Լիլյա Հովհաննիսյան

հայ դերասանուհի

Լիլյա Հովհաննիսյան (Լիլիկ, Լիլիթ Հովհաննիսյան, հունվարի 29, 1932(1932-01-29), Թավրիզ, Իրան - դեկտեմբերի 30, 1998(1998-12-30), Երևան, Հայաստան), հայ դերասանուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1978)[1]։

Լիլյա Հովհաննիսյան
Ծնվել էհունվարի 29, 1932(1932-01-29)
ԾննդավայրԹավրիզ, Իրան
Մահացել էդեկտեմբերի 30, 1998(1998-12-30) (66 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ
Քաղաքացիություն Իրան,  ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի
Երեխա(ներ)Սոնա Հովհաննիսյան
Պարգևներ և մրցանակներ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Կենսագրություն խմբագրել

Լիլյա Հովհաննիսյանը ծնվել է 1932 թվականին Թավրիզում։ 1946 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Խորհրդային Հայաստան։ Նախ ապրել է Էջմիածնում, ապա տեղափոխվել է Երևան, եղել Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասնաուհի։ Աշխատել է Թաթուլ Ալթունյանի ղեկավարած Հայաստանի ժողովրդական Երգի-պարի անսամբլում։ Ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ բաժինը։ Աշխատել է Հայաստանի ակադեմիական կապելլայում, 1963 թվականից՝ Էմմա Ծատուրյանի ղեկավարությամբ գործող երգչախմբում[2]։

Մահացել է 1998 թվականին Երևանում։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմ Տարի Դեր
Փեսատես 1954 Արմենուհի
Լեռնային լճի գաղտնիքը 1954 Կարինե
Ում է ժպտում կյանքը 1957 Անահիտ
Սիրտն է երգում 1957 Սոնա
Իմ ընկերոջ մասին 1958 Գոհար
Ինչու է աղմկում գետը 1958 Սեդա
01-99 1959 Արփիկ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Лилия Оганесян». Кино-Театр.РУ. Վերցված է 2018 թ․ հունվարի 29-ին.
  2. «Լիլյա Հովհաննիսյանի մասին avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել