Լերդախոտ սխտորային
Լերդախոտ սխտորային | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
Ընտանիք | Խուլեղինջազգիներ (Lamiaceae) |
Ենթաընտանիք | Teucrioideae |
Ցեղ | Լերդախոտ (Teucrium) |
Տեսակ | Լերդախոտ սխտորային (T. scordioides) |
Միջազգային անվանում | |
Teucrium scordioides |
Լերդախոտ սխտորային (լատին․՝ Teucrium scordioides), խուլեղինջազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն խմբագրել
20-30 սմ բարձրությամբ սողացող կոճղարմատով, փափկաթավ, ճյուղավոր, մեղրատու գեղազարդային բազմամյա խոտաբույս է։ Հերթադիր դասավորված, նստադիր, երկարավուն-ձվաձև տերևները աղեղնաեզր են։ 2-4-ական զույգերով վարդագույն ծաղիկները աճում են տերևանութներում։ Զանգակաձև բաժակն ունի 5 եռանկյունաձև ատամիկներով խողովակ։ Ձվաձև պտուղները կնճռոտ էրեմներ են[1]։
Տարածվածություն խմբագրել
Աճում է ստորին լեռնային գոտու խոնավ մարգագետիններում, գետափերին, աղակալած ճահիճներում։ Տարածված է Տավուշի, Սյունիքի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի մարզերում[1]։
Նշանակություն խմբագրել
Բուժական նպատակներով օգտագործում են ամբողջ բույսը ծաղկման փուլում։ Որպես համեմունք ձկնային կերակուրների համար կիրառում են բույսի տերևներն ու երիտասարդ ընձյուղները[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.