Լեո Տաքսիլ

ֆրանսիացի գրող

Լեո Տաքսիլ (իրական անունը՝ Գաբրիել-Անտուան-Ժոգան-Պաժես, մարտի 21, 1854(1854-03-21)[1], Մարսել - մարտի 31, 1907(1907-03-31)[1], Սո), ֆրանսիացի գրող։

Լեո Տաքսիլ
ֆր.՝ Marie Joseph Gabriel Antoine Jogand-Pagès
Ծննդյան անունֆր.՝ Marie Joseph Gabriel Antoine Jogand-Pagès
Ծնվել էմարտի 21, 1854(1854-03-21)[1]
ԾննդավայրՄարսել
Վախճանվել էմարտի 31, 1907(1907-03-31)[1] (53 տարեկան)
Վախճանի վայրՍո
Գրական անունLéo Taxil[2]
Մասնագիտությունլրագրող, հրատարակիչ, գրող, վիպասան և proofreader
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՏիեր լիցեյ
 Léo Taxil Վիքիպահեստում

Լեո Տաքսիլը ուրույն դեմք էր կաթոլիկ եկեղեցու արատները բացահայտող գրողների շարքում։ Մանկության և պատանեկության տարիներին նա դաստիարակվել է կաթոլիկ քոլեջում։ Տաքսիլը շատ արագ նկատել և քննադատել է եկեղեցականների սուտը, երկերեսանիությունը, կեղծավորությունը և մանավանդ շահամոլությունը։ Տաքսիլի քննադատությունը այնքան սուր էր, որ Հռոմի պապը նրան ենթարկեց բանադրանքի։ 1884 թվականին Հռոմի պապ Լևոն Տասներեքերորդը հրապարակեց մի հոդված «Մարդկային ցեղը» անունով, որտեղ անհավատության դեմ պայքարելու վճռական կոչ էր անում և ազատամտությունը համարում սատանայի ձեռքի գործ։ Մեծ եղա հոգևորականների զարմանքը, երբ նրանք իմացան, որ այդ հոդվածը ազդել է նույնիսկ Տաքսիլի վրա։ Տաքսիլը Հռոմի պապին ծնկաչոք խնդրեց ետ ընդունել իրեն եկեղեցի։ Այդ պահից սկսած նա նորովի սկսեց ուսումնասիրել եկեղեցին։ Եվ ահա 1897 թվականին նա հայտարարեց, որ 12 տարի շարունակ ուսումնասիրել է եկեղեցու ներքին կյանքը, պարզել նրա զազրելի էությունը։ Այդ հայտարարությունից հետո նա ընդմիշտ հեռացավ եկեղեցուց և իր գրչով սկսեց պայքարել նրա դեմ։

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Ռուբինա Նազարյան «Հետաքրքիր պատմություններ նշանավոր մարդկանց մասին»

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեո Տաքսիլ» հոդվածին։