Լիլիթ Ասատրյան

հայ հասարակական գործիչ

Լիլիթ Ժիրայրի Ասատրյան (հունվարի 28, 1976(1976-01-28)), «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ[1][2]։ Հանդիսանում է Կանանց ձեռներեցության օր միջազգային շարժման հայաստանյան դեսպանը[3][4][5]։

Լիլիթ Ասատրյան
Ծնվել էհունվարի 28, 1976(1976-01-28) (48 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունտնտեսագետ, հասարակական գործիչ և պետական գործիչ
ԱշխատավայրՀայաստանի մշակույթի նախարարություն և Հայաստան համահայկական հիմնադրամ
ԱնդամությունՀայաստանի հանրային խորհուրդ

Գործունեություն խմբագրել

Ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ Երիտասարդության ոլորտում ակտիվ գործունեություն ծավալել է դեռևս դպրոցական տարիներից։ 2003-2005 թվականներին զբաղեցրել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնը, պատասխանատու է եղել երիտասարդության հարցերի մասով։ 2004 թվականից Լիլիթ Ասատրյանը հանդիսանում է Եվրոպայի Խորհրդի երիտասարդության հարցերով ղեկավար կոմիտեի (CDEJ) հայաստանյան ներկայացուցիչը։ 2005-2007 թվականներին Հայաստան համահայկական հիմնադրամում եղել է գործադիր տնօրենի խորհրդական երիտասարդության հարցերով, 2006-2007 թվականներին՝ «Նոր հայացք» երիտասարդական շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը[1]։

Անդամակցություն խմբագրել

  • Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի նախագահության անդամ, 2004
  • Coyot եվրոպական երիտասարդական ամսագրի խմբագրական կազմի անդամ, 2007
  • Հայաստանի «Կին առաջնորդ» ֆորումի կոորդինացիոն խորհրդի անդամ, 2008
  • Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան ծրագրի շահառուների խորհրդի անդամ
  • ՀՀ հանրային խորհրդի անդամ, 2009[6]

Պարգևներ խմբագրել

  • ՀՀ վարչապետին առընթեր երիտասարդության հարցերով խորհրդի մեդալ (2001)
  • ՀՀ վարչապետի մեդալ (2003)
  • Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկե մեդալ (2007)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Լիլիթ Ասատրյան
  2. Հայ կանանց ներուժը գործարարության ոլորտում ամբողջությամբ չի օգտագործվում. Լիլիթ Ասատրյան
  3. Լիլիթ Ասատրյան, համառոտ կենսագրություն
  4. «Lilit Asatryan». Women's Entrepreneurship Day (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  5. «Women's entrepreneurship week united women from 10 countries¨» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.(չաշխատող հղում)
  6. Հանրային խորհրդի կազմը փոխվել է

Արտաքին հղումներ խմբագրել