Լյուբկո Պետրովիչ
Լյուբոմիր (Լյուբկո) Պետրովիչ (սերբ.՝ Љубомир «Љупко» Петровић / Ljubomir "Ljupko" Petrović, մայիսի 15, 1947, Բրուսնիցա Վելիկա, Բրոդ (համայնք), Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա), հարավսլավացի նախկին ֆուտբոլիստ և ֆուտբոլային հայտնի մարզիչ։ Խաղացել է հարձակվողի դիրքում։
Լյուբկո Պետրովիչ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 15, 1947 (76 տարեկան) |
Ծննդավայր | Բրուսնիցա Վելիկա, Բրոդ (համայնք), Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա |
Քաղաքացիություն | Սերբիա |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ |
Կայք | ljupkopetrovic.com |
Ljupko Petrović Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է Բոսանսկի Բրոդի մոտ գտնվող Բրուսնիցա Վելիկա գյուղում, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ։ Պետրովիչը հիմնական մասը խաղացել է «Օսիեկ» ֆուտբոլային ակումբում, որը գտնվում էր համանուն քաղաքում։ «Օսիեկում» գործունեությունն ավարտելուց հետո որոշ ժամանակ տեղափոխվել է և խաղացել ԱՄՆ-ի սիրողական ակումբներում։
Մարզչական գործունեություն խմբագրել
Պետրովիչը մարզել է ավելի քան 20 ակումբներ և հավաքականներ։ Դրանց թվում են հետևյալ ակումբները՝ «Օսիեկ», «Ցրվենա Զվևզդա» (այս ակումբi հետ Պետրովիչը նվաճեց Եվրոպական չեմպիոնների 1990-91 գավաթը), Սուբոտնիցայի «Սպարտակ», «Վոյվոդինա», «Կրոացիա», «Լոկոմոտիվ» (վերջին ակումբը, որտեղ աշխատել է Պետրովիչը), Հարավսլավիայի պատանեկան և երիտասարդական հավաքականները, «ՊԱՕԿ ՖԱ», ուրուգվայական «Պենյարոլ», իսպանական «Էսպանյոլ», «Օլիմպիակոս», «Լիտեքս», բուլղարական «Լևսկի»[1][2], ավստրիական «Գրացեր», «Ալ Ալխի», չինական «Շանհայ Շենհուա» և «Բեյջին Գոան»։ 2011 թվականի դեկտեմբերից եղել է ղազախական «Տարազ» ակումբի գլխավոր մարզիչը։ 2013 թվականի մայիսի 14-ին ֆուտբոլի ֆեդերացիայի և «Տարազ» ակումբի ղեկավարության որոշմամբ Պետրովիչը պաշտոնաթող եղավ[3]։
Անձնական կյանք խմբագրել
Պետրովիչն ազգությամբ բոսնիայի սերբ է[4][5]։ Ամուսնացած է Սնեժանայի հետ, ունեն 2 զավակ՝ որդին՝ Սրջանը, և դուստրը՝ Սվետլանան։ Ունի նաև 2 թոռնիկ՝ Նիկոլան և Անաստասիան։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Tomov, Assen; Kichukov, Simeon (2015 թ․ դեկտեմբերի 4). «Точно преди дербито с "Лудогорец", Регекампф абдикира и избяга в "Стяуа». 7sport.net. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Люпко Петрович напусна Литекс». sportal.bg. 2015 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2016 թ․ մարտի 20-ին.
- ↑ ««Тараз» без главного тренера - Футбольный клуб "Тараз"». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «S.A.N. - Dnevne novosti iz BiH | Dobrodošli na S.A.N. – vaš online kutak za dnevne novosti». San.ba. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «"Novac nije bitan, želim biti selektor BiH" - Klix.ba». Sarajevo-x.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուբկո Պետրովիչ» հոդվածին։ |