Լիդյա Վերխովսկայա

ռուս նկարիչ

Լիդյա Նիկանդրովնա Վերխովսկայա (հոկտեմբերի 11 (23), 1882, Սմոլենսկ, Ռուսական կայսրություն - 1919, Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան), ռուս նկարչուհի։ Բանաստեղծ և գրականագետ Յուրի Վերխովսկու և քիմիկոս Վադիմ Վերխովսկու քույրը։

Լիդյա Վերխովսկայա
Ծնվել էհոկտեմբերի 11 (23), 1882
ԾննդավայրՍմոլենսկ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1919
Մահվան վայրՊետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտություննկարչուհի

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Սմոլենսկում, 1882 թվականի հոկտեմբերի 11-ին (23)։ Սովորել է Սանկտ Պետերբուրգում, Նկարիչների խրախուսման ընկերության նկարչական դպրոցում՝ Յան Ցիոնգլինսկու ղեկավարությամբ։ 1913-1914 թվականներին շրջագայել է Իսպանիայում և Ֆրանսիայում։

Ստեղծագործություն խմբագրել

Նկարել է բնանկարներ, ինտերիերներ, դիմանկարներ, աշխատել է ջրաներկի և պաստելի տեխնիկայով։ Նրա աշխատանքները վերարտադրվել են «Նիվա» ամսագրում։ Զբաղվել է գրքերի գրաֆիկայով և հրատարակությունների ձևավորմամբ՝

  • «Зелёный сборник стихов и прозы» (հայերեն՝ «Բանաստեղծությունների և արձակի կանաչ ժողովածու», альманах. — СПб., 1905),
  • «Чудесное кольцо. Народные сказки» П. С. Соловьёвой (հայերեն՝ Պ. Ս. Սոլովյովի «Հրաշալի մատանի. Ժողովրդական հեքիաթներ» Allegro) (М., 1915) и др.

Գրաֆիկայում մտերիմ է եղել «Արվեստի աշխարհ» գեղարվեստական միավորման ներկայացուցիչների հետ։

Ցուցահանդեսներ խմբագրել

  • 1907 - «Նկարիչների նոր ընկերություն», Սանկտ Պետերբուրգ,
  • 1910 - «Նկարիչների նոր ընկերություն», Սանկտ Պետերբուրգ,
  • 1911 - «Մոսկվայի նկարիչների ասոցիացիա», Մոսկվա,
  • 1912 - «Նկարիչների նոր ընկերություն», Սանկտ Պետերբուրգ,
  • 1913 - «Նկարիչների նոր ընկերություն», Սանկտ Պետերբուրգ,
  • 1913 - «Մոսկվայի նկարիչների ասոցիացիա», Մոսկվա,
  • 1913 - Լեմերսիե պատկերասրահ, Մոսկվա,
  • 1914 - «Նկարիչների նոր ընկերություն», Սանկտ Պետերբուրգ,
  • 1915 - «Նկարիչների նոր ընկերություն», Սանկտ Պետերբուրգ,
  • 1915 - «Արվեստի աշխարհ», Մոսկվա, Պետրոգրադ,
  • 1918 - «Ռուսական բնանկար», Պետրոգրադ,
  • 1929 - Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիայի ցուցահանդես։

Ցուցադրություններ խմբագրել

Վերխովսկայայի ստեղծագործությունները ներկայացված են մի շարք թանգարանային հավաքածուներում, այդ թվում՝ Ռուսական պետական թանգարանում[1], Պերմի գեղարվեստի պետական ​​թանգարանում, Եկատերինբուրգի կերպարվեստի թանգարանում։

  • 1907 «Սենյակ Բոբրովկայում»,
  • 1910 «Ծառուղի»,
  • 1910 «Լ. Ն. Կ.-ի դիմանկարը»,
  • 1913 «Աշուն»,
  • 1913 «Սանկտ Պետերբուրգի ծայրամասը»,
  • 1914 «Սեգովիա» (ջրաներկ, Իսպանիա, Ռուսական պետական թանգարան),
  • 1914 «Տոլեդո իսպանական բակ» (Ռուսական պետական թանգարան),
  • 1914 «Բնանկար։ Ֆրանսիա» (գունավոր մատիտանկար, Ռուսական պետական թանգարան),
  • 1914 «Կամուրջ» (Եկատերինբուրգի պատկերասրահ),
  • 1915 «Այգին ձյան մեջ»,
  • 1915 «Բոբրովոչկա գետ»,
  • 1916 «Ինտերիեր հին ազնվական առանձնատանը» (Պերմի գեղարվեստի պատկերասրահ),
  • 1918 «Նովգորոդի նահանգի Ֆեդորովյան բլուրները» և այլն,
  • «Ճարտարապետական բնանկար» (Պերմի գեղարվեստի պատկերասրահ)։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Государственный Русский музей. Живопись. Первая половина XX века: Каталог. — СПб., 1997. — Т. 8. — С. 113.

Աղբյուրներ խմբագրել

  • Художники народов СССР: Биобиблиографический словарь. Т. 2. — М.: Искусство, 1972. — С. 247.