Լիդա Խանամիրյան

հայ նկարիչ

Լիդա (Լիդիա) Ազարիայի Խանամիրյան (մարտի 17, 1930(1930-03-17), Երևան, ԽՍՀՄ - 2011), հայ նկարչուհի։

Լիդա Խանամիրյան
Ծնվել է1930 մարտի 17
ԾննդավայրԵրևան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարչուհի

Կենսագրություն խմբագրել

1946-1950 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1955-ին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը[1]։

1976-1979 թվականներին դասավանդել է Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ գեղարվեստական դաստիարակության ֆակուլտետում։

1958թ.-ից Հայաստանի նկարիչների միության անդամ։

Ստեղծագործում էր լինոփորագրության, գեղանկարի, գրքի գրաֆիկայի բնագավառներում։ Լինոփորագրություններ՝

  • «Հանուն խաղաղության», 1965
  • «Ղրիմի էսքիզներ», 1966
  • «Հայկական մոտիվներ», 1967-1971
  • «Հայկական լեգենդներ», 1972

Կոմպոզիցիաներ`

  • «Աշնանային նատյուրմորտ», 1972
  • «Նռներով նատյուրմորտ», 1972
  • «Ծաղիկների շարքը», 1972
  • «Զրույց», 2002
  • «Թավջութակահարուհի. սոնատ», 2003
  • «Նատյուրմորտ», 2004

Դիմանկարներ` «Լրագրող Ռաֆայել Համբարյան», 1970

  • Ինքնադիմանկար, 2004

Հեքիաթների նկարազարդումներ՝

  • Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազար» հեքիաթի նկարազարդում, 1969[2]
  • Հովհաննես Թումանյանի «Ոսկի քաղաքը» հեքիաթի նկարազարդում, 1969

Ցուցահանդեսներ խմբագրել

  • Անհատական ցուցահանդես, Երևան, 1967

Մրցանակներ խմբագրել

  • Հանրապետական ցուցահանդեսի 2-րդ մրցանակ, 1967
  • Հայաստանի երիտասարդության 2-րդ փառատոնին նվիրված ցուցահանդեսի ոսկե մեդալ, 1965

Գրականություն խմբագրել

Լիդա Խանամիրյան (կատալոգ, կազմող՝ Տ. Մախմուրյան), Երևան, 1975։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. Լիդա Խանամիրյանի «Քաջ Նազար» հեքիաթի նկարազարդումը ՀԱՊ-ում