Լեո Ֆենդեր (անգլ.՝ Leo Fender, ամբողջական անունը՝ Քլարենս Լեոնիդաս Ֆենդեր), ամերիկացի գյուտարար և «Ֆենդեր» ընկերության հիմնադիրը, այժմ հայտնի որպես «Fender Musical Instruments Corporation», ավելի ուշ հիմնադրել է MusicMan և G&L Musical Products։ 1950-ական թվականներին իր կոնստրուկցիաները՝ կիթառները, բաս կիթառները և ուժեղացումը լայնորեն կիրառվում են հանրաճանաչ երաժշտությունում։

Լեո Ֆենդեր
անգլ.՝ Leo Fender
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 10, 1909(1909-08-10)[1][2][3]
ԾննդավայրԱնահայմ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էմարտի 21, 1991(1991-03-21)[1][2][3] (81 տարեկան)
Մահվան վայրFullerton, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանFairhaven Memorial Park
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունFullerton Union High School?
Մասնագիտությունguitar maker, նվագարանների վարպետ, գործարար, գյուտարար և ջութակ ստեղծող
Պարգևներ և
մրցանակներ
 Leo Fender Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Քլարենս Լեոնիդ Ֆենդերը («Լեո») ծնվել է 1909 թվականի օգոստոսի 10-ին։ Մայրը՝ Հարիեթ Էլվիրա Վուդը, և հայրը՝ Քլարենս Մոնտե Ֆենդերը, նարնջի պուրակներ ունեին, որոնք գտնվում էին Անահայմի և Ֆուլերտոնի միջև (Կալիֆոռնիա նահանգում)։

Մանուկ հասակից Ֆենդերը չէր թաքցնում իր կախումը էլեկտրոնիկայից։ Երբ նա 13 տարեկան էր, հորեղբայրը, որը էլեկտրոնիկայի խանութի տերն էր, նրան նվիրում է մի արկղ անպետք ավտոմեքենաների մասեր և մարտկոցներ։ Նույն թվականին Լեոն այցելում է իր հորեղբոր խանութը, որտեղ հիանում է վերջինիս՝ պահեստամասերից հավաքված ռադիոյով։ Ավելի ուշ Լեոն խոստովանում է, որ իր վրա մեծ ազդեցություն է ունեցել ռադիոյի բարձրախոսների բարձր երաժշտությունը։ Դրանից անմիջապես հետո Լեոն սկսում է վերանորոգել հին ռադիոընդունիչներն այն փոքրիկ խանութում, որը նա բացել էր իր ծնողների տանը։

1928 թվականի գարնանը Ֆենդերն ավարտում է Ֆուլերտոնի ավագ դպրոցը և ընդունվում Ֆուլերտոնի Երիտասարդական քոլեջ։ Ուսման ամբողջ ընթացքում նա շարունակում էր զբաղվել էլեկտրոնիկայի հետ կապված ամեն ինչով, բայց չէր ցանկանում գնալ այս թեմային վերաբերվող դասընթացների։

Քոլեջից հետո Ֆենդերը սառույցի փոխադրման աշխատանք է գտնում Անահայմի «Consolidated Ice and Cold Storage» ընկերությունում, որտեղ նա շուտով դառնում է հաշվապահ։ Մոտավորապես այդ ժամանակ տեղական նվագախմբի ղեկավարը Լեոյին խնդրում է բարձրախոսներ պատրաստել հոլիվուդյան շոուի համար։ Լեոն նրա հետ պայմանագիր է ստորագրում ստեղծել վեց հատ։

1933 թվականին Ֆենդերը հանդիպում է Էսթեր Կլոսկիին, և նրանք ամուսնանում են 1934 թվականին։ Այս ընթացքում նա աշխատում էր Սան Լուիս Օբիսպոյի Կալիֆոռնիայի ճանապարհային դեպարտամենտի հաշվապահ։ Մեծ ճգնաժամի ժամանակ փոխվում է կառավարությունը, և աշխատանքը դադարեցվում, ուստի Լեոն անցնում է աշխատանքի որպես հաշվապահ անվադողերի ընկերությունում։ Երեք ամիս աշխատելուց հետո, ինչպես և մյուս հաշվապահները, Լեոն հեռացվում է աշխատանքից։

Fender Radio Service խմբագրել

1938 թվականին 600 դոլարով Լեոն և Էսթերը վերադառնում են Ֆուլերտոն, որտեղ Լեոն բացում է իր ռադիո ծառայության խանութը՝ «Fender Radio Service»: Շուտով տեղի խմբերի ղեկավարները սկսում են գալ նրա մոտ բարձրախոսների համար, որոնք նա ինքն էր հավաքում և վաճառում։ Դրանք նաև օգտագոծում էին որպես ակուստիկ կիթառի ուժեղացուցիչներ, որոնք սկսել էին հայտնվել Հարավային Կալիֆորնիայի երաժշտական ասպարեզում։ Էլեկտրական «Haiwaiia» և «Հավայան» կիթառները հայտնի են դառնում քանթրի երաժշտության մեջ։

Fender խմբագրել

1965 թվականին Լեո Ֆենդերը վաճառում է իր ֆիրման և ընկերության անունը՝ «CBS Musical Instruments Division», քանի որ նրա առողջությունը վատթարանում էր, և բժիշկը նրան խորհուրդ էր տվել ավելի շատ ժամանակ տրամադրել հանգստանալուն։ Ի վերջո Լեոն համաձայնվել է վաճառել։ Պայմանագրի համաձայն՝ Լեոն 5 տարի մնալու էր ընկերությունում որպես խորհրդատու, իսկ հաջորդ 5 տարիներին նրան թույլ չէր տրվում կիթառ արտադրել։ Նա նաև ընդմիշտ կորցնում է իր ազգանունը որպես ապրանքանիշ օգտագործելու իրավունքը։ 1976 թվականին նրա «ազատազրկման ժամկետը» լրանալուց հետո Լեո Ֆենդերը դառնում է Լեո Ֆորեսթ Ուայթի և Թոմ Ուոքերի նախկին գործընկերների կողմից հիմնադրված «Music Man» ընկերության գործընկեր և համասեփականատեր և սկսում է թողարկել գործիքների նոր շարք։ Ավելի ուշ նա լքում է ընկերությունը։

80-ականների սկզբին Լեոն իր մտերիմ ընկերոջ՝ Ջորջ Ֆուլերտոնի հետ (1949 թվականին Լեոյի Telecaster-ի համահեղինակ), որոշում է կիթառների և բասերի արտադրության համար ստեղծել իրենց սեփական ապրանքանիշը` G&L, այսինքն` պարզապես «Ջորջ և Լեո»։ Այդ ժամանակ Լեոն և Ջորջը արդեն արտոնագրել էին մի քանի նոր գաղափարներ և մշակել հեղափոխական հատկություններով մի քանի նոր գործիքներ, որոնք շուտով կգնահատեին աշխարհի երաժիշտները։ Դրանցից ամենահայտնիներն էին՝ Dual Fulcrum Tremolo, Saddle Lock fixed bridge, Bi-Cut neck design և Magnetic Field Pickup-։ Այս բոլոր արտոնագրված տեխնոլոգիական կատարելագործումները G&L գործիքները դարձնում են ավելի ձայնային և հարմար նվագելու համար։ Այնուամենայնիվ, G&L գործիքների միակ կարևոր մասը բարձրորակ փայտն ու ձեռքերով հավաքված գործիքներն են։

G&L-ն օգտագործում է ծառերի լավագույն տեսակները:Այն օգտագործում է ոչ միայն հացենի, այլ բացառապես Լուիզիանայի ճահճի հացենի, հյուսիսային լաստենի, կանադական հյուսիսային թխկի, հնդկական վարդափայտ, աֆրիկյան սև փայտ։ Արտադրության մեջ մտնելուց շատ ամիսներ առաջ փայտի պահպանումն իրականացնում են հատուկ տարածքներում և հատուկ պայմաններում։

Ծառերի լավագույն տեսակներն օգտագործելը G&L գործիքների ստեղծման միայն սկիզբն է։ G&L տեխնիկայի մեծ մասը ծագել է 35-50 տարի առաջ, որտեղ ծնվել են Լեոյի հայտնագործած փորձն ու տեխնոլոգիաները։ 50-ականներին և 60-ականների սկզբին Լեոյի օգտագործված հարմարանքների մեծ մասը բծախնդրորեն վերստեղծվել է, որպեսզի G&L արհեստավորները հասնեն այնպիսի որակի, որը պահանջել էր Լեոն, և ի վերջո, հավաքական շուկայում Fender գործիքների բարձր արժեքի հիմնական պատճառն է։ Չնայած այս ամենին, այնուամենայնիվ, G&L գործիքները երբեք չկարողացան վերարտադրել Fender գործիքների ձայնը, որոնք պատրաստված էին հասարակ ծառերից և հավաքվում էին ոչ հմուտ աշխատողների կողմից։ Fender-ի նախկին որոշ կիթառների հիանալի հնչյունը դեռ առեղծված է։ Fender-ում բռնկված հրդեհի արդյունքում այրվել են փայտի հին պաշարներ, իսկ ժամանակակից կիթառներն այժմ պատրաստվում են «թարմ» փայտից, ուստի դրանք այնքան էլ լավ չեն հնչում։ Իրականում ոչ մի հրդեհ չի եղել, և ընկերությունը փայտ է ստանում նույն մատակարարներից։ Պարզապես CBS ընկերությունը, որը գնել է Fender-ը, որոշում են խնայել ամեն ինչ, այդ թվում`փոխելով գրիֆի հիմքը (նրանք սկսեցին օգտագործել երեք պտուտակ՝ չորսի փոխարեն)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեո Ֆենդեր» հոդվածին։