Լիլլա Հանսեն
Լիլլա Հանսեն (նորվ.՝ Lilla Georgine Hansen, ապրիլի 1, 1872, Քրիստիանիա, Նորվեգիա - հունիսի 11, 1962, Օսլո, Նորվեգիա), նորվեգացի առաջին կին ճարտարապետը[1]։
Լիլլա Հանսեն | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 1, 1872 |
Ծննդավայր | Քրիստիանիա, Նորվեգիա |
Մահացել է | հունիսի 11, 1962 (90 տարեկան) |
Վախճանի վայր | Օսլո, Նորվեգիա |
Կրթություն | Նորվեգիայի արհեստագործական և արվեստի արդյունաբերության ազգային ակադեմիա |
Lilla Hansen Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Լիլլա Հանսենը[2] ծնվել է Քրիստիանայում, այժմ՝ Օսլո, Նորվեգիա։ Մարտին Հանսենի (1828-1915) և Մարեն Բյուլոի (1838-1898) դուստրը։ Սովորել է Թագավորական դիզայնի դպրոցում (այժմ՝ Օսլոյի արվեստի ազգային ակադեմիա), Հերման Շիրմերի մոտ, ուսումն ավարտել է 1894 թվականին։ Իր ճարտարապետական կրթությունն ավարտել է Բրյուսելում, որտեղ սովորել է Վիկտոր Հորտայի հետ։ Նաև ուսանել է Օսլոյում և Կոպենհագենում։ 1912 թվականին հաստատել է իր պրակտիկան։ Օսլոյում գտնվող, Թոմաս Հեֆթիես դարպասի 42 հասցեի բնակելի համալիր՝ «Heftyeterrassen» -ի բեկումնալից հաջողությունից հետո, նա շարունակել է նախագծել մի շարք խոշոր վիլլաներ, ինչպես նաև հիվանդանոցային և ուսանողական շինություններ կանանց համար[3]։
Կարիերա խմբագրել
Նրա առաջին հայտնի աշխատանքներն էին 1902-ին թվագրված Frønsvollenin -ը Նորդմարկայում, ծխախոտային մագնատ Նիկոլայ Անդրեսենի համար։ Նրա հաջորդ աշխատանքը 1903 թվականի, պրոֆեսոր Թեոդոր Ֆրյոլիի՝ Ասքերում գտնվող ամառանոցն է։ Այս երկու տներն էլ նախագծել է, նախքան իր մասնավոր գրասենյակի բացումը[4]։ 1910 թվականին, Ասքերում գտնվող Հվալ ֆերմայում, սեփականատեր Վիլհելմ Ռոդեի համար նախագծել է գլխավոր շինությունը։ 1912 թվականին նախագծել է վիլլա՝ Աքերի Trosterudveien 10 հասցեում Լիլ և Նիլս Ռոդենի համար։ Գրեթե նույն ժամանակաշրջանում է նախագծել Օսլոի Nobels gate 10 և Fritzners gate 4 փողոցների վիլլաները[5] [6]:
1912 թվականի Ճարտարապետական մրցույթում առաջին մրցանակ է ստացել Օսլոյում գտնվող Heftyeterrassen համալիրի համար, որից էլ սկսել է վերընթաց հաջողությունները[7] [8] [9]:
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Elisabeth Seip. «Lilla Hansen». Norsk kunstnerleksikon. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «Lilla Georgine Hansen 1872-1962». Un Dia Una Arquitecta. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ "Lilla Hansen", Store Norske Leksikon. Retrieved 18 April 2012.
- ↑ ^ Sogner, Knut: Andresen. A family in the Norwegian economy and society through two hundred years (Oslo, Pax Publishing 2012) Andresens cottage is pictured on p. 221.
- ↑ Per Holck. «Theodor Frølich». Norsk biografisk leksikon. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «Hval (Asker gnr 44)». lokalhistoriewiki.no. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Geir Tandberg Steigan. «Heftyeterrassen, Thomas Heftyes gate 42». arc!/arkitekturhistorie.no. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «Studiehjem for unge piker». lokalhistoriewiki.no. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «Studiehjem for unge piker». Studiehjemmet. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
Գրականություն խմբագրել
- Wenche Findal, Mindretallets mangfold. Kvinner i norsk arkitekturhistorie, Abstrakt forlag, 2003.
- Wenche Findal, «Lilla Hansen», I: Norsk biografisk leksikon, 2002
Արտաքին հղումներ խմբագրել
- Lilla Hansen – utdypning (NBL-artikkel)
- Et lyst hjørne, Osloby, 6. april 2014 Արխիվացված 2015-09-24 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլլա Հանսեն» հոդվածին։ |