Լիազորված չեզոք մարզիկ (ԼՉՄ) (անգլ.՝ Authorised Neutral Athlete / ANA), կատեգորիա, որի ներքո մարզիկները կարող են մասնակցել միջազգային սպորտային մրցումներին՝ չներկայացնելով իրենց ազգը, ինչպես սահմանված է Օլիմպիական խարտիայի համաձայն[1]։ 2022 թվականի օգոստոսի դրությամբ որոշ մարզաձևերի միայն ռուս և բելառուս մարզիկներ են մասնակցել կամ մասնակցում ԼՉՄ-ի կատեգորիայի շրջանակներում։

ANA-ի դրոշը/լոգոն (2017–2020):

Ի սկզբանե աթլետիկայի մեջ ներդրվել է 2017 թվականին՝ ռուսական դոպինգային սկանդալից հետո, որն առաջին անգամ հայտնի է դարձել 2014 թվականի դեկտեմբերին[2][3], տերմինը այլ մարզաձևերում ներդրվել է 2022 թվականի փետրվարին Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո։ Անդրադառնալով Ռուսաստանի կառավարության կողմից օլիմպիական զինադադարի խախտմանը, որին մասնակցում էր Բելառուսը, Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) խորհուրդ է տվե; արգելել Ռուսաստանի և Բելառուսի բոլոր թիմերին, պաշտոնյաներին և մարզիկներին սպորտով զբաղվել, բայց այնտեղ, որտեղ դա հնարավոր չէր, թույլ տալ անհատներին մասնակցել մրցումներին չեզոք կերպով[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Background Information to the decision of the IOC Executive Board concerning the participation of Russian athletes in the Olympic Games Rio 2016».
  2. «IAAF World Championships London 2017 | WCH 17 | World Athletics». www.worldathletics.org. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 7-ին.
  3. «A Londra c'è un mondo di atletica!» (իտալերեն). fidal.it. Վերցված է 2017 թ․ հուլիսի 31-ին. «...e l'ANA (Authorised Neutral Athlete) di Mariya Kuchina maritata Lasitskene e di Sergey Shubenkov, la caucasica e il siberiano che, senza bandiera, riportano in scena una Russia ancora in via di espiazione.»
  4. «IOC EB recommends no participation of Russian and Belarusian athletes and officials».