Լինա Վանեսսա Մեդինա (իսպ.՝ Lina Vanessa Medina, սեպտեմբերի 27, 1933(1933-09-27), Տիկրապո շրջան, Կաստրովիրեյնա նահանգ, Ուանկավելիկա, Պերու[1]), բժշկության պատմության մեջ ամենափոքրիկ մայրը, ով երեխա է ունեցել, երբ ընդամենը 5 տարեկան էր[1][2][3]։

Լինա Մեդինա
Lina Medina
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 27, 1933(1933-09-27) (90 տարեկան)
ԾննդավայրՏիկրապո շրջան, Կաստրովիրեյնա նահանգ, Ուանկավելիկա, Պերու
Քաղաքացիություն Պերու
Մայրենի լեզուիսպաներեն
Մասնագիտությունսղագրող
ԱմուսինՌաուլ Ժուրադո
ԵրեխաներԺերարդո Ալեժանդրո (1933-1979)
անունն անհայտ է (ծն. 1972 թ)

Երեխայի ծնունդ և անձնական կյանք խմբագրել

Լինան տեղափոխվում է հիվանդանոց ծնողների կողմից 5 տարեկանում, որովհետև նրա մարմինը տարօրինակ ձևով գիրանում էր[4]։ Սկզբում ենթադրվում էր, որ նա ուռուցք ունի, սակայն բժիշկները շուտով հայտնաբերում են, որ նա հղիության 7-րդ ամսում է[1]։

Նրա բժիշկ Ժերարդո Լոզոդան նրան տեղափոխում է մայրաքաղաք Լիմա, որպեսզի ուրիշ բժիշկներ նույնպես հաստատեն նրա հղիության փաստը։ 1,5 ամիս անց 1939 թ. մայիսի 14-ին, Լինան կեսարյան հատումի միջոցով տղա է ունենում (իսկ կեսարյան հատումը պարտադիր էր, քանի որ դեռ ձևավորված չէր նրա մարմինը)։ Ծննդաբերությունը կատարում են բժիշկներ Լոզադոն, Բուսոլլեուն և Կոլարետան։

Այս դեպքի մասին առաջին անգամ հրատարակվել է La Presse Médicale թերթում[1][5][6]։ Երեխան կշռում էր 2,7 կգ և Լինայի բժշկի պատվին նրան կոչում են Ժերարդո։ Ժերարդոն դաստիարակվում էր Լինայի կողմից, բայց միայն տասը տարեկանում է նա իմանում որ Լինան իր մայրն է, քանի որ մինչ այդ Լինան ներկայացել էր որպես նրա ավագ քույր[1]։ Ընդհանուր առմամբ Ժերարդոն առողջ էր մեծանում, սակայն 1979 թ. 40 տարեկան հասակում նա մահանում է ոսկրային ուղեղի հիվանդությունից[1][7]։

Լինայի հղիացման մասին ոչ մի տվյալներ չկան և չեն արձանագրվել, նա երբեք չի խոսել այդ մասին[1]։ Ավելի ուշ Լինան ամուսնանում է Ռաուլ Ժուրադոյի հետ, ումից 1972 թ. ունենում է երկրորդ տղան[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Mikkleson, David (2015 թ․ փետրվարի 7). «Youngest Mother». Snopes. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  2. «Six decades later, world's youngest mother awaits aid». The Telegraph. Kolkata. 2002 թ․ օգոստոսի 27. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 14-ին.
  3. «Raped 5 year-old Peruvian is world's youngest mum». P.M. News. 2020 թ․ հուլիսի 2. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2023 թ․ ապրիլի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  4. «5-Year-Old Gives Birth: 14 May 1939». History Channel Australia. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  5. Janice Delaney; Mary Jane Lupton; Emily Toth (1988). The Curse: A Cultural History of Menstruation (2nd revised ed.). University of Illinois Press. էջ 51. ISBN 0-252-01452-9. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  6. Rodney P. Shearman (1985). Clinical reproductive endocrinology. Churchill Livingstone. էջ 401. ISBN 0-443-02645-9. «In a number of instances, precocious pregnancies at a very early age have been reported. The striking example is that of Lina Medina, who had a Caesarean section when 5Կաղապար:Citefrac years old, but there have been other pregnancies in children aged 6, 7, 8 and 9 years (Sickel, 1946).»
  7. Lincolins, Thiago (2019 թ․ հոկտեմբերի 12). «Grávida aos 5 anos: A trágica vida de Lina Medina» [Pregnant at 5: The Tragic Life of Lina Medina]. Aventuras na História (պորտուգալերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  8. «On this day In History: May 14, 1939 – The youngest 'mother' was born». Free Press Journal (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 24-ին.

Աղբյուրներ խմբագրել