Լեռնային մարգագետին։ Սեն Պոլ ֆերման

«Լեռնային մարգագետին. Սեն Պոլ ֆերման» (հոլ.՝ Korenvelden voor berglandschap), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1889 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 73,5 × 92 սմ։

Լեռնային մարգագետին։ Սեն Պոլ ֆերման
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ
տարի1889
բարձրություն73 սանտիմետր
լայնություն91,5 սանտիմետր
ստեղծման վայրՍեն Ռեմի դե Պրովանս
ժանրբնանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էԿյոլլեր-Մյուլլերի թանգարան[1]
հավաքածուԿյոլլեր-Մյուլլերի թանգարան[1]
http://www.vggallery.com/painting/p_0721.htm, https://vangoghworldwide.org/artwork/F721 կայք
Ծանոթագրություններ
 A Meadow in the Mountains: Le Mas de Saint-Paul Վիքիպահեստում

Այսօր «Լեռնային մարգագետին. Սեն Պոլ ֆերման» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Կյոլլեր-Մյուլլերի թանգարանում[2] (Օթերլո, Նիդերլանդներ

Պատմություն խմբագրել

1889 թվականի մայիսին Վինսենթ վան Գոգն ինքնակամ բուժման է մեկնում Սան Ռեմիի հոգեբուժարան՝ Սեն Ռեմի դը Պրովանսում[3][4]։ Այստեղ նկարիչը հարևան հիվանդասենյակ մտնելու թույլտվություն ուներ, որն օգտագործում էր որպես ստուդիա։ Սկզբի շրջանում Գոգը միայն հոգեբուժարանի հիվանդասենյակի պատուհանից երևացող աշխարհն էր նկարում՝ բաղեղով պատված ծառեր, եղրևանի և հիրիկներ[3][5]։ Նա կարող էր տեսնել նաև ցորենի մոտակա դաշտերը՝ Սեն Ռեմիում նկարած շատ նկարների հիմնական առարկան[6]։ Հիվանդանոցից դուրս գալիս հեղինակը կտավին էր հանձնում ցորենի դաշտերը, ձիթենու այգիները, նոճիները[5], որոնք նա համարում էր «տիպիկ Պրովանսյան»։ Մեկ տարում Վինսենթը նկարեց ավելի քան 150 կտավ[3]։

Նկարագիր խմբագրել

«Լեռնային մարգագետին. Սեն Պոլ ֆերման» ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1889 թվականին։ Գոգը պատկերել է ցորենի դաշտ։ Հորիզոնին մանուշակագույն լեռներ են։ Երկինքը դեղին է։ 1890 թվականի հունվարի 3-ին Վան Գոգը այս կտավն ուղարկել է եղբորը՝ Թեոյին. նկարը հեղինակն անվանել է «Դաշտ»[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://data.collectienederland.nl/page/aggregation/kroller-muller/44522
  2. «Korenvelden voor berglandschap». Kröller-Müller Museum. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.(նիդեր.)
  3. 3,0 3,1 3,2 «Heilbrunn Timeline of Art History». Thematic Essay, Vincent van Gogh. The Metropolitan Museum of Art. 2000–2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 25-ին.
  4. «Olive Trees, 1889, Van Gogh». Collection. The Metropolitan Museum of Art. 2000–2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 25-ին.
  5. 5,0 5,1 «The Therapy of Painting». Van Gogh Museum. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 25-ին.
  6. Van Gogh, V; Leeuw, R. The Letters of Vincent van Gogh / van Crimpen, H; Berends-Albert, M.. — London and other locations: Penguin Books, 1997. — С. F604.
  7. Letter 834 To Theo van Gogh. Saint-Rémy-de-Provence, Friday, 3 January 1890