Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լես (այլ կիրառումներ)

Լես (ֆր.՝ Lesse), գետ Բելգիայում, Մաասի աջ վտակը:։

Լես (գետ)
Լես գետը
Բնութագիր
Երկարություն89
Ավազանի մակերես1343 կմ²
Ջրահոսք
Ակունքի տեղակայումOchamps?
Գետաբերանի տեղակայումՄաաս
Կոորդինատներ50°14′18″ հս․ լ. 4°54′33″ ավ. ե.HGЯO
Տեղակայում
Հոսող հոսքերLomme?, Almache?, Our?, Wimbe?, Hileau?, Vachaux?, Biran?, Ry d'Ave?, Iwoigne?, Ruisseau de Cougis?, Mahoux?, Ruisseau de la Vesee? և Ruisseau du Moulin de Libin?
ԵրկիրԲելգիա Բելգիա
ՋրահավաքՄաասի ավազան

Աշխարհագրություն խմբագրել

Լեսը հոսում է Վալոնիա երկրամասի Լյուքսեմբուրգ և Նամյուր նահանգների տարածքով և Դինան քաղաքից 3 կիլոմետր հեռավորության վրա թափվում է Մաաս գետը։ Նրա ափին են գտնվում Ույե գյուղը, Դինան, Դավերդիս քաղաքները։

Ռոշֆոր համայնքի կազմի մեջ մտնող Ան սյուր Լես գյուղի մերձակայքում գետն ամբողջությամբ գետնի տակ է անցնում և հոսում է կրաքարային կազմություն ունեցող քարանձավների միջով։ Լեսի ափերին ընկած քարանձավներից շատերը հնագիտական կարևոր վայրեր են։ Դրանցից են Trou de Chaleux, Trou des Nutons և Trou du Frontal այրերը։

Հիդրոգրաֆիա խմբագրել

Լես գետի երկարությունը 94 կմ է[1]։ Ջրի միջին ծախսը ենթակա է զգալի փոփոխությունների. գետաբերանի մոտ՝ Անսերեմ գյուղի մերձակա հատվածում 1995-2004 թվականներին իրականացված դիտումների արդյունքում գրանցվել է 19 մ³/վրկ. միջին ցուցանիշը։ Ընդ որում՝ առավելագույն ցուցանիշը գրանցվել է 1995 թվականին՝ 26,1 մ³/վրկ., նվազագույնը՝ 1996 թվականին՝ 10,8 մ³/վրկ.[2]:

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լես (գետ)» հոդվածին։