Լիլի Էլսի
Լիլի Էլսի (անգլ.՝ Lily Elsie, ծննդյան անունը՝ Էլսի Հոդեր, ապրիլի 8, 1886[1][2][3][…], Արմլի, Սիթի օֆ Լիդս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն և Լիդս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն[3] - դեկտեմբերի 16, 1962[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), Էդվարդյան շրջանի անգլիացի հայտնի դերասանուհի և երգչուհի, ճանաչվել է Ֆրանց Լեգարի «Ուրախ այրին» օպերետի լոնդոնյան առաջնախաղի ժամանակ գլխավոր դերակատարմամբ։
Լիլի Էլսի | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 8, 1886[1][2][3][…] |
Ծննդավայր | Արմլի, Սիթի օֆ Լիդս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն կամ Լիդս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն[3] |
Մահացել է | դեկտեմբերի 16, 1962[1][2][3][…] (76 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի և կինոդերասանուհի |
Լիլի Էլսին թատրոնի աստղի կարգավիճակում է հայտնվել դեռևս վաղ տարիքից՝ 1890-ականներին։ Նման հեղինակություն նրան բերել էր մի շարք հաջողված էդվարդյան երաժշտական կատակերգություններում մասնակցությունը, բայց նրան ամենամեծ ճանաչումը բերեց «Ուրախ այրին», որի առաջնախաղը կայացավ 1907 թվականին։ Ապա Լիլի Էլսին հանդես եկավ մի շարք հաջողված օպերետներում և մյուզիքլներում։ Վայելելով համընդհանուր հիացմունք գեղեցկության և բեմական հմայքի հանդեպ՝ Էլսին դարձավ Էդվարդյան դարաշրջանի ամենաշատ լուսանկարված կանանցից մեկը։
-
Լիլի Էլսիի հարսանիքը
-
Էմի Էվանս և Լիլի Էլսի
Ծանոթագրություններ խմբագրել
Գրականություն խմբագրել
- Beaton, C. «Lovely Lily Elsie», The rise and fall of the matinée idol, ed. A. Curtis (1974), pp. 3–19
- Elsie, Lily. «How to Succeed in Musical Comedy», Every-Woman’s Encyclopaedia, circa 1911, vol. 30, pp. 3679–3681.
- Gänzl, Kurt. The Encyclopedia of the Musical Theatre, 2 vols. (1994)
- Gänzl, Kurt. The British musical theatre, 2 vols. (1986)
- Slattery-Christy, David. Anything But Merry!: The Life and Times of Lily Elsie, Authorhouse (2008)ISBN 1-4343-6812-2
Արտաքին հղումներ խմբագրել
- Լիլի Էլսիի վեբ-կայք
- Լիլի Էլսիի ներկայացումների ցանկ և նկարագրություն
- Հատվածներ Լյուսիի՝ լեդի Դաֆ Գորդոնի հուշերից
- 1904 թվականի հարցազրույց Լիլի Էլսիի հետ Արխիվացված 2010-03-23 Wayback Machine
- Լիլի Էլսիի նկարները Արխիվացված 2008-11-18 Wayback Machine
- Էլսիի նկարները ներկայացումներից
- Էլսիի նկարներից
- Տղամարդու պես զգեստավորված Էլսիի նկարներից
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլի Էլսի» հոդվածին։ |