Լիլի Դաֆ (անգլ.՝ Lily Daff, մարտի 16, 1885(1885-03-16)[1], Upton, Բեքսլի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 3, 1945(1945-05-03)[1], Վելինգտոն, Նոր Զելանդիա), բրիտանացի դիզայներ և նկարչուհի, որն աշխատել է Նոր Զելանդիայում և հրատարակել է ջրանկարներ և Նոր Զելանդիայի բնիկ շատ թռչունների և ծաղիկների ջրանկարներ։

Լիլի Դաֆ
Ծնվել էմարտի 16, 1885(1885-03-16)[1]
ԾննդավայրUpton, Բեքսլի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էմայիսի 3, 1945(1945-05-03)[1] (60 տարեկան)
Մահվան վայրՎելինգտոն, Նոր Զելանդիա
Քաղաքացիություն Նոր Զելանդիա[1]
Մասնագիտությունգիտական պատկերազարդող, արվեստագետ և պլակատի նկարիչ
ԱշխատավայրOtago Museum?[1] և New Zealand Government Department of Tourist and Health Resorts and Publicity?[2]
ԱնդամությունOtago Art Society?
 Lily Attey Daff Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դաֆը ծնվել է 1885 թվականի մարտի 16-ին, Ափթոնում, Լոնդոնում.[3]։ Նա գծանկարչության և նկարչության դասընթացներ է անցել Լոնդոնի պոլիտեխնիկում, նաև դասընթացներ է անցել Էդվարդ Արքայի տեխնիկական քոլեջում, Դանիդինում[4][5]։ Պոլիտեխնիկում իր դասընթացից հետո Դաֆը որպես պատկերազարդող է աշխատել սուրբծննդյան բացիկներ արտադրող «Ռաֆայել Թաք և որդիներ» ընկերության համար[6]։ 1926 թվականին Դաֆը մեկնել է Օտագո և աշխատել է կառավարության հրատարակչության բաժնի հետ։

Դաֆը պատասխանատու էր Օտագոյի թանգարանի ցուցահանդեսների, տրամապատկերներ նկարելու, պատկերասրահների վերակազմակերպման և ձևավորման, ցուցադրությունների պաստառների դիզայնի և տեղեկատվական թերթիկների տպագրության համար։ Դաֆը ընդհանուր առմամբ 12 տարի եղել է թանգարանի աշխատակազմում։ Ըստ նրա մահախոսականի, գիտական կրթության մեջ նրա գլխավոր ներդրումները եղել են իր ճափորդությունների ընթացքում, որոնց ժամանակ նա այցելել է Նոր Զելանդիայի թանգարաններ, բայց նա առավել հայտնի է իր Նոր Զելանդիայի թռչունների պատկերազարդումներով։

1932 թվականի հունիսին Դաֆը Դանիդինից մեկնել է Վելինգտոն, որպեսզի իրականացնի Նոր Զելանդիայի թռչունների պահպանության ասոցիացիայի հանձնարարությունը և նկարի Նոր Զելանդիայի բնիկ թռչունների նկարների շարքը[7]։ Դաֆը պատկերազարդել է Նոր Զելանդիայի Վալթեր Օլիվերի թռչունների մասին գիրքը և Փերրինե Մոնքրայվսի «Նոր Զելանդիայի թռչունները և ինչպես ճանաչել նրանց» գիրքը[4]։ Ջոն Վալիս Բարնիքոթսի կողմից արված նրա պատճենումները գտնվում են Հոքինի հավաքածուներում, ինչպես նաև` այդ հավաքածուներում են գտնվում թաքահեի նկարը և բնության պատմության այլ չավարտված ուսումնասիրություններ։ Դաֆը նաև հարյուրավոր գծանկարներ է ապահովել, ազգագրության մասին հետազոտությունների հրապարակումները պատկերազարդելու համար, որոնցից շատերը մենք կարող ենք տեսնել առցանց Պոլինեզյան միության ամսագրում[4]։ Նկարները, որոնք Դաֆը արել է Նոր Զելանդիայի թռչունների պաշտպանության միության համար, հրատարակվել են գրքերում և շատ անգամներ ամսագրի շապիկում և նախնական նկարները հիմա պահվում են Ալեքսանդերի Թարնբալ գրադարանում[6]։

Լիլի Դաֆը մահացել է 1945 թվականի մայիսի 3-ին[8]։ Նրա միջին անունը, որը սովորաբար արտասանվում է որպես Աթթի, նրա ծննդյան վկայականում նշված է որպես Աթթեյ[9]։

Ընտրված հրատարակություններ խմբագրել

  • Daff, Lily Attey, (1933 թվական) New Zealand birds: Twenty-four coloured illustrations of forest-inhabiting birds with descriptive letterpress. Wellington: New Zealand Native Bird Protection Society.
  • Daff, Lily Attey, and Falla, Robert Alexander, (1940 թվական) New Zealand birds : twenty-four coloured illustrations of birds of coast and ocean with descriptive letterpress. Wellington: Forest and Bird Protection Society of New Zealand
  • Burton, Olga Pauline and Daff, Lily Attey, (1943 թվական) Stories of bird and bush. (with) Auckland: Oswald-Sealy (New Zealand)
  • Daff, Lily Attey, (1944 թվական) Introducing some of the more interesting exhibits in the Otago Museum. Dunedin: Otago Museum.
  • Falla, Robert Alexander, and Daff, Lily Attey, (1953 թվական) New Zealand sea and shore birds. Wellington Royal Forest and Bird Protection Society of New Zealand.
  • Daff, Lily Attey, and Ellis, Brian Ashlyn, (1974 թվական) An album of New Zealand birds. Wellington: Forest and Bird Protection Society of New Zealand.
  • Easther, Elisabeth (ed.), Daff, Lily Attey (ill.), (2017 թվական) Bird words: New Zealand writers on birds. Auckland: Penguin Random House New Zealand (2017 թվական)․

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://tiaki.natlib.govt.nz/#details=ethesaurus.96048
  2. https://paperspast.natlib.govt.nz/newspapers/ESD19450504.2.105
  3. Blackman, Margery (1999). Three Dunedin Designers: Lily Daff, Rona Dyer, Eileen Mayo. Dunedin, New Zealand: Hocken Library Gallery. էջ 4. ISBN 0-902041-74-6.
  4. 4,0 4,1 4,2 «An Artistic Worker: Death of Miss L.A. Daff». paperspast.natlib.govt.nz.
  5. «Technical College Evening Classes Examination Results: Modelling». paperspast.natlib.govt.nz. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  6. 6,0 6,1 Կաղապար:CiteQ
  7. «Personal». paperspast.natlib.govt.nz. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  8. «Legal Notices Public Trust Offices». paperspast.natlib.govt.nz. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  9. Կաղապար:CiteQ

Գրականություն խմբագրել

  • Blackman, Margery (2000 թվական) "Forest and Bird illustrator remembered: Remembers the artist who did paintings of native birds and plants for the society." Wellington: Forest and Bird.
  • 3 Dunedin designers: Lily Daff, Rona Dyer, Eileen Mayo. Catalogue of an exhibition at the Hocken Library Gallery, 9 August - 25 September 1999. Dunedin: Hocken Library.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլի Դաֆ» հոդվածին։