Լյուդմիլա Բարսեղյան

քաղաքական գործիչ

Լյուդմիլա Անուշավանի Բարսեղյան (հուլիսի 21, 1950(1950-07-21), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի վեցերորդ գումարման պատգամավոր՝ «Արցախի ժողովրդավարական կուսակցությունից»։

Լյուդմիլա Բարսեղյան
Ծնվել էհուլիսի 21, 1950(1950-07-21) (73 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Կենսագրություն խմբագրել

Լյուդմիլա Բարսեղյանը ծնվել է Ստեփանակերտ քաղաքում, 1950 թվականի հուլիսի 21-ին։ Միջնակարգ կրթությունը ստացել է ծննդավայրի թիվ 3 միջնակարգ դպրոցում։ Այն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, որից հետո՝ 1975-1980 թվականներին, սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի «Տարրական ուսուցման մանկավարժություն և մեթոդիկա» ֆակուլտետում։

1975-1978 թվականներին որպես ավագ պիոներական ջոկատավար աշխատել է Ստեփանակերտի թիվ 5 միջնակարգ դպրոցում, 1978-1979 թվականներին որպես դասվար՝ Ստեփանակերտի թիվ 10 միջնակարգ դպրոցում։ 1979-1982 թվականներին եղել է Ստեփանակերտի քաղաքային պիոներների և դպրոցականների տան տնօրենը։ Այդ ընթացքում ընտրվել է Կոմերիտմիության երկու համագումարների պատգամավոր[1]։

1982 թվականի հուլիսին Լյուդմիլա Բարսեղյանը ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Լուսավորության աշխատողների, բարձրագույն դպրոցի և գիտական հիմնարկների արհմիության մարզկոմի քարտուղար, որտեղ աշխատել է մինչև 1987 թվականը։ 1987-1993 թվականներին որպես դպրոցական տեսուչ աշխատել է Ստեփանակերտի քաղգործկոմի բաժնում։ 1993 թվականի մայիսի 21-ին նշանակվել է Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրեն։ 2015 թվականին նշանակվել է նույն կենտրոնի խորհրդի նախագահ։

2005 թվականի հունիսի 19-ին Լյուդմիլա Բարսեղյանը համամասնական ընտրակարգով ընտրվել է Արցախի չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ 2010 թվականի մայիսի 23-ին վերընտրվել է Արցախի չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։

Եղել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

2015 թվականի մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է Արցախի վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր` համամասնական ընտրակարգով Արցախի ժողովրդավարական կուսակցության ցուցակով[2]։

Եղել է Արցախի ժողովրդավարական կուսակցության, Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության և սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Պարգևներ խմբագրել

  • «Վաչագան Բարեպաշտ» մեդալ (ԼՂՀ նախագահի թիվ 47-Ա հրամանագիր, 30.08.2012թ.)
  • «Մայրական երախտագիտություն» մեդալներ
  • Արցախի վաստակավոր մանկավարժ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել