Լինքոլնի լաբորատորիայի փորձարարական կայան

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Լինքոլնի լաբորատորիայի փորձարարական կայան (ՄԱՄ աստղադիտարանի կոդը՝ 704), էլեկրա-օպտիկական փորձարարական գիտական հաստատություն, որը տեղակայված է ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի Սոկոռո քաղաքի մոտ։

Փորձարարական կայանը շահագործվում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից, այստեղ կատարվում է հիմնականում առաջավոր էլեկտրա-օպտիկական հետազոտություններ, դրանց գնահատում և նախագծում։ Կայանը կազմում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի տիեզեկարան հսկողության համակարգի բաղկացուցիչ մասը։ Կայանում է իրականացվում նաև ՆԱՍԱ-ի Երկրին մոտեցող աստորոիդների որոնման ծրագրի շրջանակներում Լինքոլնի անվան մերձերկրյա աստերոիդների որոնման լաբորատորիա կամ ԼԻՆԵԱՐ ծրագիրը (անգլ.՝ LINEAR)[1], որի շրջանակներում որոնվում և հետևվում են Երկրին մոտեցով և հավանական վտանգ հանդիսացող աստերոիդներ և գիսաստղեր։

Այս ծրագրի իրականացման ընթացքում են հայտնաբերվել Արեգակնային համակարգի ամենամեծ քանակով փոքր մոլորակներ։ 2018 թվականի դրությամբ Փոքր մոլորակների կենտրոնի տվյալներով ԼԻՆԵԱՐ ծրագրի իրականացման արդյունքում 1997-ից 2012 թվականներին հայտնաբերվել են 149 083 փոքր մոլորակներ։ Հայտնաբերումների քանակով ԼԻՆԵԱՐ ծրագիրը այս պահին ամենահաջողված աստերոիդների որոնման ծրագիրն է աշխարհում[2]։

Տես նաև խմբագրել

Լինքոլնի անվան մերձերկրյա աստերոիդների որոնման լաբորատորիա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «MIT Lincoln Laboratory: LINEAR». Ll.mit.edu. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 15-ին.
  2. «Minor Planet Discoverers (by number)». Minor Planet Center. 2018 թ․ մայիսի 31. Վերցված է 2018 թ․ հուլիսի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել