԶորատեսակԱվստրո-Հունգարիայի զինված ուժեր
ԿոչումFeldzeugmeister? և generalmajor?[8]
Մարտեր/
պատերազմներ
Իտալա-ավստրիական պատերազմ և Austro-Prussian War?
ԿրթությունԹերեզային ռազմական ակադեմիա (1823)
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Լյուդվիգ Ավգուստ ֆոն Բենեդեկը ծնվել է 1804 թվականի հուլիսի 14-ին Հունգարիայում՝ բժշկի ընտանիքում։ Սովորել է Վիներ Նոյշտադտի Թերեզական ռազմական ակադեմիայում և արդեն 1822 թվականին Ավստրիայում զինվորական ծառայության համար ստացել է ֆենդրիխի կոչում։ 1833 թվականին նշանակվել է շտաբի գլխավոր պետ, 1835 թվականին՝ դարձել է կապիտան, 1843-ին՝ լեյտենանտ, իսկ երեք տարի անց՝ գնդապետ։

1846 թվականին Ավստրիական կայսրության բանակային խմբերի շարքում մասնակցել է լեհական ապստամբության ճնշմանը, որից հետո վաստակել է Լեոպոլդի պատվո շքանշան։ 1847 թվականին նշանակվել է Իտալիա մեկնող հետևակային զորախմբի հրամանատար։

Պատերազմներն Իտալիայում խմբագրել

Իտալիա ներխուժման սկզբում՝ 1848 թվականին, նրա ղեկավարած հետևակային զորախումբը միացավ դաշնային մարշալ Յոզեֆ Ռադեցկու հիմնական բանակային կորպուսին։ Արշավանքի հաջողությանը նպաստելու համար Լյուդվիգ Ավգուստ ֆոն Բենդեկին տրվում է Մարիա Թերեզայի անվան շքանշան։

1849 թվականին նա աչքի ընկավ մարտի 21-ի Մորտարայի և մարտի 23-ի Նովարայի պաշարման ժամանակ։ Հենց այդ մարտում էլ Լյուդվիգտ ստացել է զորամիավորման հրամանատարի տիտղոս։ 1849 թվականի ապրիլի 3-ին Լյուդվիգը նշանակվել է իտալական երկրորդ բանակախմբի ղեկավար։

Նույն թվականին վերջինս մասնակցել է Հունգարական ապստամբության ճնշմանը։ Սակայն հայրենի երկրում վիրավորվել է և վերադարձել Իտալիա։ 1852 թվականին ստանում է դաշնային մարշալ-լեյտենանտի կոչում։ 1857 թվականին մասնակցել է Ֆրանսիայի և Սարդինիայի դեմ պատերազմներին։ Այդ տարում նրա ղեկավարած բանակային զորախումբը գերազանցությամբ կռվում է Սոլֆերինոյում, ետ մղում թշնամուն Սան Մարտինոյին, սակայն վերջում պատերազմն անհաջող է դառնում ավստրիացիների համար։ Չնայած ձախողած պատերազմական գործողություններին և Պրուսիայի հաղթանակին՝ Լյուդվիգ Ավգուստ ֆոն Բենեդեկը ստանում է Մարիա Թերեզայի երկրորդ կարգի չքանշան և սպարապետական խաչ։ 1859 թվականին նա դառնում է ֆելդցոյգմաստեր։ Այդ տարիներին կայսերական շատ քաղաքներ, այդ թվում և Վիեննան, նրան դարձրեցին պատվավոր քաղաքացի։

Պատերազմի ավարտից հետո՝ 1860 թվականի հունվարի 30-ին, Լյուդվիգը նշանակվում է Ավստրիական կայսրության գլխավոր շտաբի պետ, 1860 թվականին՝ հունգարական կայազորի գլխավոր հրամանատար։

Պատերազմ Պրուսիայի դեմ խմբագրել

Ավստրո-պրուսիական պատերազմի սկզբում արդեն Լյուդվիգ Ավգուստ ֆոն Բենեդեկը մեծ հեղինակություն էր վայելում Ավստրիական կայսրությունում և այդ իսկ պատճառով վերջինս նշանակվեց Հյուսիսային Բոհեմիայի (չեխական) ռազմաճակատի հրամանատար։ Ըստ նրա՝ ավստրիական բանակը պատրաստ չէր նման լուրջ մրցակիցների դեմ մղվող պատերազմին։ Պատերազմի ընթացքում անգամ նա բազմիցս խնդրագրեր է հղել Ավստրիայի կայսր Ֆրանց Յոզեֆ I-ին, որտեղ երկրի առաջնորդին հորդորել է դադարեցնել պատերազմական գործողությունները և զինադադարի պայմանագիր կնքել։

1866 թվականի հուլիսի 3-ին Քյոնիգգրեցում տեղի է ունենում պատերազմի վճռական մարտը, որն ավարտվում է ավստրիական բանակի խայտառակ պարտությամբ։ Պարտությունից հետո Լյուդվիգն ազատվում է չեխական ռազմաճակատի հրամանատարի պաշտոնից։ Մահանում է 1881 թվականի ապրիլի 27-ին Գրացում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #11865540X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. Find A Grave — 1996.
  7. LIBRIS — 2012.
  8. 8,0 8,1 Wurzbach D. C. v. Benedek, Ludwig von (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 1. — S. 265.

Աղբյուրներ խմբագրել

  • Oscar Criste. Benedek, Ludwig von // Allgemeine Deutsche Biographie (ADB). — Bd. 46. — Lpz.: Duncker & Humblot, 1902. — S. 351–354

Գրականություն խմբագրել

  • Լյուդվիգ Բենեդեկ // Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան : 86 (82/4 լր․). — հր․ 1890—1907.
  • Լյուդվիգ Բենեդեկ // Б (Blanc) порох — Бомба. // Ի․Դ․ Սիտինա, 1911. — С. 469—470. — (Ռազմական հանրագիտարան (18) / Վ․Ֆ․ Նովիցկու խմբագրությամբ, 1911-1915).
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդվիգ Ավգուստ ֆոն Բենեդեկ» հոդվածին։