Լեստերյան ոչխարի ցեղ, կիսանրբագեղմ, մսաբրդատու ցեղ։ Ստացվել է 18-րդ դարի 2-րդ կեսին Անգլիայում՝ ընտրության և զույգընտրության միջոցով՝ օգտագործելով կոպտաբուրդ տեղական խոշոր ոչխարների ազգակցական բուծումը։

Նկարագրություն խմբագրել

Ոչխարները խոշոր են, ունեն ուղղանկյուն իրան՝ արտահայտված մսային ձևերով։ Անեղջյուր են։ Խոյերի կենդանի զանգվածը 100-110 կգ է, մաքիներինը՝ 80-90։ Վաղահաս են։ Բուրդը 44-48 որակի է, երկարությունը՝ 25-30 սմ, միատարր է (մետաքսափայլ), ունի տեխնոլոգիական բարձրարժեք որակ։ Ժամանակակից անգլիական երկարաբուրդ ոչխարների բոլոր ցեղերն ստացվել են լեստերյան ոչխարնեի ցեղի օգտագործմամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։