Լյուդմիլա Ալեքսեևնա Շևչենկո (ուկրաիներեն՝ Людмила Олексіївна Шевченко, հուլիսի 13, 1945(1945-07-13), Kanash, Չուվաշիայի ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի կրկեսի դերասանուհի (վագրեր և առյուծներ վարժեցնող, օդային մարմնամարզիկ, ակրոբատ), ռեժիսոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1988)։

Լյուդմիլա Շևչենկո
Ծնվել էհուլիսի 13, 1945(1945-07-13) (78 տարեկան)
ԾննդավայրKanash, Չուվաշիայի ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Գիտական աստիճանարվեստագիտության թեկնածու
Մասնագիտությունկրկեսի դերասան և ռեժիսոր
Պարգևներ և
մրցանակներ
«Ժողովրդների բարեկամության աստղ» շքանշան
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ
և Օլգա իշխանուհու III աստիճանի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Լյուդմիլա Շևչենկոն ծնվել է 1945 թվականի հուլիսի 13-ին Կանաշում[1] (Չուվաշիա, Ռուսաստան)։ 1967 թվականին ավարտել է Կրկեսային և էստրադային արվեստի պետական ուսումնարանը[2] «օդային մարմնամարզիկ» մասնագիտությամբ, 1985 թվականին՝ Ա. Լունաչարսկու անվան թատերական արվեստի պետական ինստիտուտը (ԳԻՏԻՍ) «կրկեսի և թատրոնի ռեժիսոր» մասնագիտությամբ, այնուհետև՝ Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի ասպիրանտուրան, արվեստագիտության թեկնածու է։ 1967 թվականին աշխատանքի է ընդունվել «Սոյուզգոսցիրկում»՝ որպես գիշատիչ կենդանիների վարժեցնող–արտիստուհի։ 1968 թվականից ի վեր եղել է «Էգ առյուծներ» ատրակցիոնի վարժեցնող-արտիստուհին, այնուհետև աշխատել է «Առյուծներ և էգ առյուծներ», «Էգ առյուծներ և վագրեր», «Ձիավոր վագրեր», «18 առյուծներ և վագրեր մեկ վանդակում» ատրակցիոններում։ Ամուսնու՝ Վլադիմիր Շևչենկոյի հետ միասին ստեղծեցին «Գիշատիչների միջավայրում» ատրակցիոնը, որի ներկայացումներին մասնակցում են մինչև 10 գիշատիչներ, իսկ դերասանական զույգը կատարում է ակրոբատիկ հնարքներ, նույնիսկ պարում էին, գրեթե չնկատելով նրանց սուր ճիրանները և ժանիքները, առյուծների հետ խաղալով ինչպես կատուների։ Գիշատիչների վարժեցումները կատարել են Շևչենկոների կողմից մշակված վարժեցման նոր հնարքների և տեխնիկայի միջոցով։

1973 թվականին ամուսնու հետ տեղափոխվել են Կիև։ Հյուրախաղերով շրջագայել են ԽՍՀՄ քաղաքներում և արտասահմանում (Իտալիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Ճապոնիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Չեխիա, Ռումինիա և աշխարհի այլ երկրներ)։

2010 թվականից եղել է Ուկրաինայի Ազգային կրկեսի գլխավոր ռեժիսորը։ Ամուսնու մահից հետո՝ 2012 թվականի հոկտեմբերից, զբաղեցնում է Ուկրաինայի Ազգային կրկեսի գլխավոր տնօրեն-գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։

Ընտանիք խմբագրել

Մասնագիտական սկզբունքներ խմբագրել

Լյուդմիլա Շևչենկոն դասական կրկեսային ժանրերի հետևորդ է, ինչն էլ նրա կարծիքով անպայման պետք է կազմի կրկեսային ծրագրի հիմքը։ Դրանք են ակրոբատները, մարմնամարզիկները, աճպարարները, ուժային համարները, ինչպես նաև գիշատիչների և փոքր կենդանիների վարժեցումը[3]։

Կրկես կենդանիների վարժեցում խմբագրել

Լյուդմիլա Շևչենկոն հանդես է եկել որպես վարժեցման ցավազուրկ, քաջալերող մեթոդների ջատագով, որոնք առաջին անգամ գործնականում ներդրվել են Վ. Դուրովի կողմից։ Քաջալերող մեթոդը ներառում է կենդանու կերակրումը վարժեցման գործընթացում, յուրաքանչյուր հաջողված հնարքի համար սննդով խրախուսելը, մերժում է ցանկացած ցավագին ներգործություն և ֆիզիկական ուժի կիրառում։ Լյուդմիլա Շևչենկոյի ներկայացրած համարներում մասնակցում են միայն վայրի բնությունից առնվազն 3-4 սերունդ հետո ծնված կենդանիներ[4]։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

 
Ուկրաինական նամականիշի վրա
  • Վ. Ի. Լենինի ծննդյան 100-ամյակին նվիրված կրկեսային արվեստի ստեղծագործությունների Համամիութենական ստուգատեսի դիպլոմակիր (1970)
  • Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1979)
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1988)
  • Իշխանուհի Օլգայի III աստիճանի շքանշան (2005)[5]
  • «Ժողովուրդների բարեկամության աստղ» 3-րդ աստիճանի շքանշան (ԳԴՀ)
  • Վլադիմիր Դուրովի անվան մեդալ (ԳԴՀ մշակույթի նախարարություն)
  • «Արծաթե ճյուղ» մրցանակ (Իտալիա)
  • «Ոսկե արծիվ» մրցանակ (Ճապոնիա)
  • Փարիզի Ոսկե մեդալ
  • Կրկեսի և վարյետեի արտիստների միջազգային լիգայի ոսկե մեդալ (Ֆրանսիա, 1984)[6]

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1984 - «Ծիծաղեցրեք ծաղրածուին», գիշատիչներին վարժեցնողը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Киевский календарь
  2. 45 лет со дня выпуска из ГУЦЭИ самого многочисленного курса
  3. Видео: артисты о программе АЛЕ-АП Национального цирка Украины
  4. Видео: Людмила Шевченко о животных в цирке
  5. Нагороджена указом Президента України № 1677/2005 Արխիվացված 2014-10-27 Wayback Machine
  6. «Персоналії». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 16-ին.