Լիոն Ֆոյխտվանգեր (գերմ.՝ Lion Feuchtwanger, հուլիսի 7, 1884(1884-07-07)[1][2][3][…], Մյունխեն, Գերմանական կայսրություն[1][4] - դեկտեմբերի 21, 1958(1958-12-21)[1][4][2][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1][4]), ծագումով հրեա գերմանացի գրող, պատմավեպերի հեղինակ։ Փիլիլիսոփայական գիտությունների դոկտոր (1907)։

Լիոն Ֆոյխտվանգեր
գերմ.՝ Lion Feuchtwanger
Ծնվել էհուլիսի 7, 1884(1884-07-07)[1][2][3][…]
ԾննդավայրՄյունխեն, Գերմանական կայսրություն[1][4]
Վախճանվել էդեկտեմբերի 21, 1958(1958-12-21)[1][4][2][…] (74 տարեկան)
Վախճանի վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1][4]
ԳերեզմանWoodlawn Memorial Cemetery
Գրական անունJacob Arje[5], Sepp Trautwein[5] և J. L. Wetcheek[5]
Մասնագիտությունգրող, դրամատուրգ, թարգմանիչ և լրագրող
Քաղաքացիություն Գերմանական կայսրություն,  Վայմարյան Հանրապետություն և  ԱՄՆ
ԿրթությունԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, HU Berlin և Wilhelmsgymnasium?
Ժանրերպիես և արձակ
Ուշագրավ աշխատանքներՀրեա Զյուսը և The Oppermanns?
Պարգևներ
ԱմուսինՄարթա Ֆոյխտվանգեր
Изображение автографа
Լիոն Ֆոյխտվանգեր Վիքիքաղվածքում
Լիոն Ֆոյխտվանգեր Վիքիդարանում
 Lion Feuchtwanger Վիքիպահեստում

Հայերեն են թարգմանվել նրա «Օպպենհայմների ընտանիքը»[6], «Իսպանական բալլադ»[7] և «Գոյա»[8] վեպերը։

Կենսագրություն խմբագրել

Ստացել է բանասիրական կրթություն Մյունխենում և Բեռլինում։ Զբաղվել է լրագրությամբ, թատերական քննադատությամբ։ Ֆոյխտվանգերի հակապատերազմական (1914–1918) տրամադրություններն են արտահայտված Էսքիլեսի «Պարսիկներ», Արիստոֆանի «Խաղաղություն» գործերի մշակումներում (1917, 1918), «Ռազմագերիները» (1919) և այլ պիեսներում։

1933 թվականին տարագրվել է Գերմանիայից, ապրել Ֆրանսիայում, մասնակցել է մշակույթի պաշտպանության միջազգային շարժմանը։ Վիլլի Բրեդելի և Բերտոլդ Բրեխտի հետ խմբագրել է Մոսկվայում հրատարակվող «Դաս Վորտ» («Das Wort», 1936–1939) հանդեսը։ Խորհրդային Միություն այցելելուց հետո գրել է «Մոսկվա 1937» (1937) գիրքը։ Կյանքի վերջին տարիներին ապրել է ԱՄՆ–ում։

Ստեղծագործություններ խմբագրել

Լիոն Ֆոյխտվանգերի ստեղծագործության հիմնական խնդիրը՝ գործողության և փիլիսոփայական հայեցողության երկընտրանքը, որ առաջին անգամ ի հայտ է եկել «Թոմաս Վենդտ» (1920) «դրամատիկական վեպում», շարունակվել է «Հրեա Զյուսը» (1920–1922, հրատ․ 1925), «Տգեղ դքսուհին» (1923) պատմավեպերում։

1930 թվականին հրատարակվել է Ֆոյխտվանգերի «Սպասասրահ» եռերգության առաջին մասը՝ «Հաջողություն» վեպը, ապա հաջորդաբար՝ «Օպպենհայմների ընտանիքը» (1933, հայերեն հրատ․ 1941, ավելի ուշ հրատ․ «Օպպերմանների ընտանիքը»), «Արտաքսում» (1939) վեպերը։ Հովսեփոս Փլավիոսի մասին գրված պատմական եռերգության («Հրեական պատերազմը», 1932, «Որդիները», 1935, «Կգա օրը», 1942) հիմնական խնդիրը անհատի խնդիրն է, որը, մարդասիրական հոգևոր արժեքներ մարմնավորելով, որոշակի վերաբերմունք ունի ժողովրդի և սոցիալական պրակտիկայի նկատմամբ։

Ֆոյխտվանգերի պատմավեպերին բնորոշ է խիստ արդիական ենթատեքստը («Կեղծ Ներոնը», 1936)։ «Լաուտենզակ եղբայրները» (1943) վեպում պատկերված ֆաշիստական հեղաշրջման նախօրեի իրական պատմական դեմքերն ու դեպքերը էլ ավելի կոնկրետություն ու խորություն են հաղորդում տեղի ունեցող անցուդարձի սոցիալ–քաղաքական վերլուծությանը։

«Սիմոնա» (1944) վեպը պատմում է ֆրանսիական Դիմադրության երիտասարդ հերոսուհու մասին։

Ֆոյխտվանգերը սկզբունքորեն ընդունել է ժողովրդական զանգվածների հեղափոխական ակտիվությունը («Աղվեսները խաղողի այգում», 1947, «Գոյա կամ իմացության դժվարին ուղին», 1952, հայերեն հրատ․ 1974, «Խենթի իմաստությունը կամ Ժան–Ժակ Ռուսոյի մահն ու կերպարանափոխությունը», 1952, վեպեր, և «Այրի Կապետը», 1956, պիես)։

Ֆոյխտվանգերը ստեղծել է պատմական երկպլան վեպի նոր տեսակ։ Նրա շատ ստեղծագործություններ էկրանավորվել են։

Ֆոյխտվանգերն արժանացել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության ազգային մրցանակի (1953)։

Երկեր խմբագրել

  • Gesammelte Werke in Einzelausgaben, Bd 1–10, 12–14, В․, 1959–64
  • Իսպանական բալլադ, Ե․, 1972

Գրականություն խմբագրել

  • Рачинская Н․ Н․, Лион Фейхтвангер (1884–1958), М․, 1965
  • Лион Фейхтвангер․ Бибиблиографический указатель, М․, 1959

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 7.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Фейхтвангер Лион // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. Օպպենհայմների ընտանիքը։ Վեպ / Լ. Ֆեյխտվանգեր. - Երևան։ Հայպետհրատ , 1941. - 395 էջ
  7. Իսպանական բալլադ։ [Վեպ] / Լ. Ֆեյխտվանգեր; Ռուս. թարգմ.՝ Ս. Գասպարյան Խմբ.՝ Պ.Ա. Միքայելյան. - Երևան։ Հայաստան , 1972. - 563 էջ
  8. Գոյա կամ իմացության դժվարին ուղին։ Վեպ / Լ. Ֆոյխտվանգեր; Թարգմ.՝ Հ. Հարությունյան; Խմբ.՝ Օ.Հ. Սանահյան. - Երևան։ Հայաստան, 1974. - 750 էջ

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։