Լիդա Առաքելյան (հուլիսի 11, 1999, Երևան, Հայաստան), հայ երգչուհի, հայտնի է Լիդուշիկ անունով։

Լիդուշիկ
Բնօրինակ անունԼիդա Առաքելյան
Ծնվել էհուլիսի 11, 1999(1999-07-11) (24 տարեկան)
Երևան, Հայաստան
ԵրկիրՀայաստան Հայաստան
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
Կայքlidushik.am

Կենսագրություն խմբագրել

Լիդա Առաքելյանը ծնվել է 1999 թ. հուլիսի 11-ին, Երևանում։ Սովորել է Երևանի Պ. Յավորովի անվան թ. 131 հիմնական դպրոցում, ինչպես նաև Ավ. Գաբրիելյանի անվան արվեստի դպրոցի դաշնամուրի և շվիի բաժիններում։

2002-ի ապրիլից մինչև 2010-ի սեպտեմբերը նա հաճախել է հանրային հեռուստատեսության և ռադիոյի «Արևիկ» վոկալ մանկապատանեկան անսամբլ։ 2002 թ.-ից մասնակցել է երգի ու պարի փառատոնների, համերգների երաժշտական նախագծերի, նկարահանվել տարբեր հեռուստահաղորդումներում, այդ թվում նաև որպես երաժշտական հաղորդումների հաղորդավար։ Համերգային շրջագայություններով 2003-ին եղել է Սիրիայում, 2006-ին Բուլղարիայում, 2007-ին՝ Կիպրոսում, 2008-ին՝ Վրաստանում։ Լիդուշիկ բեմական անունը նա ընդունել է 2005 թվականի սկզբին։

2003 թ-ին ձայնագրվել է նրա առաջին անհատական երգը, հաջորդաբար ձայնագրվել են «ՓՈՒՇԸ», «Թզուկը», «Սոխն ու սխտորը», «Մրջյունները», «Փոքրերի աշխարհ» երգերը, իսկ 2008–ին նկարահանվել է նրա առաջին տեսահոլովակը "Փոքրերի աշխարհ" երգի հիման վրա։ Այն նրան մեծ ճանաչում եր բերել և շատ կարճ ժամանակում սիրվել թե՛ փոքրերի, և թե՛ մեծերի կողմից։ Նա Հայաստանի ամենաերիտասարդ մարդկանցից էր, ով երբևէ հանրաճանաչություն ձեռք բերեց։ 2010 թ. հուլիսի 11-ին, ծննդյան 11 ամյակի օրը տեղի է ունեցել նրա առաջին տեսասկավառակի շնորհանդեսը` "Փոքրերի աշխարհ" և "Երգ եմ հորինել" տեսահոլովակներով։

2010 թվականի սեպտեմբերին "Հայ արև" երգով, "Արևիկի" հետ մասնակցել է մանկական Եվրոտեսիլ միջազգային մրցույթի հայաստանյան նախընտրական փուլին և մեկ միավորով զիջել հաղթողին։

2010-ից 2014թ. ATV-ում վարել է "Տանը մենակ" և "TOP-5" մանկապատանեկան հաղորդաշարերը։ 2011-ին նրա "Պարը" երգով Հայաստանը ներկայացրել է “Մանկական Նոր ալիք 2011” միջազգային մրցույթում և արժանացել իտալական Raiuno հեռուստաալիքի հատուկ մրցանակին, որի շնորհիվ հնարավորություն է ստացել 2012-ի դեկտեմբերին Հռոմում մասնակցելու “Ti lascio una canzone 2012” հեռուստաշոուին, որպես հատուկ հյուր։ "Նոր ալիք” մրցույթի կազմակերպիչների կողմից հնարավորություն է ստացել նաև մասնակցելու ամենամյա "Песенька года" ամանորյա համերգներին, ինչպես նաև հաջորդ տարիների “Մանկական նոր ալիք” մրցույթին, որպես հյուր կատարել է զուգերգեր ռուս աստղերի՝ Դոմինիկ Ջոքերի, Թամար Գվերդծիթելիի, Լեոնիդ Ագուտինի, և Նիկոլայ Բասկովի հետ։

2013 թվականին նա ունեցել է իր առաջին մենահամերգը Գյումրիում, որին հաջորդել է երկրորդ մենահամերգը Գլենդելում, Կալիֆորնիա, երրորդը Երևանում, չորրորդ մենահամերգը տարեվերջին Փասադենայում, Կալիֆորնիա և հինգերորդ մենահամերգը Վանաձորում 2014 թվականին։

2014 թ.-ից 2018 թվականին սովորել է Երևանի էստրադային և ջազային պետական քոլեջի վոկալի բաժնում, զուգահեռ սովորելով նաև հարվածային գործիքների բաժնում։ 2018-ին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի Ջազ-փոփ ամբիոնի վոկալ տեսական բաժին։ Մշտապես հաճախել է տարբեր ոճերի պարային ստուդիաներ և վոկալի անհատական դասերի։

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

  • Փոքրերի աշխարհ (2012)
  • Իմ փոքրիկ Հայաստան (2015)

Երգեր խմբագրել

  1. «Սագիկի տրտունջ»
  2. «Սոխն ու սխտորը»
  3. «Թզուկը»
  4. «Փուշը»
  5. «Մրջունները»
  6. «Եվ արև, և անձրև»
  7. «Փոքրերի աշխարհ»
  8. «Երգ եմ հորինել»
  9. «Հայուհի եմ»
  10. «Մանկություն»
  11. «Պարը»
  12. «Երևան»
  13. «Շնորհավոր»
  14. «Թիկ-թակ»
  15. «Մամա» (Նունե Եսայանի հետ)
  16. «Ծնունդը քո»
  17. «Քո նման» (Դիանա Կալաշովայի հետ)
  18. «Բարին է հաղթում»
  19. «Լա-լա-լա»
  20. «Իմ փոքրիկ Հայաստան»
  21. «Հայաստանի նոր պատանի»
  22. «Իմ հայրենիք»
  23. «Լավն է կյանքը» 2
  24. «Սրտում առաջին»
  25. «Հու-Հեյ»
  26. «Հավատա»
  27. «Սիրահարվել եմ»
  28. «Բարի օր»
  29. «Ես ու Դու»
  30. «Լիքը սեր»

Տեսահոլովակներ խմբագրել

  • «Փոքրերի աշխարհ» - 2008թ.
  • «Երգ եմ հորինել» - 2010թ.
  • «Պարը» - 2011թ.
  • «Մամա» - 2012թ.
  • «Թիկ-Թակ» - 2013թ.
  • «Քո նման» - 2013թ.
  • «Լա լա լա» - 2014թ.
  • «Իմ փոքրիկ Հայաստան» - 2014թ.
  • «Հայաստանի նոր պատանի» - 2015թ.
  • «Սրտում առաջին սեր» - 2017թ.
  • «Բարի օր» - 2018թ.
  • «Ես ու դու» - 2019թ.
  • «Լիքը սեր» - 2021թ.

Արտաքին հղումներ խմբագրել