Լիազներ (ՖՀ 4), ֆերմենտների դաս, որոնք կատալիզում են տարբեր քիմիական կապերի ճեղքման (էլիմինացման) ռեակցիաներ՝ առանց հիդրոլիզի և օքսիդացման եղանակների։ Հակադարձ ռեակցիան ևս հնարավոր է։ Օրինակ՝ այս ռեակցիան կատալիզող ֆերմենտը կլինի լիազ

ԱԵՖցԱՄՖ + PPi

Լիազները տարբերվում են մյուս ֆերմենտներից նրանով, որ ուղիղ ռեակցիայի համար պահանջում են մեկ, իսկ հակադարձ ռեակցիայի համար՝ երկու սուբստրատներ։

Անվանակարգ խմբագրել

Ֆերմետնների համակարգային անվանումները կազմվում են հետևյալ կերպով՝ «սուբստրատ խումբ-լիազ»։ Եթե ռեակցիայի վերջանյութը իրենից հետաքրքրություն է առաջացնում, ապա օգտագործում են նաև սինթազ անվանումը (ֆոսֆոսուլֆոլակտատ սինթազ)։

Դասակարգում խմբագրել

Ըստ ֆերմենտների միջազգային դասակարգման՝ լիազները պատկանում են չորրորդ դասին (ՖՀ 4)։ Այդ դասն իր հերթին ստորաբաժանվում է 7 ենթադասերի։

  • ՖՀ 4.1, ներառում է լիազներ, որոնք ճեղքում են ածխածին-ածխածին կապերը (դեկարբօքսիլազներ, ալդեհիդ լիազներ)
  • ՖՀ 4.2, ներառում է լիազներ, որոնք ճեղքում են ածխածին-թթվածին կապերը (դեհիդրատազներ)
  • ՖՀ 4.3, ներառում է լիազներ, որոնք ճեղքում են ածխածին-ազոտ կապերը
  • ՖՀ 4.4, ներառում է լիազներ, որոնք ճեղքում են ածխածին-ծծումբ կապերը
  • ՖՀ 4.5, ներառում է լիազներ, որոնք ճեղքում են ածխածին-հալոգեն կապերը
  • ՖՀ 4.6, ներառում է լիազներ, որոնք ճեղքում են ֆոսֆոր-թթվածին կապերը (ադենիլատ ցիկլազ, գուանիլատ ցիկլազ)
  • ՖՀ 4.99, ներառում է այլ լիազներ

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 596