Լիսաբոնի գիտությունների ակադեմիա

Լիսաբոնի գիտությունների ակադեմիա (պորտ.՝ Academia das Ciências de Lisboa), բարձրագույն գիտական հաստատություն Պորտուգալիայում, որի գլխավոր նպատակը գիտական հետազոտությունների աջակցությունը և պորտուգալական մշակույթի տարածումը։

Լիսաբոնի գիտությունների ակադեմիա
Изображение логотипа
ՀապավումACL
Տեսակգիտությունների ակադեմիա և լեզվի կարգավորող
ԿարգախոսNisi utile est quod facimus stulta est gloria
Հիմնադրվել է1779
ՀիմնադրիրՄարիա I (Պորտուգալիայի թագուհի)
Անդամ էՄիջազգային գիտական խորհուրդ[1], InterAcademy Partnership[2], International Union of Academies?[3] և Բոլոր եվրոպական ակադեմիաներ[4]
Երկիր Պորտուգալիա
ՏեղագրությունԼիսաբոն
Պարգևներ
Կայքacad-ciencias.pt
Լիսաբոնի գիտությունների ակադեմիա (Պորտուգալիա)##
Լիսաբոնի գիտությունների ակադեմիա (Պորտուգալիա)
Լիսաբոնի գիտությունների ակադեմիա, Պորտուգալիա
 Academia das Ciências de Lisboa Վիքիպահեստում

Ակադեմիայի ղեկավար մարմինը հանդիսանում է ադմինիստրատիվ խորհուրդը, որի նախագահը Ադրիանո Ժոզե Ալվեշ Մորեյրան է, իսկ գլխավոր քարտուղարը` Անտոնիու Դիաշ Ֆարինիան։

Պատմություն խմբագրել

 
Գրություն շենքի ճակատային հատվածում

Լիսաբոնի գիտությունների ակադեմիան հիմնադրվել է Լուսավորության դարաշրջանում` Մարիա Առաջինի գահակալության ժամանակ` 1779 թվականի դեկտեմբերի 24-ին որպես «գիտությունների արքայական ակադեմիա» (պորտ.՝ Academia Real das Ciências)[6]: Ակադեմիայի առաջին նախագահը եղել է Ջոաո Կառլոս դե Բրագանսան, երկրորդը` դուքս Լաֆոենսը, իսկ ակադեմիայի առաջին քարտուղարը` Ժոզե Կորեյա դե Սերան[7][8][9]։

Ի սկզբանե ակադեմիան բաղկացած էր 3 բաժնից` ճշգրիտ գիտությունների, բնական գիտությունների և գեղարվեստի։ 1851 թվականին առաջին երկու բաժինները միացան, և ակադեմիան բաղկացած էր երկու բաժնից` բնական և հումանիտար գիտությունների[10]։

Իր պատմության ընթացքում ակադեմիայի պաշտոնական տեղակայումը եղել է 6 վայրերում։ Այժմ ակադեմիան գտնվում է Լիսաբոնում` Հիսուսի վանքում` Բայրու-Ալթուի ստորի հատվածում։

1910 թվականի հեղափոխությունից հետո ակադեմիան վերանվանվեց Լիսաբոնի գիտությունների ակադեմիա[11]։

Կառուցվածք խմբագրել

Ակադեմիայի յուրաքանչյուր մաս ունի իր ենթակառուցվածքների շարքը, որոնցում կան 30 ակադեմիկոսներ և 60 անդամ-օգնականներ, ինչպես նաև օտարերկրացի անդամներև ակադեմիայի պատվավոր անդամներ։

Բնական և ճշգրիտ գիտությունների բաժին խմբագրել

Բաժնի նախագահը հանդիսանում է Լիսաբոնի գիտությունների ակադեմիայի ադմինիստրատիվ խորհրդի փոխնախագահ Էդուարդո Ռոմանո դե Արանտեշ Օլիվեյրան, բաժնի փոխնախագահը Արմանդո Պոմբեյրոն է, քարտուղարը` Բրիտալդո Ռոդրիգեշը, քարտուղարի փոխարինողը` Մարիա Մանուելա Շավեշը։

Բաժինն ներառում է հետևյալ մասերը`

Հումանիտար գիտությունների բաժին խմբագրել

Լիսաբոնի գիտությունների ակադեմիայի ադմինիստրատիվ խորհրդի նախագահ Ադրիանո Մորեյրան հհանդիսանում է նաև բաժնի նախագահը, իսկ փոխնախագահը Արթուր Անելմոն է, բաժնի քարտուղարը` Անտոնիու Դիաշ Ֆարինիան, քարտուղարի փոխարինողը` Ժուստինո Մենդեշ դե Ալմեյրան։

Բաժինն ներառում է հետևյալ մասերը.

Ակադեմիայի ինստիտուտներ խմբագրել

Ակադեմիան ունի երկու հիմանական ինստիտուտներ

  • Բարձրագույն հետազոտությունների ինստիտուտ (պորտ.՝ Instituto de Altos Estudos), տնօրեն` Ադրիանո Մորեյրա, հետազոտությոններ է կատարում բնական և հումանիտար գիտությունների բնագավառներում
  • Պորտուգալերենի լեզվաբանության ինստիտուտ (պորտ.՝ Instituto de Lexicologia e Lexicografia da Língua Portuguesa), տնօրեն` Արթուր Անսելմո, աշխատանքներ է տանում պորտուգալերենի պահպանման և տարածման բնագավառում։ Ինստիտուտի կողմից կատարված աշխատանքներից է ժամանակակից պորտուգալերենի բառարանը։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիսաբոնի գիտությունների ակադեմիա» հոդվածին։