Լյուդմիլա Գենիկա-Չիրկովա

Լյուդմիլա Յուրևնա Գենիկա-Չիրկովա (ռուս.՝ Людмила Юрьевна Геника-Чиркова, սեպտեմբերի 18, 1923(1923-09-18)[1] - հոկտեմբերի 29, 2019(2019-10-29)), խորհրդային և ռուսական թատրոնի ու կինոյի դերասանուհի, Բորիս Չիրկովի այրին։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1972)։

Լյուդմիլա Գենիկա-Չիրկովա
Ծնվել էսեպտեմբերի 18, 1923(1923-09-18)[1]
Մահացել էհոկտեմբերի 29, 2019(2019-10-29) (96 տարեկան)
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ (1947)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի
Ծնողներհայր՝ Յուրի Գենիկա
Ամուսին(ներ)Բորիս Չիրկով
Երեխա(ներ)Լյուդմիլա Չիրկովա
Պարգևներ և մրցանակներ
ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Լյուդմիլա Գենիկա-Չիրկովան ծնվել է 1923 թվականի սեպտեմբերի 18-ին խորհրդային կինոռեժիսոր Յուրի Գենիկայի ընտանիքում։ 1947 թվականին ավարտել է Բ. Շչուկինի անվան թատերական ինստիտուտը՝ Վերա Լվովայի արվեստանոցը[2]։

Ավարտելուց հետո՝ 1947-1949 թվականներին, եղել է Ե. Վախթանգովի անվան թատրոնի դերասանուհիներից, այնուհետև 1950-1965 թվականներին հանդես է եկել Մոսկվայի Ա. Պուշկինի անվան դրամատիկական թատրոնում։ 1965 թվականից աշխատել է Մոսկվայի Ն. Գոգոլի անվան դրամատիկական թատրոնում։ Դասավանդել է ՎԳԻԿ-ում[3]։

Լյուդմիլա Գենիկա-Չիրկովան մահացել է 2019 թվականի հոկտեմբերի 29-ին Մոսկվայում։ Թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը՝ ամուսնու կողքին։

Ընտանիք խմբագրել

Հայրը՝ խորհրդային կինոռեժիսոր Յուրի Գենիկան է (1893-1965)։ Եղել է ՎԳԻԿ-ի պրոռեկտորը։

Ամուսինը՝ խորհրդային թատրոնի ու կինոյի հայտնի դերասան Բորիս Չիրկովն էր (1901-1982), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։

Դուստրը՝ դերասանուհի, մանկավարժ Լյուդմիլա Չիրկովան է (ծնվ.՝ 1949 թ.)։

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

  • ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (ապրիլի 20, 1972)
  • Ուզբեկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
  • ՌԴ նախագահի շնորհակալագիր (հունիսի 19, 2013)՝ երաժշտական արվեստի զարգացման մեջ ունեցած ավանդի և երկարամյա ստեղծագործական գործունեության համար[4]

Դերերը թատրոնում խմբագրել

Հեղինակ Ներկայացում Դեր
Ալեքսեյ Տոլստոյ Կայսրուհու դավադրությունը դռնապան
Եվգենի Գաբրիլովիչ

Սոլոմոն Ռոզեն

Կատակասերը Մարիա Տարասովա
Իրինա Իրոշնիկովա Ինչպե՞ս ես ապրում, Զոսյա՛ Քրիստինա

Ֆիլմագրություն խմբագրել

Դերասանուհի խմբագրել

Տարի Ֆիլմ Դեր
1947 Գնացքը գնում է դեպի արևելք Սոկոլովայի համակուրսեցի
1949 Երջանիկ երթ դրվագ
1954 Հավատարիմ ընկերներ Մաշենկա
1955 Ծուխ անտառում Վոլոդյայի մայր
1963 Ուսանելի պատմություն
1963 Կարճ պատմություններ կին
1965 Արտակարգ հանձնարարություն դրվագ
1964 Фитиль (№26, «Թղթախաղերը չեն ստում») գուշակի այցելու
1977 Մաշենկա Վերա Միխայլովնա
1982 Հին կազակական ձևով Մարգետ Շոլց

Ռեժիսոր խմբագրել

Տարի Ֆիլմ
1977 Մաշենկա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Людмила Геника-Чиркова». Кино-Театр.Ру. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 31-ին.
  3. «Людмила Геника-Чиркова: биография, роли, звания, награды, фото». teatrpushkin.ru. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 31-ին.
  4. «Распоряжение Президента Российской Федерации от 19 июня 2013 года № 245-рп «О поощрении»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 4-ին.