Լիպիդային պրոֆիլ, արյան թեստերի տեսակ է, որն օգտագործվում է արյան լիպիդների (օրինակ՝ խոլեստերինի և տրիգլիցերիդների) կոնցենտրացիաների անոմալիաները հայտնաբերելու համար։ Այս թեստի արդյունքները կարող են բացահայտել որոշակի գենետիկ հիվանդություններ և կարող են որոշել սրտանոթային հիվանդությունների, պանկրեատիտի որոշ ձևերի և այլ հիվանդությունների մոտավոր ռիսկերը։

Տեսակարյան բիոքիմիական հետազոտություն
MedlinePlus003491
LOINC24331-1 և 57698-3

Լիպիդային քննությունը սովորաբար արվում է որպես ֆիզիկական քննության մի մաս, ինչպես նաև այլ քննություններ, ինչպիսիք են արյան ընդհանուր քննությունը և արյան կենսաքիմիական քննությունը։

Բաղադրիչներ խմբագրել

Լիպիդային պրոֆիլը սովորաբար ներառում է[1]։

ՑԽԼ-ն սովորաբար իրականում չի չափվում, այլ հաշվարկվում է մյուս երեքից՝ օգտագործելով Ֆրիդեվալդի հավասարումը[2]։ Լաբորատորիան կարող է ընտրովի հաշվարկել երկու լրացուցիչ արժեքները նույնպես։

Ընթացակարգը և նշումը խմբագրել

Խոլեստերինի փորձարկման վերաբերյալ առաջարկությունները բխում են Մեծահասակների բուժման III ուղեցույցներից և հիմնված են բազմաթիվ խոշոր կլինիկական հետազոտությունների վրա, ինչպիսիք են Ֆրամինգհեմյան սրտի ուսումնասիրությունը։

Առողջ մեծահասակների համար, առանց սրտանոթային ռիսկի գործոնների, Մեծահասակների բուժման III ուղեցույցները խորհուրդ են տալիս սքրինինգ կատարել հինգ տարին մեկ անգամ[3]։ Լիպիդային պրոֆիլը կարող է պատվիրվել նաև կանոնավոր ընդմիջումներով՝ գնահատելու լիպիդը իջեցնող դեղամիջոցների հաջողությունը, ինչպիսիք են ստատինները։

Երեխաների և դեռահասների շրջանում լիպիդային թեստավորումը կանոնավոր կերպով չի կատարվում։ Այնուամենայնիվ, Ամերիկյան մանկաբուժության ակադեմիան և Սրտի, թոքերի և արյան ազգային ինստիտուտը (NHLBI) խորհուրդ են տալիս 9-11 տարեկան երեխաներին տարին մեկ անգամ ստուգել խոլեստերինի ծանր շեղումների համար[4]։ Այս սկրինինգը կարող է արժեքավոր լինել գենետիկական հիվանդությունների հայտնաբերման համար, ինչպիսին է ընտանեկան հիպերխոլեստերինեմիան, որը կարող է մահացու լինել, եթե ժամանակին չբուժվի։

Ավանդաբար, լաբորատորիաներից շատերը պահանջում են, որ հիվանդները չսնվեն 9-12 ժամ սկրինինգից առաջ։ Այնուամենայնիվ, ուսումնասիրությունները կասկածի տակ են դրել լիպիդային պրոֆիլի ստուգումից առաջ չսնվելու օգտակարությունը, և որոշ ախտորոշիչ լաբորատորիաներ սովորաբար չեն օգտագործում դա[5][6][7][8]։

Մեթոդներ խմբագրել

Ֆրիդեվալդ խմբագրել

Սովորաբար լաբորատորիան չափում է միայն երեք բաղադրիչի քանակություն. ընդհանուր խոլեստերին, ԲԽԼ, տրիգլիցերիդներ NHANES 2004-ի կողմից օգտագործված տիպիկ ընթացակարգը օգտագործում է հետևյալ[9] չափման մեթոդները.

  • Ընդհանուր խոլեստերինը չափվում է ֆերմենտների խառնուրդի միջոցով։ Սկզբում էսթերազը խոլեստերինի եթերները վերածում է խոլեստերինի և ազատ ճարպաթթվի։ Այնուհետև օքսիդազը օքսիդացնում է խոլեստերինը՝ արտադրելով H2O2 կողմնակի արդյունք, որը փոխում է ներկի գույնը։ Օքսիդացման քանակը կարելի է ճշգրիտ չափել լույսի կլանման միջոցով` 500նմ[10]։
  • Տրիգլիցերիդի կոնցենտրացիան նույնպես չափվում է ֆերմենտային խառնուրդի միջոցով։ Լիպազն ազատում է գլիցերինը մոլեկուլներից, որը օքսիդանում է մեկ այլ ֆերմենտի կողմից՝ H2O2 արտադրելով։ Որին հետևում է նույն գույնի փոփոխությունը[10]։
  • ԲԽԼ-ն չափվում է երկու քայլով. նախ շիճուկին ավելացվում է հատուկ ռեագենտ, որը կապում է ԱպոB պարունակող լիպոպրոտեինի մասնիկները՝ հաջորդ քայլում դրանք պաշտպանելով ֆերմենտներից։ Այնուհետև ներկանյութով ավելացվում է պեգիլացված ֆերմենտների խառնուրդ։ Քիմիական ռեակցիան նույնն է, ինչ ընդհանուր խոլեստերինի չափումամ դեպքում, բացառությամբ, որ ֆերմենտները արգելափակվում են ոչ ԲԽԼ-ն լիպոպրոտեինների վրա ազդելու համար ռեագենտի և իրենց սեփական PEG պոչիկներկողմից[10]։

Այս երեք տվյալներից կարելի է հաշվարկել ՑԽԼ-ն։ Ֆրիդեվալդի հավասարման համաձայն[11]՝

  • [ՑԽԼ] = [Ընդհանուր խոլեստերին] - [ԲԽԼ] -Տրիգլիցերիդ5

Առաջարկվել են ՑԽԼ-ի այլ հաշվարկներ այդ նույն երեք տվյալներից, որոնք տալիս են զգալիորեն տարբեր արդյունքներ[12]։

ՇՑԽԼ-ն կարող է սահմանվել որպես ընդհանուր խոլեստերին, որը ոչ ԲԽԼ է, ոչ էլ ՇՑԽԼ։ Այդ սահմանմամբ Ֆրիդեվալդի[11] հավասարումը տալիս է.

  • [VLDL] =Տրիգլիցերիդ5

Վերը նշված այլընտրանքային հաշվարկները կարող են զգալիորեն տարբեր արժեքներ տալ ՇՑԽԼ-ի համար։

Ֆրիդեվալդի մեթոդը վստահելի է հիվանդների մեծամասնության համար, բայց հատկապես ճշգրիտ չէ հիպերտրիգլիցերիդեմիա ունեցող հիվանդների մոտ ( > 400 մգ/դլ կամ 4,5 մմոլ/լ)։ Այն նաև թերագնահատվում է ՑԽԼ-ի ցածր մակարսակ ունեցող հիվանդների մոտ ( < 25 մգ/դլ կամ 0,6 մմոլ/լ)։ Այն հաշվի չի առնում նաև միջին խտության լիպոպրոտեինները։

Ուղղակի խմբագրել

Լիպիդային պրոֆիլի յուրաքանչյուր մաս կարող է ուղղակիորեն չափվել ուլտրակենցետրացման միջոցով, որը ոսկե ստանդարտ է[2] :Չափման այս տեսակը չի պարունակում գնահատման սխալներ և կարող է նաև չափել ՑԽԼ-ն և ԼՊ(а) մակարդակները։ Այնուամենայնիվ, ամբողջովին ուղղակի չափումը ավելի թանկ է[13]։

Լաբորատորիաները կարող են նաև օգտագործել սեփականության թեստեր «ուղղակի քիմիական ՑԽԼ»-ի համար, որոնք չեն պահանջում նախնական տարանջատում ցենտրիֆուգման միջոցով։ Այս թեստերը դեռ ստանդարտացված չեն ԱՄՆ-ում և Եվրոպայում և չունեն վավերացում[14]։ Այնուամենայնիվ, թեստի ճիշտ տարբերակը հայտնի է Ճապոնիայում[15]։ ՑԽԼ-ի որոշման մի շարք այլ մեթոդներ նախկինում օգտագործվել են կամ առաջարկվել են ապագա օգտագործման համար[16]։

Հետևանքներ խմբագրել

Այս թեստն օգտագործվում է դիսլիպիդեմիայի (խոլեստերինի և տրիգլիցերիդների մակարդակի տարբեր խանգարումներ) հայտնաբերելու համար, որոնցից շատ ձևեր սիրտ-անոթային հիվանդությունների և հազվադեպ նաև պանկրեատիտի համար ճանաչված ռիսկի գործոններ են։

Ընդհանուր խոլեստերինի ցուցանիշը կարող է օգտագործվել՝ գնահատելու անհատի սրտանոթային հիվանդության ռիսկը. սակայն, պետք չի հիմնվել միան այդ ցուցանիշի վրա։ Առանձին բաղադրիչները, որոնք կազմում են ընդհանուր խոլեստերինի ցուցանիշները՝ ՑԽԼ-ն, ԲԽԼ-ն և ՇՑԽԼ-ն, նույնպես կարևոր են ռիսկի չափման համար։

Օրինակ, ինչ-որ մեկի ընդհանուր խոլեստերինը կարող է բարձր լինել, բայց դա կարող է պայմանավորված լինել ԲԽԼ-ի («լավ խոլեստերին») շատ բարձր մակարդակով, որը կարող է օգնել կանխել սրտանոթային հիվանդությունը (թեստի արդյունքենրի վրա հիմնականում հիմնվում են բարձր ՑԽԼ-ի կամ «վատ խոլեստերինին» մակարդակերի դեպքում)։ Այսպիսով, չնայած ընդհանուր խոլեստերինի բարձր մակարդակը կարող է օգնել ցույց տալ, որ խոլեստերինի մակարդակի հետ կապված խնդիր կա, այն բաղադրիչները, որոնք կազմում են ընդհանուր խոլեստերինը, նույնպես պետք է չափվեն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Lee, Yi; Siddiqui, Waqas J. (2023). «Cholesterol Levels». StatPearls. StatPearls Publishing. PMID 31194434.
  2. 2,0 2,1 Lee, Yi; Siddiqui, Waqas J. (2023). «Cholesterol Levels». StatPearls Publishing. PMID 31194434. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. Grundy, S.M. (2002). «Third Report of the National Cholesterol Education Program (NCEP) Expert Panel on Detection, Evaluation, and Treatment of High Blood Cholesterol in Adults (Adult Treatment Panel III) final report». Circulation. 106 (25): 3143–3421. doi:10.1161/circ.106.25.3143. PMID 12485966.
  4. «Pediatric cardiovascular risk reduction guidelines – NHLBI, NIH». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 16-ին.
  5. Sidhu, D.; Naugler, C. (2012). «Fasting time and lipid levels in a community-based population: A cross-sectional study». Archives of Internal Medicine. 172 (22): 1–4. doi:10.1001/archinternmed.2012.3708. PMID 23147400.
  6. «Fasting is not routinely required for determination of a lipid profile: Clinical and laboratory implications including flagging at desirable concentration cut-points – a joint consensus statement from the European Atherosclerosis Society and European Federation of Clinical Chemistry and Laboratory Medicine». Eur. Heart J. 37 (25): 1944–1958. 2016 թ․ հուլիս. doi:10.1093/eurheartj/ehw152. PMC 4929379. PMID 27122601. {{cite journal}}: Invalid |display-authors=6 (օգնություն)
  7. Mora, S. (2016 թ․ հուլիս). «Nonfasting for routine lipid testing: From evidence to action». JAMA Intern Med. 176 (7): 1005–1006. doi:10.1001/jamainternmed.2016.1979. PMID 27119719.
  8. Anderson, Laura N.; Maguire, Jonathon L.; Lebovic, Gerald; Hanley, Anthony J.; Hamilton, Jill; Adeli, Khosrow; և այլք: (2017 թ․ հունվար). «Duration of fasting, serum lipids, and metabolic profile in early childhood». The Journal of Pediatrics. 180: 47–52.e1. doi:10.1016/j.jpeds.2016.09.005. ISSN 0022-3476. PMID 27742126. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 17-ին.
  9. «Laboratory Procedure Manual; Total Cholesterol, HDL-Cholesterol, Triglycerides, and LDL-Cholesterol; Serum; Hitachi 704» (PDF). cdc.gov.
  10. 10,0 10,1 10,2 «Laboratory Procedure Manual; Total Cholesterol, HDL-Cholesterol, Triglycerides, and LDL-Cholesterol; Serum; Hitachi 704» (PDF). cdc.gov.
  11. 11,0 11,1 «Estimation of the concentration of low-density lipoprotein cholesterol in plasma, without use of the preparative ultracentrifuge». Clin. Chem. 18 (6): 499–502. 1972. doi:10.1093/clinchem/18.6.499. PMID 4337382; cited in «[title not cited]». Clin. Chem. 36: 15–19. 1990.
  12. «Calculating your cholesterol». Johns Hopkins Medicine (hopkinsmedicine.org). Johns Hopkins School of Medicine. 2021 թ․ նոյեմբերի 3.
  13. Martin, SS; Blaha, MJ; Elshazly, MB; Toth, PP; Kwiterovich, PO; Blumenthal, RS; Jones, SR (2013 թ․ նոյեմբերի 20). «Comparison of a novel method vs the Friedewald equation for estimating low-density lipoprotein cholesterol levels from the standard lipid profile». JAMA. 310 (19): 2061–8. doi:10.1001/jama.2013.280532. PMC 4226221. PMID 24240933.
  14. Sajja, A; Park, J; Sathiyakumar, V; Varghese, B; Pallazola, VA; Marvel, FA; Kulkarni, K; Muthukumar, A; Joshi, PH (2021 թ․ հոկտեմբերի 1). «Comparison of Methods to Estimate Low-Density Lipoprotein Cholesterol in Patients With High Triglyceride Levels». JAMA Network Open. 4 (10): e2128817. doi:10.1001/jamanetworkopen.2021.28817. PMC 8554644. PMID 34709388.
  15. Kamezaki, Fumihiko; Sonoda, Shinjo; Nakata, Sei; Otsuji, Yutaka (2010). «A Direct Measurement for LDL-Cholesterol Increases Hypercholesterolemia Prevalence : Comparison with Friedewald Calculation». Journal of UOEH. 32 (3): 211–220. doi:10.7888/juoeh.32.211. PMID 20857815.
  16. Islam, SMT; Osa-Andrews, B; Jones, PM; Muthukumar, AR; Hashim, I; Cao, J (2022 թ․ դեկտեմբեր). «Methods of Low-Density Lipoprotein-Cholesterol Measurement: Analytical and Clinical Applications». EJIFCC. 33 (4): 282–294. PMC 9768618. PMID 36605300.