Լեո Լեո Վարդանյան

հայ նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լեո Լեո Վարդանյան (հունիսի 20, 1971(1971-06-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։

Լեո Լեո Վարդանյան
Ի ծնեԼևոն Համլետի Վարդանյան
Ծնվել է1971, հունիսի 20
ԾննդավայրԵրևան
ԱզգությունՀայ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1996)
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

  • 1996 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ակադեմիայի նկարչության բաժինը
  • 1996 թվականից հանդիսանում է Նկարիչների միջազգային ֆեդերացիայի և Ռուսաստանի նկարիչների միության անդամ
  • 2007 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է
  • 1989-2010 թվականներին ցուցադրվել է բազմաթիվ հանրապետական և միջազգային ցուցահանդեսներում

Ցուցահանդեսներ խմբագրել

  • 1998 թվականին անհատական ցուցահանդես «Գոյակ» պատկերասրահում, Երևան
  • 2000 թվականին խմբակային ցուցահանդես «Հայ նկարիչների Կիբերտարածական հարաբերությունները», Երևան
  • 2000 թվականին խմբակային ցուցահանդես, Բիենալ Արվեստի Երկրորդ միջազգային ցուցահանդես, Գյումրի, Հայաստան
  • 2010 թվականին Աբստրակտ արվեստի ցուցահանդես Ժամանակակից արվեստի թանգարանում, Երևան
  • 2012 թվականին «Ակադեմիա» պատկերասրահ, Երևան[1]
  • 2015 թվականին «Գույնից իդեա-իդեայից գույն», Երևանի ժամանակակից արվեստի թանգարան[2]
  • 2019 թվականին «Իմ լուսամուտից» անհատական ցուցահանդես, ՀԲԸՄ ցուցասրահ, Երևան[3]

Մեջբերումներ Լևոն Վարդանյանից խմբագրել

Եթե նկարչությունը ֆիգուրատիվ չէ, դա չի նշանակում, թե վերացարկված, վերացական մի բան է։ Հնարավոր է՝ կոնկրետ առարկա, պատկեր չտեսնես նկարի վրա, բայց գոյություն ունեցող իրավիճակը, էներգիաները, այն արձանագրությունը և հետքը, որ թողել է նկարիչը, ավելի խորը, իրավիճակային և հոգևոր բնույթ ունենան։ Արվեստն իր ամբողջ պատմության ընթացքում կամաց-կամաց դարձել է ավելի ներքին արտահայտությունների տարածք, դա իրական եսի տարածքն է, որի սահմանները հնարավոր չէ բնորոշել։ Գեղանկարչությունն ինչ-որ ձևով այդ անսահմանի գիտակցումը պարունակում է իր մեջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լեո Լեոն՝ նկարչի ամենաներկայի մասին
  2. «Մտքի թռիչքը՝ դեպի անհունը, անհայտը, անհասանելին…»
  3. «Լեո Լեո Վարդանյանի ննջասենյակի լուսամուտը՝ վերաձեւակերպման օբյեկտ». Hetq.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.