Լեսյա Ուկրաինկա (ուկրաիներեն՝ Леся Українка, իսկական անունը Լարիսա Պետրովնա Կոսաչ-Կվիտկա (ուկրաիներեն՝ Лариса Петрівна Косач-Квітка), փետրվարի 25 1871 - հունիսի 19 1913), ուկրաինացի բանաստեղծուհի, թարգմանչուհի, մշակութային գործիչ։ Ստեղծագործել է բազմապիսի ժանրերում։ Զբաղվել է նաև ժողովրդագրական ստեղծագործության հավաքչությամբ՝ 220 ժողովրդական երգ ձայնագրվել է նրա կատարումից։ Ուկրաինայի ազգային շարժման ակտիվ մասնակից էր։

Լեսյա Ուկրաինկա
ուկրաիներեն՝ Лариса Петрівна Косач-Квітка
Ծննդյան անունուկրաիներեն՝ Лариса Петрівна Косач
Ծնվել էփետրվարի 13 (25), 1871[1]
ԾննդավայրՆովոգրադ-Վոլինսկի, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էօգոստոսի 1, 1913(1913-08-01)[2][3][4] (42 տարեկան)
Վախճանի վայրՍուրամ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[5]
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Գրական անունЛеся Українка
Մասնագիտությունբանաստեղծուհի, թարգմանչուհի, գրող և դրամատուրգ
Լեզուուկրաիներեն, ռուսերեն և ֆրանսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ժանրերverse drama?
Ուշագրավ աշխատանքներThe Forest Song?
ԱմուսինԿլիմենտ Կվիտկա
Изображение автографа
 Lesya Ukrainka Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է ազնվականի ընտանիքում։ Վատառողջ լինելու պատճառով ստիպված է եղել շատ տարիներ ապրել Ղրիմում, Վրաստանում, Իտալիայում, Եգիպտոսում։ Կրթություն ստացել է տանը։ Տպագրվել է 13 տարեկանից։ 1902 թվականին ուկրաիներեն է թարգմանել «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը»։

Պոեզիայում և դրամատուրգիայում Ուկրաինկան շարունակել ու զարգացրել է Տարաս Շևչենկոյի ավանդույթները։ «Երգերի թևերով» (1893), «Խոհեր ու երազանքներ» (1899) և «Արձագանքներ» (1902) բանաստեղծությունների գրքերը տոգորված են պայքարի ոգով։ Ուկրաինկայի ստեղծագործությանը բնորոշ է հետևողական ինտերնացիոնալիզմը («Ռոբերտ Բրյուս, արքա շոտլանդական», 1894)։ «Գերության երգեր» (1895-1896) և «Ազատության երգեր» (1905) բանաստեղծական շարքերում զինված ապստամբության ուղղակի կոչ է արվում։

Ուկրաինկայի դրամաններն ու դրամատիկ պոեմները գրված են առավելապես պատմական ու դիցաբանական սյուժեներով, բայց արտահայտում են 20-րդ դարի համար արդիական գաղափարներ ու տրամադրություններ՝ «Դիվահարը» (1901), «Բաբելոնյան գերություն» (1903), «Ավերակների վրա» (1904), «Կատակոմբներում» (1905)։ 1905-1907 թվականների հեղափոխություններին համահունչ են «Աշնանային հեքիաթ» (1905, հրատարակվել է 1928 թվականին) «ֆանտաստիկ դրամայի» այլաբանությունները։ Ձևով առավել ազգային է «Անտառի երգը» (1912, բեմադրվել է 1918 թվականին) հեքիաթ-դրաման, որի մոտիվներով ստեղծված են բալետ, օպերա, կինոնկար։ Ուկրաինկային են պատկանում նաև «Կասանդրա» (1908), «Քարե տիրակալը» (1912) և այլ դրամաներ[6]։

Ուկրաինկան գրել է գրաքննադատական հոդվածներ, թարգմանել Հոմերոսի, Վիկտոր Հյուգոյի, Ջորջ Բայրոնի, Շիլլերի, Ադամ Միցկևիչի և այլոց գործերից։ Նրա լավագույն թարգմանությունը Հայնրիխ Հայնեի «Երգերի գիրքն» է (1892)։

Հիշատակ խմբագրել

  • Լեսյա Ուկրաինկայի անունով կոչվել են բազմաթիվ փողոցներ ԽՍՀՄ տարբեր քաղաքներում, հրապարակ Կիևում։
  • Մոսկվայում գործում է Լեսյա Ուկրաինկայի անվան գրադարան[7]։
  • Լուցկի ազգային համալսարանը կրում է Լեսյա Ուկրաինկայի անունը[8]։
  • Թատրոններ
    • Կիևի Լեսյա Ուկրաինկայի անվան ազգային ակադեմիական թատրոն[9]։
    • Դնեպրոպետրովսկի Լեսյա Ուկրաինկայի անվան երաժշտական դրամատիկական թատրոն[10]։
  • Ուկրաինայում Լեսյա Ուկրաինկայի չորս թանգարան կա՝ Կիևում, Յալտայում, Նովոգրադ-Վոլինսկում և Կոլոդյաժնիում[11]։
  • Մոսկվայում, Տորոնտոյում և Բալակլավում տեղադրված են Ուկրաինկայի հուշարձանները։

Փոստային նամականիշեր նվիրված Լեսյա Ուկրաինկային խմբագրել

Հայերեն թարգմանություններ խմբագրել

  • Լեսյա Ուկրաինկա, Լիրիկա, Երևան, «Հայաստան», 1971, 119 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Find A Grave — 1996.
  2. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  4. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. https://dlibra.kul.pl/dlibra/publication/66784/edition/62738/content — P. 1.
  6. Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 12, էջ 238
  7. Լեսյա Ուկրաինկայի անվան № 268 գրադարանը Արխիվացված 2012-06-25 Wayback Machine (ռուս.)
  8. Волинський національний університет імені Лесі Українки Արխիվացված 2013-01-08 Wayback Machine (ուկր.)
  9. Լեսյա Ուկրաինկայի անվան ազգային ակադեմիական թատրոն (ռուս.)
  10. Լեսյա Ուկրաինկայի անվան երաժշտական դրամատիկական թատրոն (ռուս.)
  11. «Լեսյա Ուկրաինկայի տուն-թանգարանը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 11-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեսյա Ուկրաինկա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։