Լճային երկրամաս (Մեծ Բրիտանիա)

Լեյկ-Դիստրիկտ ազգային պարկ կամ Լճային երկրամաս (անգլ.՝ Lake District), ազգային արգելոց Անգլիայում։ Այս տարածքը հայտարարվել է արգելոց 1951 թվականին, որպեսզի հնարավոր լինի պահպանել բնության այս անկյան գեղեցկությունը սերունդների համար։

Լճային երկրամասը Մեծ Բրիտանիայի քարտեզի վրա

Լճային երկրամասը հանրահայտ է իր լեռնային և լճային լանդշաֆտներով։ Այստեղ են սկսվում Չևիոտյան բլուրները, որոնք ծառայում են որպես բնական աշխարհագրական սահման Շոտլանդիայի հետ։ Զառիթափ սարերը, ցածրադիր կանաչ ձորերը, խորհրդավոր լճերը դարձել են բազմաթիվ բանաստեղծների և արվեստագետների ոգեշնչման աղբյուր։ Այստեղ են ապրել Ուիլյամ Վորդսվորտը և Բեատրիս Փոտտերը (տես լճային դպրոց

Լեյկ-Դիստրիկտը Մեծ Բրիտանիայի բոլոր 14 ազգային արգելոցներից ամենաշատ հաճախվողն է։ Արգելոցի ամբողջ տարածքը գտնվում է Կամբրիա լեռնային շրջանում, ավելին քան 3000 ֆուտ (~900 մետր) բարձրության վրա ծովի մակերևույթից, այս տեղանքը հանդիսանում է Անգլիայի ամենաբարձրադիր մասը։ Արգելոցի տարածքում է գտնվում Անգլիայի ամենաբարձր կետ Սքոֆել-Պայկ կեռը։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լճային երկրամաս (Մեծ Բրիտանիա)» հոդվածին։