Լին Չեյնի (անգլ.՝ Lynne Ann Cheney, օգոստոսի 14, 1941(1941-08-14)[1], Կասպեր (Վայոմինգ), Վայոմինգ, ԱՄՆ), ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիկ Չեյնիի կինը և ԱՄՆ-ի երկրորդ լեդին 2001-2009 թվականներին։

Լին Չեյնի
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Կոլորադո քոլեջ, Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում, Կոլորադոյի համալսարան, Բոուլդերի Կոլորադոյի համալսարան և Natrona County High School?
Մասնագիտություն՝ վիպասան, գրող, ոչ գեղարվեստական գրող և քաղաքական գործիչ
Ծննդյան օր օգոստոսի 14, 1941(1941-08-14)[1] (82 տարեկան)
Ծննդավայր Կասպեր (Վայոմինգ), Վայոմինգ, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
Հայր Wayne Edwin Vincent?[2]
Մայր Edna Lolita Lybyer?[2]
Ամուսին Դիկ Չեյնի
Զավակներ Մերի Չեյնի և Էլիզաբեթ Չեյնի

Կենսագրություն խմբագրել

Լին Վինսենթը ծնվել է Կասպերում, Վայոմինգ։ Նա մորմոնների հետնորդ է, անգլիական, իռլանդական ուելսական արմատներով[3]։ Նրա հայրը՝ Ուեյն Էդվին Վինսենթը, ինժեներ էր, իսկ մայրը՝ Էդնա Լիբերը, շերիֆի օգնականն էր։ Լինը երիցականության հետևորդ էր, իսկ Դիկ Չեյնիի հետ ամուսնանալով, դարձել է մեթոդիստ[4]։

Չեյնին Կոլորադո քոլեջում ստացել է անգլիական գրականության բակալավրի աստիճան, որտեղ եղել «Kappa Alpha Theta» կանանց հասարակության անդամ։

Կարիերա խմբագրել

1986-1993 թվականներին Չեյնին եղել է Հումանիտար գիտությունների ազգային հիմնադրամի նախագահ։ 1995 թվականին նա հիմնել է Ամերիկյան հոգաբարձուների և շրջանավարտների խորհուրդը՝ բարձրագույն կրթության բարեփոխման կենտրոնը[5]։

Նաև, Չեյնին հանդիսանում է Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ 1995-ից մինչև 1998 թվականը Թոնի Շոուի հետ եղել է կիրակնօրյա «Կրոսֆայր» շոուի հաղորդավար[6]։

1994-ից մինչև 2001 թվականը Չեյնին «Lockheed Corporation» ընկերության տնօրենների խորհրդի անդամ է եղել։ Ամուսնու երդմնակալությունից հետո 120 000 դոլար տարեկան աշխատավարձով դուրս է եկել ընկերությունից[7][8]։

Նա բազմիցս դեմ էր արտահայտվել  տարածված երաժշտության մեջ սեռական ուղղվածության համար, աջակցելով նախկինում այս խնդիրը բարձրացրած  ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալբերտ Գոռին և նրա տիկնոջը Թիպեր Գոռին։ Չեյնին նաև կոշտ քննադատության է ենթարկել նման բովանդակությամբ վիդեո խաղերի արտադրողներին[9]։

2007 թվականի հոկտեմբերի 10-ին «The Daily Show» շոուին նա հայտարարել է սահմանադրական փոփոխության մասին, որը արգելում է միասեռ ամուսնությունները[5]։

Ընտանիք խմբագրել

  • Լին Չեյնին 1964 թվականից ամուսնացած է Դիկի հետ։
  • Նրանք ունեն երկու աղջիկ՝
    • Էլիզաբեթ, ծնվել է 1966 թվականի հուլիսի 28-ին, ավարտել է Չիկագոյի համալսարանը։ Ամուսնացած է ԱՄՆ-ի ներքին անվտանգության դեպարտամենտի նախկին տնօրեն Ֆիլիպ Փերիի հետ։
    • Մերի Չեյնի՝ ծնվել է 1969 թվականի մարտի 14-ին։ Լեսբուհի է, ապրում է Հիթեր Ռոե Ռոնի հետ[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 GeneaStar
  2. 2,0 2,1 Pas L. v. Genealogics — 2003.
  3. «Lynne Cheney's ancestors | Deseret News». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 21-ին.
  4. Lynn Cheney’s ancestors Արխիվացված 2008-09-06 Wayback Machine By Lee Davidson, Deseret Morning News, Jan. 21, 2006
  5. 5,0 5,1 Lynne Cheney: Biography from Answers.com
  6. CNN: C R O S S F I R E — 15th A N N I V E R S A R Y
  7. USA: Inside Lockheed’s $250 Billion Pentagon Connection Արխիվացված 2007-03-12 Wayback Machine by Geoffrey Gray, Village Voice, March 19, 2003
  8. Vice president-elect’s wife steps down from Lockheed board, Washington Business Journal — January 5, 2001
  9. «Lynne Cheney blasts Gore comments on media violence — CNN.com». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 22-ին.
  10. «NationMaster — Encyclopedia: Lynne Cheney». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 22-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լին Չեյնի» հոդվածին։