Լիպարիտ Սարգսյան

հայ արձակագիր, բանաստեղծ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լիպարիտ Տիգրանի Սարգսյան (փետրվարի 5, 1938(1938-02-05), Վահագնի, Կիրովականի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 6, 2023(2023-01-06)[1], Երևան, Հայաստան), հայ բանաստեղծ, արձակագիր, մանկագիր։ Հայաստանի գրողների միության անդամ 1974 թվականից։

Լիպարիտ Սարգսյան
Ծնվել էփետրվարի 5, 1938(1938-02-05)
ԾննդավայրՎահագնի, Կիրովականի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունվարի 6, 2023(2023-01-06)[1] (84 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունբանաստեղծ, արձակագիր և մանկագիր
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1962)
ԱնդամակցությունՀԳՄ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Լիպարիտ Սարգսյան Վիքիդարանում
 Liparit Sargsyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1938 թվականի փետրվարի 5-ին ՀԽՍՀ Գուգարքի շրջանի Վահագնի գյուղում (այժմ՝ Լոռու մարզ1962 թվականին ավարտել է Երևանի Խ․ Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը։ 1962-1963 թվականներին աշխատել է Կիրովականի միջշրջանային «Փարոս», 1963-1966 թվականներին՝ Երևանի Հայէլեկտրագործարանի «Էլեկտրամեքենաշինարար», 1966-1973 թվականներին՝ «Պիոներ կանչ» թերթերում։ Եղել է «Պիոներ» ամսագրի բաժնի վարիչ (1973-1974), պատասխանատու քարտուղար (1974-1977): 1977-1994 թվականներից աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում՝ որպես մանկապատանեկան գրականության բաժնի ավագ խմբագիր։ Մեծերի համար լույս է ընծայել մի շարք գրքեր՝ «Մենախոսություն» (1990), «Արմատահան ծառեր» (1991), «Սիրտս քեզ եմ բացում» (1998), «Խաչված ճակատագիր» (2000), «Հող և հաց» (2003), «Ցորնաշեղջ» (2004), «Հազարադուռ աշխարհ» (2008): 1974 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է։ «Արմատահան ծառեր» արձակ ժողովածուի համար 1991 թվականին արժանացել է Հայաստանի գրողների միության Ստեփան Զորյանի անվան մրցանակի։ 2006 թվականին «Վահեի երգը» մանկական գրքին շնորհվել է ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան մրցանակ։ 2008 թվականին ծննդյան 70-ամյակի առթիվ արժանացել է ՀՀ վարչապետի հուշամեդալի, մշակույթի նախարարության Ոսկե մեդալի, ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի և այլ պարգևների։ 1994 թվականից դասախոսել է Երևանի «Գալիք», Աբովյանի «Գրիգոր Նարեկացի» համալսարաններում։ Ղեկավարել է նաև Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի «Բողբոջներ» գրական ստուդիան։

Ստեղծագործություն խմբագրել

Նա բազմաժանր գրող է, հեղինակ բանաստեղծությունների, տրիոլետների, պատմվածքների, վիպակների, որոնք պարբերաբար տպագրվում են հայաստանյան մամուլում։ Նրա ստեղծագործությունները հասցեագրված են մեծահասակներին, պատանի և մանուկ ընթերցողներին։ Թարգմանվել է ռուսերեն, անգլերեն, բելառուսերեն, լիտվերեն, սերբերեն և այլ լեզուներով։ Նրա տեքստերով գրված երգերը հնչում են ռադիոյով և հեռուստատեսությամբ։ Շուրջ 40 գրքի հեղինակ է։ Լույս են տեսել Լ. Սարգսյանի «Սպասումներ» (1967), «Սարի աղբյուր» (1970), «Մի բուռ ցորեն» (1974), «Փաթիլի երգը» (1974), «Ճյուղը կոտրած խնձորենին» (1976), «Մարդ և հող» (1978), «Զորավոր կաղնին» (1981), «Ակոս» (1983 թ.) բանաստեղծությունների և պատմվածքների ժողովածուները։ Լիպարիտ Սարգսյանի տեղծագործությունների թեման հայրենի բնությունն է, աշխատավոր մարդու և հողի բարեկամությունը։

Երկեր խմբագրել

  • Քառյակներ, Էդիթ պրինտ, 2018, 95 էջ[2]։
  • Արդար ճանապարհ, Էդիթ պրինտ, 2016, 174 էջ[3]։
  • Արարման խորհուրդ, (բանաստեղծություններ), Երևան, 2013։
  • Հիշողության արահետներով (հուշակնարկներ, էսսեներ, գրախոսականներ), Երևան, 2010։
  • Մեզ մեր հավատն է պահել։ Քառյակներ, Զանգակ-97, 2006, 118 էջ[4]։
  • Մանկության արահետ, Զանգակ-97, 2004, 95 էջ[5]
  • Հող և հաց (բանաստեղծություններ), Երևան, 2003[6]։
  • Ցորնաշեղջ, Հայաստան, 2003, 181 էջ[7]
  • Խաչված ճակատագիր, Զանգակ-97, 2000, 141 էջ[8]։
  • Արմատահան ծառեր (վիպակներ, պատմվածքներ), Երևան, 1991։
  • Մենախոսություն, Խորհրդային գրող, 1990, 270 էջ[9]։
  • Ծույլ հավը, Արևիկ, 1988, 45 էջ[10]։
  • Վահագնի (վիպակ պատանիների համար), Երևան, 1986։

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Թանգրիկուլիև Կայում։ Հովվի արահետը.- Երևան։ Սովետական գրող, 1983.- 52 էջ։
  • Ի սկզբանէ էր բանն=In the beginning was the word: [Բանաստեղծություններ՝ անգլերեն և հայերեն զուգադիր թարգմանությամբ].- Երևան։ Ապոլոն, 2013.- 440 էջ։
  • Իմ Դաղստան.- Երևան։ Սովետական գրող, 1980.- 332 էջ.- Բովանդ-ից՝ Ստեղծագործությունների մի մասը։
  • Իվանով Կրասարմ։ Հունգարական Ժողովրդական Հանրապետություն։ Տեղեկագիրք.- Երևան։ Հայաստան, 1983.- 136 էջ։
  • Լեոնով Ալեքսեյ Ա. Արեգակնային քամի.- Երևան։ Սովետական գրող, 1983.- 55 էջ։
  • Ծիածան /Կազմ.՝ Հ. Սևան, Ս. Մուրադյան.- Երևան։ Սովետական գրող, 1982.- 184 էջ.- (ԽՍՀՄ գրողների բանաստեղծություններ)։
  • Կոչևսկի Վիկտոր։ Ցոլքեր.- Երևան։ Հայաստան, 1973.- 212 էջ։
  • Պոդգորեց Վ., Սպիտակ գնչուն։ Վիպակ, Երևան, «Սովետական գրող», 1980, 128 էջ։

Պարգևներ խմբագրել

  • Մովսես Խորենացու մեդալ, 2020[11]։
  • Ավետիք Իսահակյանի անվան մրցանակ «Արդար ճանապարհ» գրքի համար, 2016[12]
  • Ծննդյան 70-ամյակի և գրական վաստակի համար ՀՀ վարչապետի հուշամեդալ, 2008
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2008
  • Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալ, 2008
  • «Արմատահան ծառեր» վիպակների և պատմվածքների ժողովածուի համար ՀԳՄ Ստեփան Զորյանի անվան մրցանակ, 1992
  • Ֆրիտյոֆ Նանսենի անվան մեդալ [13]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Մահացել է բանաստեղծ, մանկագիր Լիպարիտ Սարգսյանը
  2. Սարգսյան, Լիպարիտ (2018). Քառյակներ. Ēditʻ Print. ISBN 9789939752143.
  3. Սարգսյան, Լիպարիտ (2016). Արդար ճանապարհ. Ēdit Print. ISBN 9789939750613.
  4. Սարգսյան, Լիպարիտ Տիգրանի (2006). Մեզ մեր հավատն է պահել։ Քառյակներ. Զանգակ-97. ISBN 9789994111473.
  5. Սարգսյան, Լիպարիտ Տիգրանի (2004). Մանկության արահետ։ Վիպակ, պատմվածքներ. Զանգակ-97. ISBN 9789993028758.
  6. Սարգսյան, Լիպարիտ Տիգրանի (2003). Հող եւ հաց։ Բանաստեղծությունների ընտրանի. Զանգակ-97. ISBN 9789993024507.
  7. Սարգսյան, Լիպարիտ Տիգրանի (2003). Ցորնաշեղջ. Հայաստան. ISBN 9785540019095.
  8. Սարգսյան, Լիպարիտ Տիգրանի (2000). Խաչված ճակատագիր. Զանգակ-97. ISBN 9789993020905.
  9. Սարգսյան, Լիպարիտ Տիգրանի (1990). Մենախոսություն. Խորհրդային գրող. ISBN 9785550004678.
  10. Սարգսյան, Լիպարիտ Տիգրանի (1988). Ծույլ հավը։ Բանաստեղծություններ. Արեւիկ. ISBN 9785807700438.
  11. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 21-ին.
  12. «Գրողների միության ամենամյա մրցանակաբաշխության հաղթողները պարգեւատրվեցին». Երկիր Մեդիա (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.
  13. Սարգսյան//01 հուլիսի 2014
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 222  
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիպարիտ Սարգսյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիպարիտ Սարգսյան» հոդվածին։