Լեսբոսի նոմոս (հուն․՝ Λέσβος), տարածաշրջանային միավոր կամ նոմոս Հունաստանի Հյուսիսային Եգեյան կղզիներ պերիֆերիայում[1]։

Լեսբոս
հուն․՝ Λέσβος
ԵրկիրՀունաստան Հունաստան
Կարգավիճակնոմոս
Մտնում էՀյուսիսային Եգեյան կղզիներ
Ներառում է28 դիմոս
ՎարչկենտրոնԼեսբոս
Խոշորագույն քաղաքվարչական կենտրոն
Հիմնական լեզուՀունարեն
Բնակչություն (2001)109 118
Խտություն50,7
Ազգային կազմՀույներ
Տարածք2154

Նոմոսի վարչական կենտրոնն ու խոշորագույն քաղաքը Միտիլինին է։ Տարածաշրջանային միավորն ներառում է Եգեյան ծովի Լեսբոս, Լեմնոս և Այոս Էֆստրատոս կղզիները։

Աշխարհագրություն խմբագրել

Լեսբոսի տարածաշրջանային միավորը կենտրոնական դիրք է գրավում Հունաստանի Հյուսիսային Եգեյան կղզիներ երկրամասի տարածքում՝ ընդհանուր հաշվով տեղակայված լինելով երկրի հյուսիսարևելյան հատվածում։ Ներառում է 22 դիմոսներ՝ այդ թվում և Միտիլինի քաղաքը։ Զբաղեցնում է 2154 կմ քառակուսի տարածք։

Բնակչություն խմբագրել

Ըստ 2001 թվականի մարդահամարի տվյալների՝ Հյուսիսային Եգեյան կղզիներ երկրամասի Լեսբոս տարածաշրջանային միավորի բնակչությունը կազմում է 109 118 մարդ։

Բնակչության խտությունը կազմում է 50,7 մարդ/կմ քառ.: Նոմոսի բնակչության հիմնական մասը հույներն են, որոնք դավանում են հույն ուղղափառություն։

Բնակչության հիմնական զբաղմունքը ձկնորսությունն ու սպասարկման ոլորտն է։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հունաստանի Հանրապետության վարչատարածքային բարեփոխումների ծրագիր» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 23.02.2017-ին.